Հա

Քաղաքական

06/02/2019 - 10:20

Ռուբէն Յակոբեան. «Արցախեան հարցում ինչ-որ գործընթաց է սկսւել, պատերազմը հեռու չէ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ընթացքում խօսւել է ղարաբաղեան հակամարտութեան մասին: Այս մասին Tert.am-ի հետ հարցազրոյցում ասաց «Ակունք» քաղաքական վերլուծութիւնների կենտրոնի տնօրեն, ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամաւոր Ռուբէն Յակոբեանը:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ընթացքում խօսւել է ղարաբաղեան հակամարտութեան մասին: Այս մասին Tert.am-ի հետ հարցազրոյցում ասաց «Ակունք» քաղաքական վերլուծութիւնների կենտրոնի տնօրեն, ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամաւոր Ռուբէն Յակոբեանը:

«Արտաքին քաղաքականութեան ոլորտը ստւերային է ու անդրկուլիսեան: Ես չեմ կարծում, որ ինչ խօսում են, պէտք է միանգամից յայտարարեն: Այլ հարց է, որ ադրբեջանական կողմն ամբողջութեամբ տեղեակ էր, թէ ինչի մասին է խօսքը: Մեր վարչապետը խորամանկութեան դիմեց, գաւառական խորամանկութիւն էր դա: Երբ ասում է, որ 1.5 ժամ պատահական հանդիպեցին, ձեռք ձեռքի տւեցին... եղբա՛յր, խնայիր մեզ, այդպէս չի լինում:

Շատ բնական է, որ նստել-խօսել են Արցախի մասին, ու յաջորդ օրը հէնց Դաւոսում Բոլթոնը զանգում է, ու պարզ էր, որ Արցախի մասին է խօսքը: Փաշինեանի մօտ միամտութիւն կայ, ասաց, որ Արցախի մասին խօսք չի եղել, ու դրանով ասաց, որ խօսքը Արցախի մասին է եղել»,- նշեց Ռուբէն Յակոբեանը: 

Քաղաքական գործիչը նշեց, որ չի կարծում, թէ Փաշինեանը «յատուկ նպատակով գնացել է, որ հողերը յետ տայ»: Միաժամանակ նշեց, որ «անփորձութիւնը, խորհուրդներ չընդունելու ինքնասիրահարւած կեցւածքն» իր համար ընդունելի չեն:

«Փաշինեանը Ստեփանակերտում յայտարարեց, որ Հայաստանը Ղարաբաղի փոխարէն չի բանակցի, Հայաստանը ներկայացւեց որպէս հակամարտութեան կողմ: Նման բան չէր ասւել: Թուրքիան ու Ադրբեջանը միշտ ձգտել էին Հայաստանին ներկայացնել որպէս հակամարտող կողմ: Երբ հակամարտող կողմ ես, նշանակում է, որ հողային պահանջ ունես: Հայաստանից որեւէ պաշտօնեայ նման եզրոյթ չի օգտագործել, որովհետեւ դառնում ես հողային պահանջ ներկայացնող կողմ:

Ես ասացի, խորհուրդ տւեցի, որ սա չի կարելի, բայց հասկացայ, որ դիւանագէտներից թեւերի տակ ձմերուկ դնողներ կան, սկսեցին հակառակն ասել»,- յաւելեց Յակոբեանը:

Պատգամաւորը նշեց, որ ինքը չի հանդիպել Նիկոլ Փաշինեանին, վերջինս «որեւէ մէկի հետ, կարծես, չի հանդիպում», «նոյնիսկ հեռախօսին չի պատասխանում»:

Նայելով տեսախցիկի մէջ՝ Ռուբէն Յակոբեանը դիմեց Նիկոլ Փաշինեանին. «Յարգելի՛ Փաշինեան, վատ չի, որ խորհուրդներ լսէք: Կարող է ունենանք վիճակներ, որի համար պատասխանատու լինէք ոչ միայն դուք, այլեւ մենք բոլորս, մեր պետութիւնը»:

«Երբ ասում են ժողովուրդներին նախապատրաստել խաղաղութեան, հասկանում ես, որ ինչ-որ բան տեղի է ունենում, գործընթաց է սկսւել: Եւ պատահական չէ, որ դրանից յետոյ հանդիպում տեղի ունեցաւ, Բոլթոնը զանգեց: Մենք պէտք է մեր սխալներից սովորենք: Երբ գալիս ենք իշխանութեան, պէտք է քոնը հակադրես, ցոյց տաս, թէ ինչու ես նոր»,- աւելացրեց Ռուբէն Յակոբեանը:

