Հա

Քաղաքական

04/02/2019 - 14:20

Նաւթամուղի եւ գազամուղի հայկական այլընտրանքը. կունենա՞նք ջրատար դէպի Արաբական թերակղզի

Համաշխարհային հզօրների նաւթամուղներին ու գազամուղներին Հայաստանում մտադիր են հակադրւել խմելու ջրի խողովակաշարով։ Հայաստանի քաղցրահամ ջուրն Արաբական թերակղզի հասցնելու յոյսը դեռ չի մարել։ 

«alikonline.ir» - Համաշխարհային հզօրների նաւթամուղներին ու գազամուղներին Հայաստանում մտադիր են հակադրւել խմելու ջրի խողովակաշարով։ Հայաստանի քաղցրահամ ջուրն Արաբական թերակղզի հասցնելու յոյսը դեռ չի մարել։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիան:

Աւելի քան 1.5 դար առաջ սակաւաջուր Երեւանում ամենուր լսելի էր ջրավաճառ տղաների կանչը. «Ջուր եմ ծախում, սառը ջուր»։ Քաղցրահամ ջրերի մեծ պաշար ունեցող երկրում ամենատարածւած բիզնեսը ջրի վաճառքն էր։

100 տարի անց` 1988 թ.-ին, Խորհրդային երկրից առանձնացող ու ինքնուրոյն կեանքի պատրաստւող Հայաստանի յոյսը դարձեալ ջուրն էր։ Թունաւոր արտադրութեան դէմ պայքարող ակտիւիստ Խաչիկ Ստամբոլցեանը յայտարարում էր` Հայաստանը ջերմուկով կը պահենք։

Եւս 10 տարի անց, երբ պարզ դարձաւ, որ միայն ջերմուկը Հայաստանը չի կերակրում, կազմւեց մէկ այլ ծրագիր ու դարձեալ Հայաստանից ջուր արտահանելու ու վաճառելու վերաբերեալ։

Ծրագրով, բացի գիտա-հետազօտական ուսումնասիրութիւններից ու հիմնաւորումներից, նախատեսւում էր Արաքս գետի Մեղրիի կիրճի հատւածից կառուցել ջրատար խողովակաշար, որով պէտք է քաղցրահամ ջուր արտահանւէր դէպի Արաբական թերակղզի։

1997 թւականին մշակւած ռազմավարական ծրագիրը ներկայացւեց կառավարութեան քննարկմանն ու նոյնիսկ հաւանութեան արժանացաւ։ Բայց այդպէս էլ չիրականացաւ։ Մնաց, մոռացւեց ու փոշոտւեց կառավարական գրասեղանների դարակներում։

Ծրագրի մասին չմոռացաւ միայն դրա հեղինակ Յարութիւն Առաքելեանը։ «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում նա յայտնեց, որ այսօր էլ եւրոպացի գործընկերների հետ քննարկում է 20-ամեայ վաղեմութեամբ ծրագրի արդէն նորացւած տարբերակը։

Մեր զրուցակցի համոզմամբ, Հայաստանի այսօրւայ իշխանութիւնները չպիտի կրկնեն նախորդների պասիւ կեցւածքը ջրային պաշարների կառավարման հարցում։

«Անհրաժեշտ է Թուրքիայի եւ Իսրայէլի նման վարել ակտիւ քաղաքականութիւն՝ ջրի խնդիր ունեցող տարածաշրջանային երկրներին առաջարկել հայկական նախագծեր, մանաւանդ, որ դրանց կեանքի կոչելը՝ ֆինանսաւորումը, արաբական երկրները վերցնում են իրենց վրայ: Նոյն Թուրքիան եւ Իսրայէլը օգտւել են Համաշխարհային Բանկի եւ այլ միջազգային կենտրոնների ֆինանսական աջակցութիւնից, հետեւաբար, դա լուրջ փաստ է, որն ապացուցում է, որ խոշոր ֆինանսական կենտրոնները ներգրաււած են համաշխարհային ջրային պաշարների կառավարման գործում, եւ, եթէ Հայաստանը լուրջ յայտ ներկայացի այս հարցում, ապա անկախ նրանից` հայկական նախագիծը կեանքի կը կոչւի, թէ ոչ, Հայաստանի հանդէպ վերաբերմունքը միջազգային եւ տարածաշրջանային մակարդակում կը փոխւի»,- համոզւած է Առաքելեանը։

Որքան էլ տարօրինակ հնչի, աշխարհին իշխող գազամուղներին ու նաւթամուղներին մեր ջրատար խողովակը հակադրելու գաղափարին սկզբունքօրէն դէմ չէ նաեւ բնապահպան Կարինէ Դանիէլեանը, յատկապէս, որ 90-ականներին բնապահպանութեան նախարարի պաշտօնը զբաղեցրած մասնագէտն այսօր շատ լաւ յիշում է ժամանակին լայնօրէն քննարկւած այդ նախագիծը։

Չնայած Հայաստանում ջրի պաշարների անխնայ շահագործման հետեւանքով վերջին տարիներին առաջացած ու տարեցտարի խորացող խնդիրներին, Կարինէ Դանիէլեանը կարծում է, որ մեր երկրի ներկայիս պաշարները թոյլ տալիս են իրականացնել թղթի վրայ մնացած հայկական երազանքը։

