Հա

Քաղաքական

13/01/2019 - 16:00

Դու խաբւել ես, հպա՛րտ քաղաքացի

Բազմաթիւ առիթներով Նիկոլ Փաշինեանը ՀՀ քաղաքացիներից իւրաքանչիւրին կարգել է վարչապետ, բայց, անհասկանալիօրէն, մեզանից վարչապետավարի ապրում է միայն ինքը՝ Նիկոլ Փաշինեանը, իր ընտանիքը, իր նշանակածներից շատերը եւ ապրում են անխնայ ճոխութեամբ։

ԱՀԱՐՈՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ

 

Բազմաթիւ առիթներով Նիկոլ Փաշինեանը ՀՀ քաղաքացիներից իւրաքանչիւրին կարգել է վարչապետ, բայց, անհասկանալիօրէն, մեզանից վարչապետավարի ապրում է միայն ինքը՝ Նիկոլ Փաշինեանը, իր ընտանիքը, իր նշանակածներից շատերը եւ ապրում են անխնայ ճոխութեամբ։

Ինչո՞ւ ենք սկսել հաշւել վարչապետի ապրելակերպը, որովհետեւ այն խստօրէն անհամապատասխան է քաղաքացիների վիճակին եւ նախկինում իր տւած խոստումներին՝ գազը ու հոսանքը կէժանանան, աշխատավարձերն ու թոշակները կը կրկնապատկւեն, բիւջէն կաւելանայ, աշխատատեղեր կը բացւեն, կամերաներն ու արագաչափերը կը հանենք․․․ Դէ, յիշում էք։

Նախատօնական օրերին հարցումներ էինք անում Երեւանի փողոցներում, մեզ յատկապէս յուզեցին Շենգաւիթում հարցումները, երբ սոցիալական վիճակից խօսելիս մարդիկ լաց էին լինում, իսկ մի կին էլ ասաց, որ աղջիկն ինքնասպան է եղել սոցիալական վատ պայմանների պատճառով։ Դուք կասէք՝ Սերժ Սարգսեանի կառավարման արդիւնքն է, մենք կասենք, որ նոյն հարցումներն անում ենք 2014 թւականից ի վեր, բայց որեւէ քաղաքացի տեսախցիկի առաջ լաց չի եղել սոցիալական պայմանների պատճառով։

Ամանորեայ տօներին բոլորս էինք այցելում ընկեր-հարեւան-բարեկամի տներ՝ մաղթանք յղելու։ Յատկապէս գիւղերում այդ այցելութիւնների ժամանակ մի ցաւալի բան նկատեցինք՝ գրեթէ բոլորի տներում ցուրտ էր։ Գազը թանկ է ու դեռ թանկանալու է, չեն օգտագործում, շրջաններում անգամ գազի ջեռուցման համակարգն են վերափոխել փայտի, հոսանք չեն օգտագործում ջեռուցման նպատակով, արեւային էներգիայի մասին խօսելն աւելորդ է։ Փայտի ու աթարի յոյսին են։ Հնարաւորութիւնները չի ներում փայտ շատ գնելու համար, ու ստիպւած տնտեսում են։ Վառելիքն օգտագործում են երեկոյեան մի երեք ժամ բնակարանը ջեռուցելու համար, մի մասն էլ շուտ է մտնում անկողին։ Դէ, ինչպէս 90-ականների սկզբներին։ Գրեթէ բոլորը բողոքում էին սոցիալական վիճակից, ու միաբերան ասում՝ ոչ մի բան էլ չի փոխւել, դեռ մի բան էլ՝ աւելի վատ է։

Այ այդտեղ սխալւում են, ինչ-որ բան փոխւել է, պարզապէս՝ ոչ իրենց կեանքում։

Համացանցում ամէն օր տեսանիւթեր են հրապարակւում քաղպայմանագրի քեֆերից, որոնց գրեթէ բոլորին մասնակցութեամբ պատւում է ինքը՝ ժողովրդի վարչապետը։ Ամէն օր, ամէն երեկոյ Երեւանի Մաշտոցի, Տէրեան, Աբովեան, Թումանեան եւ այլ փողոցների տարբեր մակարդակի բարերի, թանկարժէք ռեստորանների մուտքի մօտ կարելի է տեսնել երեք հսկայ ջիփ ու դրանց արանքում՝ հպարտօրէն կանգնած վարչապետի S դասի Մերսեդեսը։ Վստահաբար՝ խուզարկութեան ու թալանած փողերը պետբիւջէ լցնելու համար չի մտել այդ սրճարանները։ Արդիւնքը երեւում է կարճ ժամանակ անց՝ սելֆիի տեսքով, որից էլ երեւում է մի քանի հարիւր դոլարանոց սւիտերն ու շարֆը։

