Հա

Քաղաքական

27/01/2019 - 11:40

Փաշինեանի թիմը թուլացած տրւեց իշխանական հաճոյքներին․ հակայեղափոխութիւնը սկսւած է

Մինչեւ Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնները Նիկոլ Փաշինեանն ակնյայտ մտավախութիւն ունէր հակայեղափոխութիւնից։ Յամենայն դէպս, այդ մասին անընդհատ շեշտւում էր Փաշինեանի հրապարակային ելոյթներում։ Մեդիա դաշտում եւ յատկապէս սոցիալական ցանցերում ստեղծւել էր այնպիսի հասարակական միջավայր, երբ Փաշինեանի հասցէին հնչեցւած ամենաանմեղ քննադատութիւնն անգամ դիտարկւում էր։

ՀԱՅԿ ԴԱՒԹԵԱՆ

 

Մինչեւ Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնները Նիկոլ Փաշինեանն ակնյայտ մտավախութիւն ունէր հակայեղափոխութիւնից։ Յամենայն դէպս, այդ մասին անընդհատ շեշտւում էր Փաշինեանի հրապարակային ելոյթներում։ Մեդիա դաշտում եւ յատկապէս սոցիալական ցանցերում ստեղծւել էր այնպիսի հասարակական միջավայր, երբ Փաշինեանի հասցէին հնչեցւած ամենաանմեղ քննադատութիւնն անգամ դիտարկւում էր։ Ազգային ժողովի ընտրութիւնների ժամանակ արձանագրւած տոկոսներով հակայեղափոխութեան բարդոյթը թոթափւեց, ու յեղափոխական թիմը թուլացած տրւեց իշխանական հաճոյքներին։ Դիմացը Նոր տարի էր, եւ տղաներն ուզում էին վայելել։ Յունւարի վերջին տասնօրեակում Նիկոլի նկարի առաջ մոմ վառող հասարակութիւնը սկսեց վայելել յեղափոխական թիմի միլիոնանոց պարգեւավճարների տեղեկատւական գրոհը։ Երեւանի քաղաքապետարանի, պետական եկամուտների կոմիտէի, մարզպետարանների, պարգեւատրումների մասին հրապարակումների ցանկը համալրւել է։ Պարզւում է՝ ՊԵԿ-ի բազմամիլիոնանոց պարգեւավճարների ալիքը հասել է նաեւ ֆինանսների նախարարութիւն, որտեղ եւս ղեկավար կազմը ստացել է աննախադէպ պարգեւատրումներ։

Օրեր առաջ յայտնի դարձաւ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարութեանը քաղաքապետարանի տասնեակ աշխատակիցների պարգեւատրելու համար քաղաքային բիւջէից 2018 թւականին 474 մլն. դրամ է յատկացրել, ինչը նախորդ տարւայ, այսինքն ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարեանի յատկացրած պարգեւատրումներին գերազանցում է աւելի քան 200 մլն. դրամով: ՊԵԿ ղեկավարութիւնը 1.5 մլն. դրամից մինչեւ 9.6 մլն. դրամի հասնող պարգեւատրումներ էր յատկացրել։

Այս թեմայով հերթական տեղեկատւութիւնն է հրապարակել «168.am»-ը՝ նշելով, որ ֆինանսների նախարարութիւնում դեկտեմբերին աշխատավարձերը եւ պարգեւատրումները եւս աննախադէպ ռեկորդային են եղել։ Այսպէս՝  Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազեանն ստացել է՝ 5 մլն. 480 հազար դրամ, Ֆինանսների փոխնախարար Արման Պօղոսեանը՝ 5 մլն 22 հազար, Ֆինանսների փոխնախարար Կարէն Բրուտեանը (Ատոմ Ջանջուղազեանի սանիկը)՝ 7 մլն. 17 հազար դրամ, ՖՆ գլխաւոր քարտուղար Վազգէն Յարութիւնեանը՝ 4 մլն. 819 հազար դրամ, ֆինանսների փոխնախարար Արմէն Հայրապետեանը՝ 2 մլն. 522 հազար դրամ, վարչութեան եւ բաժնի պետերը ստացել են 2 մլն. 500 հազար դրամից մինչեւ 3 մլն. 619 հազար դրամ գումար։ Յատկանշական է, որ ինչպէս ՊԵԿ-ում, այնպէս էլ Ֆիննախում նախարարի օգնականը կամ, որ նոյնն է, քարտուղարուհին, ստացել է 2 մլն. 500 հազարից աւելի պարգեւատրում՝ հաւանաբար շատ համով սուրճ պատրաստելու համար։

Պետական համակարգում պարգեւավճարները միշտ, բոլոր ժամանակներում եղել են, սակայն  այսքան կլորիկ գումարներ երբեք որեւէ գերատեսչութիւնում չի տրւել։ Հասարակութիւնը, որն այժմ մարսում է պարգեւատրումների շոկը, հաւանաբար կը սկսի քիչ-քիչ հասկանալ, որ Հանրապետութեան հրապարակում Նիկոլ Փաշինեանի արած յայտարարութիւնը, թէ յեղափոխութիւնից յետոյ իշխանութեան տէրը ժողովուրդն է, մեղմ ասած դեմագոգիա է։ Փաստերը ապացուցում են, որ իշխանութեան տէրը, այնուամենայնիւ, իշխանութիւն ստացած յեղափոխականներն են, որովհետեւ հրապարակում կանգնածներն այս ընթացքում չեն տեսել ո՛չ աշխատավարձի, ո՛չ թոշակի, ո՛չ էլ նպաստի բարձրացում, իսկ պաշտօն ստացողները ստացել են պարգեւատրում՝ աննախադէպ բարձր։

