Հա

Քաղաքական

06/02/2019 - 14:30

«Հայաստանում ուժեղանում է ներիշխանական պայքարը». քաղտեխնոլոգ

Տարբեր խմբաւորումներ փորձում են վերահսկել երկրի ռազմավարական գերատեսչութիւնները։

Իշխանութեան ներսում, տարբեր ազդեցութեան խմբաւորումների միջեւ լուրջ պայքար է ընթանում։ Այս մասին լրագրողներին ասաց քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանը։ 

«alikonline.ir» - Տարբեր խմբաւորումներ փորձում են վերահսկել երկրի ռազմավարական գերատեսչութիւնները։

Իշխանութեան ներսում, տարբեր ազդեցութեան խմբաւորումների միջեւ լուրջ պայքար է ընթանում։ Այս մասին լրագրողներին ասաց քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանը։ Գրում է «Sputnik» Արմենիան:

«Այն ոլորտները, որոնք ռազմավարական նշանակութիւն ունեն, որոնք պատասխանատու են ֆինանսական կայունութեան, ֆինանսաբիւջէտային հոսքերի վերահսկման եւ անվտանգութեան համար, վստահւեցին մարդկանց, որոնք ոչ թէ յեղափոխութեան մասնակիցներ էին, այլ մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ եւ պրոֆեսիոնալներ»,- ասաց նա։

Քաղաքագէտը նշեց, որ նկատի ունի ՊԵԿ-ը, Ֆինանսների նախարարութիւնը, ԿԲ-ն, անվտանգութեան եւ պաշտպանութեան համակարգը. «Այս ոլորտները հեղեղւած չեն անփորձ կադրերով, այսինքն Նիկոլ Փաշինեանի համար էքսպերիմենտից դուրս ոլորտներ են»։

Նրա կարծիքով՝ սա բաւականին արդարացւած մօտեցում է եւ քիչ ռիսկային։

Ըստ քաղտեխնոլոգի` մնացած ոլորտներում, որոնք օպերատիւ առումով խնդիրներ չունէին, ղեկավար նշանակւեցին մարդիկ, որոնք անփորձ էին, եւ այդ ոլորտները փաստացի դարձան «էքսպերիմենտալ զոնայ»։

Քաղտեխնոլոգը նշեց, որ կառավարութիւն ձեւաւորելիս Նիկոլ Փաշինեանը փորձել է բաւարարել յեղափոխութեանը մասնակցած բոլորի պահանջները, որոնք ինչ-որ չափով մասնաբաժին են ունեցել յեղափոխութեան մէջ. «Իսկ նրանք շատ բազմազան են եղել՝ թէ՛ ՔՊ-ականներ, թէ՛ հանրային սեկտորի ներկայացուցիչներ, հիմնականում` Սորոսի հիմնադրամից, նաեւ Քլինտոնի հիմնադրամից ֆինանսաւորւողներ»։

«Իշխանութեան ներսում, տարբեր ազդեցութեան խմբաւորումների միջեւ լուրջ պայքար է սկսւել։ Այս առանձնակի ուշադրութիւնը, օրինակ` ՊԵԿ-ի եւ Ֆինասների նախարարութեան նկատմամբ, պայմանաւորւած են նրանով, որ սորոսածին որոշ խմբաւորումներ փորձում են վերահսկողութեան տակ պահել այն ոլորտները, որոնք ֆինանսական հոսքերն են ապահովում»,- նշեց Յակոբեանը։

Տարբեր առիթներ են օգտագործւում` սկսած պարգեւատրումներից (թէեւ այնտեղ հարցեր կան), փորձում են կասկածի տակ դնել այն մարդկանց, որոնց նշանակել է ինքը` Փաշինեանը, ու որոնք ինչ-որ խմբաւորումների մէջ չեն մտնում։

Յակոբեանը համարում է, որ այդ ֆոնին պատահական չէ նաեւ «Սորոսի» հաղորդագրութիւնը «Twitter»-ում։

«Չի բացառւում, որ սա տեղի ունեցող գործընթացներում նոր ռեսուրսներ գրաւելու փորձ է»,- նշեց Յակոբեանը։

Այդ խմբաւորումների ներկայացուցիչները պարբերաբար փորձում են մարդկանց ուշադրութիւնը շեղել այս կամ այն հարցից։ Օրհներգի հարցը, Յակոբեանի կարծիքով, նման մանիպուլեացիաներից մէկն է։

Յարակից լուրեր

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

  • Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ
    Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ

    Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը թոյլ է տւել «Aeronautics Defense Systems Ltd» ընկերութեանը վերսկսել Ադրբեջանին «Orbiter 1K» մարտական անօդաչու-կամիկաձեներ առաքելը։ Պաշտօնատար անձինք շարունակում են մնալ պատժամիջոցների տակ, բայց ընկերութիւնն այսուհետ ազատ է իր գործողութիւններում։ Տարօրինակ ոչ մի բան չկայ, որ նման որոշում ընդունւել է հէնց այս ժամանակահատւածում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։