Գաբրիէլն ասում էր՝ «Ես Կորիւնի փողոցում ծեծ կերայ, որ Փաշինեանը 600 դոլարանոց բլուզկա ու 300 դոլարանոց շարֆ կապի՝ «բոշի իւղի պէս»» (թեւաւոր խօսք է՝ բոշայի իւղն այնքան շատ է լինում, որ քսում է քամակին)։ Հա, Գափօ ջան, հէնց դրա համար ծեծ կերար, դու ծեծ կերար, որպէսզի մի քանի աղքատ, բայց չտեսնէր քո հաշւին հարստանան ու իրենց հռչակեն քեզ թագաւոր, բայց արդարացնեն, որ այդ ամէնը քեզ համար են անում։

Ու այդ ամբողջ ցոփ ու շւայտ կեանքը, որ ապրում է քաղպայմանագրի «ոսկէ երիտասարդութիւնը», ոչնչով չի տարբերւում նախորդ համակարգի քեֆերից։ Թերեւս, տարբերութիւնն մէկն այն է, որ այն ժամանակ միայն մամուլն էր գրում, որ այսինչ քեֆն է եղել ու մասնակցել են այսինչ մարդիկ։ Իսկ հիմա այդինչ մարդիկ են իրենց տժժացող քեֆերը տեղադրում համացանցում, մի բանել՝ յետոյ մեկնաբանում։ Իսկ գլխաւոր տարբերութիւնն էլ նա է, որ նախկինները քեֆեր անում էին, բայց չէին յայտարարում, թէ իրենցից մէկն են, իսկ նոր Հայաստանի իշխանաւորները դեռ պաշտօնները չմարսած, վայելում են այն ամբողջ ծաւալով ու քաղցրութեամբ։ Նոյն «ժանտախտի» ժամանակ, ինչի պատճառով իշխանութեան են։

Իսկ ինչո՞ւ միայն քեֆեր ․․․ Քարտուղարուհիներ, սպասարկող «օգնականներ», թանկարժէք մեքենայ, ինքնաթիռով ու ուղղաթիռով «գործուղումներ» եւ այդ ամէնը՝ մեր՝ հարկատուներիս հաշւին։ Հարկատուները պակասում են, ամենուր օպտիմալացումներ են, միայն թէ քեֆերը չեն պակասում՝ աւելանում ու ճոխանում են։

Կառավարութիւնն իրեն անյուսօրէն տւել է խմիչքին, խմում է ու պարում, հաւանաբար, որպէսզի մոռանայ, թէ ինչ քար ու քանդ եղած երկիր է իրեն բաժին հասել։ Ուշագրաւ է, որ կառավարութեան իւրաքանչիւր անդամ մայիս-յունիս ամիսներին գիշերւայ տարբեր ժամերի նկարներ էր ֆէյսբուք գցում, թէ՝ «Իսկ մենք էս ժամին աշխատում ենք», «ՀՀԿ-ն այնքան վատ տնտեսութիւն է թողել, որ պէտք է գիշեր ու զօր աշխատենք»։ Իսկ յուլիսից սկսած արդէն համացանց էին գցում ֆոտոներ, թէ ինչպէս են ծանր աշխատանքից յետոյ բլոտ խաղում, արտասահման գնացել շոփինգի, բարերում թռւռում են ու պար գալիս ․․․ Որ աշխուժանան ու «աշխատեն»․․․

Այդ քեֆչի հասաններին շատ չենք մեղադրում, ջահելներ են, արիւնը եռում է, մարդիկ այդ տարիքում, սովորաբար, լինում են բարերում, գիշերային ակումբներում, պպզում են բեսետկաներում, մայթերին, թքում փողոցում ու մի թաքուն անկիւնում մարիխուանա ծխում։ Հիմա նրանց բերել ենք կառավարութիւն, վստահել ենք պետութիւն․ նա, որ չի հասկանում աշխատանքի լրջութիւնը, հասկանալի է, չէ՞, որ ջանասիրաբար նոյն բանն անելու է իր աշխատասենեակում։

Մարդու խելքը, փորձառնութիւնը մենք չթողեցինք տարիքի ու ժամանակի հետ համընթաց լինէր, միանգամից փոխեցինք, կարիերան դարձաւ գլխապտոյտ սրընթացութեամբ, չհասկացաւ ինչ է կատարւում  եւ աշխատասենեակ մտնելիս՝ ապտակում է իրեն՝ հասկանալու համար՝ արթնացե՞լ է, թէ դեռ երազում է։ Ու նրանից պէտք է մենք պահանջենք, Ցեղասպանութիւն, ղարաբաղեան պատերազմ ու Լեւոն Տէր-Պետրոսեան տեսած երկրի զարգացո՞ւմ։

