Հա

Քաղաքական

06/02/2019 - 11:20

Հայաստան-Իրան յարաբերութիւնների զարգացումը կարող է միայն նպաստել Արցախեան հիմնախնդրի հայանպաստ կարգաւորմանը

Հայ-իրանական յարաբերութիւններում միայն ռիսկային ոլորտը, որ ես նկատում եմ, Արցախի խնդրի կապակցումն է Հայաստան-Իրան յարաբերութիւններին: 

«alikonline.ir» - Հայ-իրանական յարաբերութիւններում միայն ռիսկային ոլորտը, որ ես նկատում եմ, Արցախի խնդրի կապակցումն է Հայաստան-Իրան յարաբերութիւններին: «Yerkir.am»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

Նա նշեց, թէ Իրանի հետ յարաբերութիւնների սառեցման, դադարեցման փոխարէն մեզ առաջարկում են Արցախեան հիմնախնդրի լուծում: «Ենթադրում եմ, որ Արցախեան հիմնախնդրի լուծումը կարող է բերել նրան, որ Հայաստանը Արեւելքից ու Արեւմուքտից կունենայ բաց սահմններ Ադրբեջանի ու Թուքրայի հետ, ինչը բնականաբար կը նւազեցնի Իրանի հետ յարաբերութիւնների կարեւորութիւնը: Բացի այդ` Հայաստանը, ենթադրւում է, կարող է մաս դառնալ Ամերիկայի կողմից ծրագրւող հակաիրանական գործողութիւնների: Բայց ես կարծում եմ` հայ-իրանական յարաբերութիւններն Արցախի հետ շաղկապելը պէտք է խեղդւի խանձարարում»,- ընդգծեց իրանագէտը:

Իրանագէտը վստահեցրեց` Հայաստան-Իրան յարաբերութիւնների զարգացումը կարող է միայն նպաստել Արցախեան հիմնախնդրի հայանպաստ կարգաւորմանը: Ինչո՞ւ, քանի որ Իրանն այն բացառիկ պետութիւնն է, որը սահման ունի թէ՛ Հայաստանի, թէ՛ Արցախի, թէ՛ Ադրբեջանի երկու հատւածների` Նախիջևեւանի ու «մայրցամաքային» Ադրբեջանի հետ: Հետեւաբար, ըստ Ոսկանեանի, Իրանի հետ ՀՀ յարաբերութիւնները ոչ թէ խանգարում են, այլ նպաստում են Հայաստանի անվտանգութեան բաղադրիչի պահպանմանը:

«Նոյնը վերաբերում է նաեւ Իրանին, ու եթէ մի պահ պատկերացնենք`Արցախ-Իրան սահմանը գոյութիւն չունի, ապա Իրանի հիւսիսը ենթակայ է անվտանգութեան հսկայական ռիսկերի: Իրանցիներին նոյնպէս ձեռնտու է, որ Հայաստան-Իրան սահմանն իր երկու բաղադրիչներով, երբեւիցէ չփոխւի յօգուտ Ադրբեջանի»,- ամփոփեց իրանագէտը:

ՎՐՈՅՐ ՍԵՒԱԿ

Յարակից լուրեր

  • Հնդկաստանը դէմ է հակաիրանական պատժամիջոցներին
    Հնդկաստանը դէմ է հակաիրանական պատժամիջոցներին

    Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջին երէկ՝ փետրւարի 16-ին Եւրոպա մեկնելիս կարճատեւ կանգառ է ունեցել Թեհրանում, որի ընթացքում հանդիպել է քաղաքական հարցերով ԱԳՆ տեղակալ Աբբաս Արաղչիի հետ. փոխանցում է ԻՌՆԱ-ն:

  • «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ
    «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն Իրանի նախկին ԱԳ նախարարների եւ Իրանում հաւատարմագրւած դեսպանների ու օտարերկրեայի դիւանագիտական ներկայացուցիչների մասնակցութեամբ կազմակերպւած հանդիպման ժամանակ անդարադարձել է յետյեղափոխութեան շրջանում Իրանի արատաքին քաղաքականութեանը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։