Հա

Քաղաքական

22/01/2019 - 10:00

«Ադրբեջանի ընդդիմութիւնն աւելի հայատեաց է, քան` իշխանութիւնը». մեդիափորձագէտ

Մեդիափորձագէտ Տիգրան Քոչարեանն Ադրբեջանի ընդդիմութիւնն աւելի հայատեաց է համարում, քան իշխանութիւնը: Յունւարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը մեդիափորձագէտ Տիգրան Քոչարեանը նշեց, որ ընդդիմութիւնն աւելի կտրուկ եւ կոշտ վերաբերմունք ունի արցախեան հիմնահարցի լուծման վերաբերեալ, քան ներկայ իշխանութիւնները:

«alikonline.ir» - Մեդիափորձագէտ Տիգրան Քոչարեանն Ադրբեջանի ընդդիմութիւնն աւելի հայատեաց է համարում, քան իշխանութիւնը: Յունւարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը մեդիափորձագէտ Տիգրան Քոչարեանը նշեց, որ ընդդիմութիւնն աւելի կտրուկ եւ կոշտ վերաբերմունք ունի արցախեան հիմնահարցի լուծման վերաբերեալ, քան ներկայ իշխանութիւնները: Գրում է «Yerkir.am»-ը:

«Վառ օրինակ է Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբէյը: Երբ նա իշխանութեան եկաւ, բոլորը մտածում էին, որ նա դեմոկրատ արեւմտեան ուժերի կողմից աջակցութիւն ստացող անձ է, սակայն նա դարձաւ Ադրբեջանի նախագահ, որն ամենահայատեացն էր, եւ մեր հանդէպ ամենակտրուկ գործողութիւններ էր կազմակերպում»,- ասաց նա: Քոչարեանը շեշտեց, որ նոյնը կարելի է ասել նաեւ ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի մասին, որը Ադրբեջանի դեմոկրատիայի փարոսներից մէկն էր, բայց նրա պէս հայատեաց անձի դժւար է գտնել:

«Այդպիսին են նաեւ իրաւապաշտպան ամուսիններ Արիֆ եւ Լէյլա Իւնուսները, որոնք Ադրբեջանից փախել են: Լէյլա Իւնուսը եղել է ադրբեջանական բանակի գնդապետ տեղեկատւական գծով եւ հայատեացութեան տարածման ջատագով»,- նշեց փորձագէտը:

Նա ընդգծեց, որ պէտք է բաւականին ուշադիր լինել Ադրբեջանում կատարւող իրադարձութիւնների նկատմամբ:

«Տարբեր միջազգային կազմակերպութիւններ շահագրգռւած են, որ արցախեան հակամարտութեան հարցն արագ լուծւի: Բայց, հաշւի առնելով այն, թէ ովքեր են Ադրբեջանում ընդդիմադիր շարժման առաջնորդները, պէտք չէ թուլանալ»,- եզրափակեց Քոչարեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։