Մարդը դուրս է գալիս համալսարանից, քանի որ ինքը մասնակցել է յեղափոխութեանը, փողոց է փակել, բայց ընդամէնը երկրորդ կուրս է, չի կարող պաշտօնի գնալ։ Կիսատ է թողնում ուսումը, որ պաշտօնի գնայ, քանի որ մինչեւ աւարտի, կարող է Նիկոլն այլեւս չլինի ձիու վրայ։ Իսկ եթէ Նիկոլն այսպէս շարունակի, ոչ միայն ձիու վրայ չի լինի, այլ պէտք է մեծ ջանքեր ներդնի գոնէ ձիու տակ չյայտնւելու համար։

Այնպէս որ, յարգելի՛ քաղաքացի, դու, վստահ քո կամքով, այժմ կերակրում ես աղքատ ու չտես մի ամբողջ «բանակի», որը ոչինչ չունի մեզ տալու, բայց վերցնում է, վստահ, ուրախ ու ամենակարեւորը՝ հպարտ։

Ո՞րն է «սեւ ու հակայեղափոխական լրատւամիջոցների» ու «հպարտ քաղաքացիների» տարբերութիւնը․ առաջինները բոլոր խնդիրները, վատ երեւոյթներն ու տխուր ապագան գուշակում են՝ ներկան վերլուծելով, գրում այդ մասին։ Իշխանաւորը մատ է թափ տալիս, խուզարկուներ է ուղարկում, ֆէյքերին գործի դնում։ Քաղաքացին եւս քննադատում է, թէ՝ թողէք մարդն աշխատի։ Քո գրածի ճշմարտացիութիւնն այնուամենայնիւ հասկանում է, բայց՝ ամիսներ անց։ Այդ ժամանակ, արդէն, դժւար է խոստովանելը։ Հասկանում ենք, հեշտ չէ քաղաքացու համար, որը կարմիր դիպլոմ ունի, Ռուսաստանում բանւորութիւն էր անում, եկել է Հայաստան, մասնակցել յեղափոխութեանը, քեզ հայհոյել է «յեղափոխական իշխանութեանը» քննադատելու համար, հիմա կանգնի ու ասի՝ հա, գիտե՞ս, դու ճիշտ էիր, ես սխալ եմ (եղել)։

«Yerevan.today.am»

Յարակից լուրեր

  • Արտակ Զաքարեան. «Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ»
    Արտակ Զաքարեան. «Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ»

    Ենթադրում եմ, որ այն, ինչի մասին մենք խօսում եւ զգուշացնում էինք, կարող է իրականութիւն դառնալ: «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը՝ նշելով, որ Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ:

  • Դեղին քարտ` յետյեղափոխական Հայաստանի դատաիրաւական համակարգին. «Փաստ»
    Դեղին քարտ` յետյեղափոխական Հայաստանի դատաիրաւական համակարգին. «Փաստ»

    «Փաստ» թերթը գրում է. «Սոյն թւականի յունւարի 17-ին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը 39-րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկեալ միջոց կիրառել Սամուէլ Մայրապետեանի գործով եւ ցուցում է տւել Հայաստանի կառավարութեանը շտապ կերպով ապահովել Սամուէլ Մայրապետեանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնութիւն՝ համաձայն բժիշկ մասնագէտների ցուցումների՝ այդ թւում տրանսլիւմինալ դրենաւորման մեթոդի կիրառմամբ:

  • Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն
    Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն

    «Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հետ կապւած հարցերի լայն շրջանակ եւ համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչութեանը խաղաղութեան նախապատրաստելուն ուղղւած կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել»: Սա մի հատւած է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների յայտարարութիւնից, որ տարածւել է Փարիզում յունւարի 16-ին տեղի ունեցած` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից յետոյ: 

  • Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»
    Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»

    ՀՀ արտգործնախարարի պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի՝ յունւարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը դարձել է քաղաքացիների, քաղաքագետների, սոցցանցերի քննարկման առարկան։

    Ինչի՞ մասին է խօսւել, ի՞նչ է քննարկւել, ինչի՞ց յետոյ են եկել համաձայնութեան՝ հարցականներ են։ «Panorama.am»-ի թղթակիցը այս ամէնի շուրջ խօսեց Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանի հետ։

  • Պաշտօնական խօսքի «հիգիենան» հրապարակային քննարկումներում
    Պաշտօնական խօսքի «հիգիենան» հրապարակային քննարկումներում

    Արդէն մի քանի օր է աշխատանքներն է սկսել Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովը, եւ ականատես ենք լինում նախկինում արմատական ընդդիմութեան դիրքերից հանդէս եկող քաղաքական ուժի՝ իշխանական գործառոյթներին ադապտացման գործընթացին, ինչը զերծ չմնաց սկանդալներից ու քննադատութիւնից։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։