Այս հարցի առնչութեամբ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հրապարկաւ յայտարարեց, որ պարգեւավճարները համարւում են աշխատավարձի բաղադրիչ, եւ դրանք պէտք է լինեն։ Նախ՝ անհասկանալի է, թէ ինչու են պարգեւավճարներն այդքան անհաւասար անգամ պետական ապարատի ներսում․ ինչպէ՞ս է, որ մի նախարարութիւնում մարդիկ պարգեւատրւում են ընդամենը մէկ աշխատավարձի չափով, իսկ որոշ այլ նախարարութիւններում՝ աշխատավարձի ութապատիկի կամ տասնապատիկի չափով։ Փաստօրէն, երբ Նիկոլ Փաշինեանը հրապարակում յայտարարում էր, թէ իրավիճակ է փոխւել, նկատի ունէր, որ այսուհետ աւելի բարձր են լինելու պարգեւատրումները, որովհետեւ մնացածի մասով՝ աղքատութեան նւազման, գործազրկութեան կրճատման եւ այլն, որեւէ իրավիճակ չի փոխւել։

Պրեմիաների գործը պահանջում է  լիւստրացիա եւ, ըստ էութեան, դեռ շատ ջուր է վերցնելու։ Նախ պէտք է հրապարակել, թէ որ գերատեսչութիւնում որքան պարգեւավճար է տրւել, պէտք է նաեւ հանրայնացնել, թէ նախկինում պետական համակարգում որքան պարգեւավճարներ են տրւել։ Պէտք է հիմնաւորել՝ դրանք ի՞նչ սկզբունքով են բաշխւել։ Եթէ իշխանութիւնները շարունակեն պնդել, թէ պարգեւավճարներ ստացած անձանց ցուցակի հրապարակումը անձնական գաղտնիք է, կը նշանակի՝ յեղափոխական թիմը սկսել է հակայեղափոխութիւնը։

«Hayeli.com»

Յարակից լուրեր

  • Իշխանութիւնը կոռուպցիոն գործարք է առաջարկում դատաւորներին
    Իշխանութիւնը կոռուպցիոն գործարք է առաջարկում դատաւորներին

    Արդարադատութեան նախարարը «ՍԴ մասին» օրէնքում փոփոխութիւն է առաջարկում, ըստ որի Սահմանադրական դատարանի դատաւորները մինչեւ 2019 հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացնելու դէպքում կը պահպանեն հրաժարականի պահին իրենց ունեցած աշխատավարձը եւ այլ սոցիալական երաշխիքները, իսկ պաշտօնավարման տարիքը լրանալուց յետոյ կօգտւեն դատաւորի համար օրէնքով սահմանւած կենսաթոշակից։ 

  • Պոպուլիստի «ճակատագիրը»․ ասել այն, ինչ ամբոխն ուզում է լսել
    Պոպուլիստի «ճակատագիրը»․ ասել այն, ինչ ամբոխն ուզում է լսել

    Ինչո՞ւ Նիկոլ Փաշինեանը, Հայաստանի զարգացման կարճաժամկէտ եւ միջնաժամկէտ զարգացման ծրագրերը բախտի քմահաճոյքին թողած, որոշեց ներկայացնել 2050 թ. Հայաստանի «տեսլականը»։ Ընդ որում` կոնկրետ թւերով ու ցուցանիշներով, այն դէպքում, երբ ՀՀ կառավարութեան գործունէութեան հնգամեայ ծրագրում շատ քիչ են կոնկրետ թւերը։ Ի՞նչ երեւոյթի հետ գործ ունենք։

  • ՀՀ տնտեսութեան սեւ-սպիտակը. ինչու տնտեսագէտին չի ոգեւորում այն, ինչ ոգեւորել է վարչապետին
    ՀՀ տնտեսութեան սեւ-սպիտակը. ինչու տնտեսագէտին չի ոգեւորում այն, ինչ ոգեւորել է վարչապետին

    Տնտեսագէտ Սուրէն Պարսեանը խոշոր հարկատուների ցանկում դրական տեղաշարժ չի տեսնում։ Մուտքերն աւելացել են, բայց տնտեսութեան կառուցւածքը չի փոխւել։

    Ի տարբերութիւն ՀՀ վարչապետի, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը ՀՀ խոշոր հարկատուների կիսամեակային ցուցանիշներով ոգեւորւած չէ։

  • Հակասութիւն կայ վարչապետի յայտարարած թւերի եւ կառավարութեան ծրագրի միջեւ
    Հակասութիւն կայ վարչապետի յայտարարած թւերի եւ կառավարութեան ծրագրի միջեւ

    Ժողովրդագրութեան ոլորտը բաւականին բարդ ոլորտ է, եւ ցաւով պիտի արձանագրենք, որ մեր հասարակութիւնը արդէն ոչ միայն ծերացող է, այլ նաեւ ծնելիութեան ցուցանիշները էապէս բացասական միտում ունեն եւ արդէն տարիներ շարունակ, եւ դա շարունակւում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանը:

  • Վարչապետի արտայայտութիւնների մասին
    Վարչապետի արտայայտութիւնների մասին

    Մի քանի օր է անընդհատ մտածում եմ, Ստեփանակերտի Վերածնունդ հրապարակում կայացած ժողովրդական հաւաքի ընթացքում, ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինեանի արտայայտած մտքերի շուրջ, որն ոչ այլ ինչ է եթէ ոչ ժողովրդի սրտից ու հոգուց ելած խօսք ու բաղձանք: Ախր այն որ հայն է, որ չի ցանկանայ մեր ժողովրդի թիւն աւելանայ, ոչ թէ հինգ միլիոնով, այլ կրկնակի եւ մի բան էլ աւել, քանզի քանակն է որ ծնում է նաեւ համապատասխան որակ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։