Հա

Քաղաքական

10/01/2019 - 12:30

Բաքւի դիլեման. սպասե՞լ յարմար պահի, թէ՞ անցնել ակտիւ գործողութեան

Փաշինեանը ցանկանում է աւելի շատ վերահսկողութիւն ունենալ Ստեփանակերտում, որտեղից եկած ցանկացած առարկութիւն նա ընդունում է որպէս պոտենցիալ մարտահրաւէր։ 2019 թ.-ին այդ հարցը Հայաստանի կառավարութեան համար կը յայտնւի առաջնահերթութիւնների շարքում։

«alikonline.ir» - Փաշինեանը ցանկանում է աւելի շատ վերահսկողութիւն ունենալ Ստեփանակերտում, որտեղից եկած ցանկացած առարկութիւն նա ընդունում է որպէս պոտենցիալ մարտահրաւէր։ 2019 թ.-ին այդ հարցը Հայաստանի կառավարութեան համար կը յայտնւի առաջնահերթութիւնների շարքում։ «Sputnik» Արմենիաում գրում է ՌՊՀՀ արտասահմանեան տարածաշրջանային ուսումնասիրութիւնների եւ արտաքին քաղաքականութեան ամբիոնի դոցենտ, Սերգէյ Մարկեդոնովը:

2018 թ.-ին Հարաւային Կովկասում տեղի են ունեցել բազմաթիւ նշանակալի իրադարձութիւններ։ Ամփոփենք տարին ըստ տարածաշրջանային գործընթացների արդիւնքների։

 

Կովկաս 2018. միջանկեալ վերջնագիծ

Հայաստանում «թաւշեայ յեղափոխութեան» արդիւնքում իշխանութեան եկաւ Նիկոլ Փաշինեանը։ Երէկւայ ընդդիմադիրը ղեկավարում է կառավարութիւնը։ Դրանից քիչ աւելի վաղ Հանրապետութեան նոր նախագահ էր դարձել Արմէն Սարգսեանը։ Ու թէեւ այսօր Հայաստանում նախագահն այդքան մեծ լիազօրութիւններ չունի, նոր թիմի իշխանութեան գալու դժւարին րոպէներին նրա միջնորդական ջանքերը շատ գնահատւեցին։

Ադրբեջանում եւ Վրաստանում կայացան նախագահական ընտրութիւններ։ Եւ եթէ Իլհամ Ալիեւի յաղթանակն ամենեւին էլ անակնկալ չէր, ապա «Վրացական երազանք»-ի աջակցութիւնը վայելող Սալոմէ Զուրաբիշւիլին յաղթանակ տարաւ արտահերթ ընտրութիւնների միայն երկրորդ փուլում եւ ինտրիգը պահպանւեց մինչեւ քւէարկութեան աւարտը։

Ու, չնայած տարածաշրջանի աշխարհաքաղաքական ֆոնը զգալի փոփոխութիւն չի կրել, բոլոր ռիսկերը պահպանւել են։ ԱՄՆ-ը զգալիօրէն ակտիւացել է այստեղ. դա կարեւոր է Վաշինգտոնի հետ Մոսկւայի ու Թեհրանի յարաբերութիւնների վատթարացման, ինչպէս նաեւ Մերձաւոր Արեւելքում լարւածութեան ֆոնին։

Նախկինի պէս ամենավտանգաւոր կէտերը մնում են Արցախեան առաջնագիծն ու Հայաստան-Ադրբեջան սահմանը։

Այսօր Նիկոլ Փաշինեանը, Սալոմէ Զուրաբիշւիլին եւ Բիձինա Իւանիշւիլին, Իլհամ Ալիեւը կարող են տօնել յաղթանակը եւ ապագայի լաւատեսական ծրագրեր կառուցել։ Բայց այդ ապագան պահանջում է խնդիրների լուծում եւ սուր մարտահրաւէրների դիմագրաւում։

 

