Հա

Քաղաքական

06/02/2019 - 08:45

Ռազմավարական առումով մեծ նշանակութիւն չի ունենայ. վերլուծաբանը` իսրայէլական ընկերութեան կողմից Բաքւին «մահապարտ» անօդաչու թռչող սարքերը վաճառելու թոյլտւութեան մասին

Ռազմավարական առումով չեմ կարծում՝ մեծ նշանակութիւն կունենայ, ամէն դէպքում տհաճ է դա մեզ համար: «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց «Razm.info»-ի վերլուծաբան Հայկ Խաչիկեանը` անդրադառնալով Իսրայէլի պաշտպանութեան նախարարութեան կողմից նախկինում սահմանւած արգելքի չեղարկմանը եւ իսրայէլական «Aeronautics» ընկերութեանը Ադրբեջանին` հայկական կողմի դէմ կիրառւած «մահապարտ» անօդաչու թռչող սարքերը վաճառել թոյլատրելուն:

 

«alikonline.ir» - Ռազմավարական առումով չեմ կարծում՝ մեծ նշանակութիւն կունենայ, ամէն դէպքում տհաճ է դա մեզ համար: «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց «Razm.info»-ի վերլուծաբան Հայկ Խաչիկեանը` անդրադառնալով Իսրայէլի պաշտպանութեան նախարարութեան կողմից նախկինում սահմանւած արգելքի չեղարկմանը եւ իսրայէլական «Aeronautics» ընկերութեանը Ադրբեջանին` հայկական կողմի դէմ կիրառւած «մահապարտ» անօդաչու թռչող սարքերը վաճառել թոյլատրելուն:

Հայկ Խաչիկեանը նշեց, որ արգելքը դրւել էր 2018 թւականի ամռանը, որից յետոյ Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնն արգելանք դրեց այդ ընկերութեան երեք բարձրաստիճան պաշտօնեաների վրայ` արգելելով նրանց ներկայացնել ռազմաարդիւնաբերական համակարգն օտար երկրներում, իսկ հիմա ընկերութեան նկատմամբ արգելքը հանւել է:

«Այստեղ մի ուրիշ դետալ էլ կայ, տեղեկութիւններ կան, որ իսրայէլական մէկ այլ ընկերութիւն`«Ռաֆայէլը», որը շատ աւելի մեծ ընկերութիւն է, ցանկութիւն ունի գնել «Aeronautics»-ը»,- ասաց նա:

Չնայած դրան՝ վերլուծաբանը նկատեց, որ եթէ Ադրբեջանը մի ընկերութիւնից զրկւում է, մէկ այլ ընկերութիւնից է ձեռք բերում համակարգերը եւ գուցէ, այս արգելքի վերացմամբ ծաւալները մեծանան: «Իհարկէ, այդ համակարգերն ուղղւած են մեր դէմ, սակայն ռազմավարական մակարդակում առանձնապէս ուժի բալանսի փոփոխութիւն չի բերի, քանի որ այդ զէնքերից կային Ադրբեջանում, եւ հիմա գուցէ ծաւալները մեծանան: Այն, որ այդ համակարգերը մեզ համար վտանգ են հանդիսանում, գործնականում ապացուցւել է, եւ ապրիլեան պատերազմում կիրառւեցին այդ տեխնիկաները: Ադրբեջանի վերջին խոշոր ձեռքբերումներից էին օպերատիւ մարտավարական հրթիռային համալիրները եւ մի քանի այլ զինատեսակներ, բայց դրանք վստահաբար լայնածաւալ պատերազմի դէպքում կիրառւելու են մեր դէմ, այստեղ հարցն այն է, թե ոնց պէտք է հակազդենք դրան:

Պէտք է հասկանալ, որ այստեղ առեւտուր է գնում, ու չեմ կարծում, որ քաղաքական մոտիւներով է դա իրականացւում, պարզապէս բիզնես է»,- ասաց նա:

Հայկ Խաչիկեանը նշեց, որ հայկական կողմն էլ որպէս հակադրման միջոց ձեռք է բերում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, եւ դրան զուգահեռ նաեւ զարգացնում է միր սեփական արտադրութիւնը:

Վերլուծաբանը նկատեց, որ երբ Ադրբեջանն Իսրայէլից ձեռք բերեց օպերատիւ մարտավարական հրթիռային համակարգերը, դրանց պատասխանն էր ՀՀ-ի կողմից «Իսկանդեր»-ի ձեռքբերումը, եւ այդ հարցում Հայաստանը մէկ քայլ առաջ էր, իսկ ներկայումս այս արգելքի վերացմամբ Ադրբեջանը հաւասարւեց:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։