Հա

Քաղաքական

27/01/2019 - 14:00

«ԵԱՏՄ-ն տարածաշրջանային միակ տնտեսական նախագիծն է, որին Հայաստանը մասնակցում է եւ իզոլացւած չէ». Սուրէն Սարգսեան

Եւրասիական տնտեսական միութիւնը Հայաստանի համար չափազանց կարեւոր է: Այս մասին «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց Սուրէն Սարգսեանը՝ խօսելով ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահութեան մասին:

«alikonline.ir» - Եւրասիական տնտեսական միութիւնը Հայաստանի համար չափազանց կարեւոր է: Այս մասին «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց Սուրէն Սարգսեանը՝ խօսելով ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահութեան մասին:

«ԵԱՏՄ-ն տարածաշրջանային միակ տնտեսական նախագիծն է, որին Հայաստանը մասնակցում է եւ իզոլացւած չէ: Մնացած նախագծերից՝ լինի դա գազային, նաւթատար, երկաթուղային, Հայաստանը դուրս է մնացել: ԵԱՏՄ-ի շնորհիւ մենք ունեցել ենք բաւական շօշափելի ձեռքբերումներ: Կարծում եմ, որ նոր իշխանութիւններն էլ ունեն ցանկութիւն խորացնելու յարաբերութիւնները ԵԱՏՄ-ի հետ, որի վառ ապացոյցը խորհրդարանում նոր ձեւաւորւող յանձնաժողովն է, որը պէտք է ինտեգրացիոն գործընթացներին զարկ տայ»,- ասաց Ս. Սարգսեանը:

Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ն գործադիր մարմին է, կայացնում է որոշումներ, որոնք պարտադիր են բոլոր անդամ-պետութիւնների համար: Սուրէն Սարգսեանը նկատեց, որ ԵԱՏՄ-ում կայ լուրջ ապագայ յատկապէս թւային տեխնոլոգիաների հետ կապւած:

Հարցին՝ ինչո՞ւ նախկինում չէր ստեղծւում խորհրդարանական նման յանձնաժողով, փորձագէտը պատասխանեց. «Միգուցէ նման ծրագիր նախկինում էլ եղել է, բայց քանի որ նախորդ պառլամենտը կարճ կեանք է ունեցել, մենք չիմացանք: Քաղաքական դասաւորումներն այնպիսի երանգ ստացան, որ խորհրդարանը լուծարւեց: Հաշւի առնելով նոր իրողութիւնները՝ տրամաբանական կը լինէր, որ որպէս ԵԱՏՄ անդամ՝ մենք ունենայինք եւրասիական ինտեգրման յանձնաժողով»:

Սուրէն Սարգսեանն ասաց, որ եւրասիական ինտեգրացիոն յանձնաժողովի ստեղծմամբ իշխանութիւնները ցուցադրել են բալանսաւորւած մօտեցում, ոչ թէ ռուսամետութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։