Հա

Քաղաքական

06/02/2019 - 09:10

Բակօ Սահակեանն այցելել է Արցախի արևեւելեան սահմանագծի տարբեր հատւածներ, ապա խորհրդակցութիւն անցկացրել Թալիշում

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը փետրւարի 5-ին պաշտպանութեան նախարար Կարէն Աբրահամեանի եւ այլ պաշտօնեաների ուղեկցութեամբ այցելել է Հանրապետութեան արեւելեան սահմանագծի տարբեր հատւածներ, տեղում ծանօթացել զինւորների ծառայութեան ընթացքին եւ տիրող իրավիճակին: 

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը փետրւարի 5-ին պաշտպանութեան նախարար Կարէն Աբրահամեանի եւ այլ պաշտօնեաների ուղեկցութեամբ այցելել է Հանրապետութեան արեւելեան սահմանագծի տարբեր հատւածներ, տեղում ծանօթացել զինւորների ծառայութեան ընթացքին եւ տիրող իրավիճակին: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Նոյն օրն Արցախի նախագահն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղ եւ հրաւիրել աշխատանքային խորհրդակցութիւն բնակավայրի վերականգնմանն առնչւող խնդիրների շուրջ:

Բակօ Սահակեանը կոնկրետ յանձնարարականներ է տւել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկւած հարցերի պատշաճ լուծման ուղղութեամբ՝ նշելով Թալիշի վերականգնման ծրագրի կարեւորութիւնը երկրի համար:

Խորհրդակցութեանը մասնակցում էին ԱՀ պաշտպանութեան նախարար Կարէն Աբրահամեանը, քաղաքաշինութեան նախարար Կարէն Շահրամանեանը, պաշտօնատար այլ անձինք:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։