«Սկզբունքօրէն հնարաւոր է։ Բայց կախւած է այն հանգամանքից, թէ ինչպէս ու ինչ ճանապարհներով է նախատեսւում անել դա։ Մենք պարտաւոր ենք պահել հարեւանների նկատմամբ մեր պարտաւորութիւնը։ Յստակ սահմանւած թւեր կան, թէ Հայաստանից դուրս եկող ջրի որ մասը մենք կարող ենք օգտագործել։ Իհարկէ, մենք լրիւ չենք օգտագործում, եւ այդ առումով, հնարաւոր է»,- «Sputnik» Արմենիային ասաց Դանիէլեանը։

Բնապահպանի համոզմամբ` կարեւորն այն է, որ ծրագիրը չվնասի հայաստանցի սպառողին, այլ օգուտ բերի տնտեսութեանը։

Ջրի խնդիրն այսօր աշխարհում ամենաքննարկւողներից է։ Վերլուծաբաններն արդէն ահազանգում են, որ ապագայում աշխարհի տէրերը լինելու են ոչ թէ նաւթ ու գազ, այլ խմելու ջուր ունեցող երկրները։

Այս տարւայ համար արդէն կանխատեսւում են ջրի սակաւութեամբ պայմանաւորւած առողջապահական լուրջ ճգնաժամեր։ 2019 թ.-ին կանխատեսւում է վերջին 100 տարւայ ընթացքում խոլերայի համաշխարհային ամենամեծ համաճարակը։ Իսկ թէ ինչպիսին կը լինի աշխարհի ճակատագիրը 2020 թ.-ին կորոշեն Եմէնում, Ուգանդայում, Կոնգոյում, Բանգլադէշում, Եթովպիայում, Գանայում, Հնդկաստանում ու Ինդոնեզիայում ջրի սակաւութեան հետեւանքով առաջացած ու աշխարհով մէկ տարածւած վարակները։

Յարակից լուրեր

  • Պօղոսեան. «Ունենք մեծացած Հայաստան, որովհետեւ ունենք եւ Հայաստանի, եւ Արցախի Հանրապետութիւն»
    Պօղոսեան. «Ունենք մեծացած Հայաստան, որովհետեւ ունենք եւ Հայաստանի, եւ Արցախի Հանրապետութիւն»

    Անկախութեան 28 տարիների ընթացքում ձեռք բերածի, բացթողումների եւ Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին Sputnik Արմենիան զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պօղոսեանի հետ։

  • Խմբագրական. Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հաւատամքը
    Խմբագրական. Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հաւատամքը

    Ճապոնիայում հին ժամանակներում ապրել է երկու գորտ, մէկը՝ քաղաքամայր Կիոտոյում, միւսը՝ Օսակայում։ Երբ մի տարի շոգ ամռանը ցամաքում են Կիոտոյի գետակներն ու ջրանցքները, չորանում է նաեւ գորտի պալատական փոքրիկ ջրհորը, եւ գորտը որոշում է մեկնել Օսակա՝ մտածելով, որ քաղաքը ծովափին է, իսկ ինքը կեանքում ծով չի տեսել, ուստի՝ հա՛մ ծով կը տեսնի, հա՛մ գեղեցիկ Օսական կը վայելի, հա՛մ էլ չի տառապի Կիոտոյի ջրհորի չորութիւնից։ Եւ գորտը դուրս է գալիս իր տնից եւ ուղեւորւում դէպի Օսակա։

  • Գերագոյն նպատակի նոր փորձաքարը...
    Գերագոյն նպատակի նոր փորձաքարը...

    Ժողովուրդների ինքնաճանաչման ու ինքնահաստատման մնայուն երաշխիքը, յատկապէս որպէս ազգ-միաւոր, պետական անկախութիւնն է… հայութիւնն ու Հայաստան աշխարհը դա ճաշակում են արդէն 28 տարի՝ օրինաչափ վերիվայրումներով հանդերձ, որոնց մեկնակէտը, եւ ամենանշանակալին, նոյնինքն Անկախութեան վերանւաճումն էր՝ եօթ տասնամեակ անց:

  • Իշխանութեան «թաւշեայ» տրամաբանութիւնը
    Իշխանութեան «թաւշեայ» տրամաբանութիւնը

    Հայաստանի «թաւշեայ» իշխանութիւնների գործողութիւնների տրամաբանութիւնը մէկ տարուց աւելի ալեկոծում է հայկական իրականութիւնը: Վերջապէս, ի՞նչ նպատակներ են հետապնդում գործող իշխանութեան այս կամ այն քայլերը եւ ո՞րն է ընդհանուր ռազմավարութիւնը, որի շրջանակներում կատարւում են այդ քայլերը:

  • Փաշինեանը կու գայ… Փաշինեանը կու գայ…
    Փաշինեանը կու գայ… Փաշինեանը կու գայ…

    Շուտով, Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Լոս Անճելըս կը հասնի, աւելի ճիշդ պիտի ժամանէ։

    Արդէն շաբաթներէ ի վեր հայրենի եւ Սփիւռքի եւ յատկապէս Քալիֆորնիոյ հայ մամուլն ու հայկական հեռատեսիլի գրեթէ բոլոր կայանները, ամէնօրեայ յիշեցում-ծանուցումներ կը կատարեն, նոյնիսկ վարչապետի խօսք-հրաւէրով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։