Հայաստան. թեստ Փաշինեանի համար

2018 թ.-ի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում Նիկոլ Փաշինեանի շարժումն աննախադէպ աջակցութիւն ստացաւ։ «Իմ քայլի» առաջնորդն ինքնաբաւ ինստիտուտ է։ Փաշինեանը կարող է ունենալ ցանկացած կարգավիճակ, բայց բոլորին պարզ է` Հայաստանում ուրիշ ոչ ոք թիւ մէկ քաղաքական գործիչ չէ։

Դա կարող է նրա համար ստեղծել ե՛ւ նոր հնարաւորութիւններ, ե՛ւ վտանգաւոր գայթակղութիւններ։ 2019 թ.-ին Փաշինեանը պէտք է ապացուցի, որ քաղաքական Օլիմպոսում իր յայտնւելը պատահական չէր, նա մէկ ժամով խալիֆ չէ, այլ լուրջ պետական գործիչ, որն ի վիճակի է համակարգային փոփոխութիւններ կատարել երկրում։ Նրա հանդէպ դժգոհութիւնը կաճի, եթէ նոր թիմը սխալներ գործի ներքին եւ արտաքին քաղաքականութեան մէջ։

Թէեւ Փաշինեանի կառավարչական թիմը նոր կարելի է անւանել միայն վերապահումներով։ Իշխանութեան շարքերն են անցել նաեւ կադրային բիւրոկրատիայի այն ներկայացուցիչները, որոնք կարիերա են արել մինչեւ «թաւշեայ յեղափոխութիւնը», բայց իրենց ապագան կապել են  Փաշինեանի հետ։

Հաւանաբար «Իմ քայլը» դաշինքի առաջնորդի համար 2019 թ.-ի ամենասուր հարցը կը դառնայ տնտեսական յստակ ծրագրի բանաձեւումը, ոչ թէ միայն մենաշնորհը վերացնելու եւ կոռուպցիայի դէմ պայքարելու մասին բարի ցանկութիւններ արտայայտելը։

Նրա համար չափազանց կարեւոր կը լինեն Արցախի հետ փոխյարաբերութիւնները, գրագէտ արտաքին քաղաքականութեան կառուցումը՝ բազմամեայ չլուծւած հակամարտութեան մէջ երկրի ներգրաււած լինելու պարագայում։ Ղարաբաղում հրաժարականների շարքը պատահականութիւն չէ։ Փաշինեանը ցանկանում է աւելի շատ վերահսկողութիւն ունենալ Ստեփանակերտում, որտեղից եկած ցանկացած առարկութիւն նա ընդունում է որպէս պոտենցիալ մարտահրաւէր։ 2019 թ.-ին այդ հարցը Հայաստանի կառավարութեան համար կը յայտնւի առաջնահերթութիւնների շարքում։

Բացառւած չէ, որ բախւելով խորհրդարանական կառավարման բարդութիւնների հետ, Փաշինեանը կը գնայ սահմանադրական փոփոխութիւնների. դա նրա «պահուստային տարբերակն է», եթէ խնդիրներն աւելանան։ Այս թեմայով անհրաժեշտ խօսքերը նա արդէն բերանից է ասել։

Ու թէեւ տարեսկզբին ոչ ոք իր յայտնիութեամբ չէր կարող համեմատւել Փաշինեանի հետ, արժէ ուշադրութիւն դարձնել Ռոբերտ Քոչարեանի քաղաքական յետագծի վրայ։ «Մարտի 1-ի գործը» հասարակութեան ուշադրութիւնը սեւեռեց ՀՀ երկրորդ նախագահի վրայ։ «PR»-ի տեսանկիւնից նախկին նախագահը առայժմ ծայրայեղ քայլեր չի արել։ Եւ նոր թիմի խնդիրների աւելանալուն զուգահեռ «տառապեալի» լուսապսակը կարող է խաղալ իր դերը` ըստ էութեան լրացուցիչ խթաններ հաղորդելով Փաշինեանի գլխաւոր ընդդիմադիրին։

 

