Հա

Քաղաքական

06/02/2019 - 11:10

«Իրաւունք». «Լեւոն Տէր-Պետրոսեանը յաջորդ կադրին է «առաջ բրթում». դա Փաշինեանի սրտով չէ»

«Իրաւունք» թերթը գրում է. «ՀԱԿ վարչութեան անդամ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետեանին որպէս վարչապետի մամուլի խօսնակ բարեյաջող տեղաւորելով նոր կառավարութիւնում, հիմա էլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանն ու իր թիմակիցները յաջորդ կադրին են «առաջ բրթում»:

«alikonline.ir» - «Իրաւունք» թերթը գրում է. «ՀԱԿ վարչութեան անդամ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետեանին որպէս վարչապետի մամուլի խօսնակ բարեյաջող տեղաւորելով նոր կառավարութիւնում, հիմա էլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանն ու իր թիմակիցները յաջորդ կադրին են «առաջ բրթում»:

Իշխանական կուլիսներում շրջանառւող խօսակցութիւնների համաձայն՝ լեւոնականները Նիկոլ Փաշինեանին փորձում են համոզել, որ ՀՀ ռազմական նախկին դատախազ, ԱԺ հինգերորդ գումարման ՀԱԿ խմբակցութեան պատգամաւոր Գագիկ Ջահանգիրեանը պէտք է պաշտօն ստանայ, եւ ամենաքիչը նա կարող է լինել ՀՀ գլխաւոր դատախազ:

Վերջիններիս կարծիքով՝ «մարտի 1»-ի գործով նա կարող է օգտակար լինել Նիկոլ Փաշինեանին, որպէսզի հանկարծ իրադարձութիւնների անիւը հակառակ ուղղութեամբ չպտտւի եւ իրենց համար ոչ ցանկալի արդիւնք չունենայ:

Սակայն այս գաղափարն այնքան էլ Ն. Փաշինեանի սրտով չէ, նա համոզւած է, որ Ջհանգիրեանի դէպքում հանրութիւնը կը յիշի նաեւ վերջինիս դատախազ աշխատած տարիների աղմկոտ գործերը»:

Յարակից լուրեր

  • ՀՀ վարչապետն անդրադարձաւ իրանահայերին բանկերի կողմից վարկ չտրամադրելու խնդրին
    ՀՀ վարչապետն անդրադարձաւ իրանահայերին բանկերի կողմից վարկ չտրամադրելու խնդրին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը միաժամանակ Հայաստանի եւ Իրանի քաղաքացի հանդիսացողներին յորդորում է որեւէ բանկի կողմից վարկ չստանալու դէպքում դիմել մէկ այլ բանկ` նշելով, որ կառավարութիւնը բանկին չի կարող պարտադրել, որպէսզի այն վարկ տրամադրի։

  • Պոպուլիստի «ճակատագիրը»․ ասել այն, ինչ ամբոխն ուզում է լսել
    Պոպուլիստի «ճակատագիրը»․ ասել այն, ինչ ամբոխն ուզում է լսել

    Ինչո՞ւ Նիկոլ Փաշինեանը, Հայաստանի զարգացման կարճաժամկէտ եւ միջնաժամկէտ զարգացման ծրագրերը բախտի քմահաճոյքին թողած, որոշեց ներկայացնել 2050 թ. Հայաստանի «տեսլականը»։ Ընդ որում` կոնկրետ թւերով ու ցուցանիշներով, այն դէպքում, երբ ՀՀ կառավարութեան գործունէութեան հնգամեայ ծրագրում շատ քիչ են կոնկրետ թւերը։ Ի՞նչ երեւոյթի հետ գործ ունենք։

  • ՀՀ տնտեսութեան սեւ-սպիտակը. ինչու տնտեսագէտին չի ոգեւորում այն, ինչ ոգեւորել է վարչապետին
    ՀՀ տնտեսութեան սեւ-սպիտակը. ինչու տնտեսագէտին չի ոգեւորում այն, ինչ ոգեւորել է վարչապետին

    Տնտեսագէտ Սուրէն Պարսեանը խոշոր հարկատուների ցանկում դրական տեղաշարժ չի տեսնում։ Մուտքերն աւելացել են, բայց տնտեսութեան կառուցւածքը չի փոխւել։

    Ի տարբերութիւն ՀՀ վարչապետի, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը ՀՀ խոշոր հարկատուների կիսամեակային ցուցանիշներով ոգեւորւած չէ։

  • Հակասութիւն կայ վարչապետի յայտարարած թւերի եւ կառավարութեան ծրագրի միջեւ
    Հակասութիւն կայ վարչապետի յայտարարած թւերի եւ կառավարութեան ծրագրի միջեւ

    Ժողովրդագրութեան ոլորտը բաւականին բարդ ոլորտ է, եւ ցաւով պիտի արձանագրենք, որ մեր հասարակութիւնը արդէն ոչ միայն ծերացող է, այլ նաեւ ծնելիութեան ցուցանիշները էապէս բացասական միտում ունեն եւ արդէն տարիներ շարունակ, եւ դա շարունակւում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանը:

  • Վարչապետի արտայայտութիւնների մասին
    Վարչապետի արտայայտութիւնների մասին

    Մի քանի օր է անընդհատ մտածում եմ, Ստեփանակերտի Վերածնունդ հրապարակում կայացած ժողովրդական հաւաքի ընթացքում, ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինեանի արտայայտած մտքերի շուրջ, որն ոչ այլ ինչ է եթէ ոչ ժողովրդի սրտից ու հոգուց ելած խօսք ու բաղձանք: Ախր այն որ հայն է, որ չի ցանկանայ մեր ժողովրդի թիւն աւելանայ, ոչ թէ հինգ միլիոնով, այլ կրկնակի եւ մի բան էլ աւել, քանզի քանակն է որ ծնում է նաեւ համապատասխան որակ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։