Ադրբեջան. ոչ հանրային քաղաքականութիւն եւ արցախեան քննութիւն

Առաջին հայեացքից թւում է, որ հէնց Ադրբեջանն է տարածաշրջանի առաւել կայուն պետութիւնը։ Սակայն այստեղ նոյնպէս կան բարդութիւններ. երկրում գործընթացների զգալի մասը ծաւալւում է կուլուարներում, բայց դա չի նշանակում քաղաքական ինտրիգների բացակայութիւն։ Ադրբեջանն անցնում է վերնախաւերի փոփոխման բարդ փուլ, եւ պետութեան առաջին դէմքի համար չափազանց կարեւոր է, որ «յղկման» գործընթացը տեղի ունենայ առանց թերութիւնների։

Ինչո՞ւ է «ղարաբաղեան քննութիւնը» յիշատակւում ադրբեջանական համատեքստում, չէ որ Հայաստանի համար դա նոյնպէս կարեւորագոյն հարց է։ Տարբերութիւնն այն է, որ Երեւանը դէմ չէ առկայ ստատուս քւոյին. այդ Բաքուն է ձգտում փոխել այն իր օգտին։ Չափազանց շատ են յայտարարութիւնները յաջողութիւնների մասին։ Իսկապէս, ռազմական բիւջէն աճում է, ռազմատեխնիկական կոոպերացիան` զարգանում, դրանում ներառւում են նորանոր երկրներ, ներառեալ ՀԱՊԿ անդամները։

Բաքուն իրեն տուժած կողմ է համարում եւ հատուցում պահանջում անցած պարտութիւնների համար։ Վտանգե՞լ առկայ ձեռքբերումները, տարիներով հաստատւած կայունութիւնը ստատուս քւոն վերացնելու համար, թէ՞ սպասել յարմար պահի, որը կարող է չգալ։ Խաղադրոյքները բարձր են։

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Հայ Դատի պատւիրակութիւնը վերահաստատել է կուսակցութեան յանձնառութիւնը
    ՀՅԴ Հայ Դատի պատւիրակութիւնը վերահաստատել է կուսակցութեան յանձնառութիւնը

    Յունւարի 19-ին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր-Խաչատրեանի գլխաւորած պատւիրակութեանը։

  • Արտակ Զաքարեան. «Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ»
    Արտակ Զաքարեան. «Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ»

    Ենթադրում եմ, որ այն, ինչի մասին մենք խօսում եւ զգուշացնում էինք, կարող է իրականութիւն դառնալ: «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը՝ նշելով, որ Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ:

  • Դեղին քարտ` յետյեղափոխական Հայաստանի դատաիրաւական համակարգին. «Փաստ»
    Դեղին քարտ` յետյեղափոխական Հայաստանի դատաիրաւական համակարգին. «Փաստ»

    «Փաստ» թերթը գրում է. «Սոյն թւականի յունւարի 17-ին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը 39-րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկեալ միջոց կիրառել Սամուէլ Մայրապետեանի գործով եւ ցուցում է տւել Հայաստանի կառավարութեանը շտապ կերպով ապահովել Սամուէլ Մայրապետեանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնութիւն՝ համաձայն բժիշկ մասնագէտների ցուցումների՝ այդ թւում տրանսլիւմինալ դրենաւորման մեթոդի կիրառմամբ:

  • Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն
    Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն

    «Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հետ կապւած հարցերի լայն շրջանակ եւ համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչութեանը խաղաղութեան նախապատրաստելուն ուղղւած կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել»: Սա մի հատւած է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների յայտարարութիւնից, որ տարածւել է Փարիզում յունւարի 16-ին տեղի ունեցած` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից յետոյ: 

  • Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»
    Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»

    ՀՀ արտգործնախարարի պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի՝ յունւարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը դարձել է քաղաքացիների, քաղաքագետների, սոցցանցերի քննարկման առարկան։

    Ինչի՞ մասին է խօսւել, ի՞նչ է քննարկւել, ինչի՞ց յետոյ են եկել համաձայնութեան՝ հարցականներ են։ «Panorama.am»-ի թղթակիցը այս ամէնի շուրջ խօսեց Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանի հետ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։