Նախկին պատգամաւորը նկատեց, որ խաղաղութիւնը վատ բան չէ, «մարդը իր հետ պէտք է խաղաղ լինի», խնդիրն այն է, թէ ով է խօսում դրա մասին եւ երբ:

«Գործընթաց է սկսւել, ժողովուրդը պէտք է պատրաստ լինի խաղաղութեան գործընթացը ընդունել: Այս ընթացքում ադրբեջանական կողմը շահեց, ցաւօք, եկել է ինչ-որ պահ, ենթադրում եմ, Փաշինեանը պէտք է հաշիւ տայ պայմանաւորւածութիւնների համար, որոնք չեն կատարւելու: Չեմ ցանկանայ, որ մեր ժողովուրդը խուճապի մէջ լինի, բայց պատերազմը՝ որպէս այդպիսին հեռու չէ: Տայ Աստւած՝ սխալւեմ»,- շեշտեց Ռուբէն Յակոբեանը:

Նա ասաց, որ հնարաւոր է՝ «այն ժամանակ Ադրբեջանին ձեռք չի տւել խաղաղութիւնը, իսկ հիմա ձեռք է տալիս»: «Պէտք է ողջունել, որ վերջին ամիսներին չեն կրակում, բայց միգուցէ դա գին ունի: Ադրբեջանը չի համաձայնել, երբ դա իր շահերից չի բխում: Երբ կան երկու կողմեր: Դիւանագիտութեան մէջ «ոչ» ասելը լաւ բան չի ընկալւում:

Մենք օգտւել ենք Ադրբեջանի «ոչ»-ից: Մենք ասել ենք «այո», երբ իմացել ենք, որ Ադրբեջանը պէտք է «ոչ» ասի: Սա պարզ խաղ է: Ադրբեջանը չի համաձայնել, երբ զգացել է, որ դա իր շահերին դէմ է, Ալիեւը մի կէս բերան չի ասել, որ Ղարաբաղի ժողովուրդը կարող է իրացնել ինքնորոշման իր իրաւունքը: Ոչ մի անգամ չի ասւել, որ Բաքուն կողմ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացմանը: Ադրբեջանական մամուլից պարզ է, որ հիմա էլ բանակցութիւնների հիմքում ճանապարհային քարտէզն է, թէ ինչպէս պէտք է հայկական զօրամիաւորումները դուրս գան իրենց խօսքերով «օկուպացւած» տարածքներից»,- ասաց նախկին պատգամաւորը:

Յարակից լուրեր

  • Մեկնարկել է ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը
    Մեկնարկել է ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը

    Օգոստոսի 22-28-ը Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում ընթանում է նախօրէին հիմնւած Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը:

  • ՀՄԸՄ պաշտօնական մուտքն Արցախ
    ՀՄԸՄ պաշտօնական մուտքն Արցախ

    Ինչպէս տեղեկացրել էինք, օգոստոսի 22-ին Ստեփանակերտում կայացել է Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Արցախի մեկուսի մասնաճիւղի բացման արարողութիւնը:

    Բացման արարողութեանը ներկայ էին ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսեանը, պետական այրեր, ՀՅԴ Արցախի ԿԿ, ՀՄԸՄ Կենտրոնական Վարչութեան անդամներ, հիւրեր:

  • Արցախում բացւել է ՀՄԸՄ 111-րդ մասնաճիւղը
    Արցախում բացւել է ՀՄԸՄ 111-րդ մասնաճիւղը

    Օգոստոսի 22-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդիսաւորութեամբ նշւել է Հայ Մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ) Արցախի մասնաճիւղի բացման արարողութիւնը: ՀՄԸՄ-ի Արցախի մասնաճիւղը թւով 111-րդն է եւ բացւել է մօտ մէկ ամիս տեւած նախապատրաստական աշխատանքներից յետոյ:

  • ՄԱԿ-ում տարածւել է Արցախի Հանրապետութեան Կամաւոր ազգային զեկոյցը
    ՄԱԿ-ում տարածւել է Արցախի Հանրապետութեան Կամաւոր ազգային զեկոյցը

    ՄԱԿ-ում, որպէս պաշտօնական փաստաթուղթ, տարածւել է Արցախի Հանրապետութեան Կամաւոր ազգային զեկոյցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառւած կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերեալ:

  • ԱՄՆ-ի կողմից Արցախին տրւող ֆինանսաւորման դադարեցումը սխալ ազդանշան է Ալիեւի ռեժիմին
    ԱՄՆ-ի կողմից Արցախին տրւող ֆինանսաւորման դադարեցումը սխալ ազդանշան է Ալիեւի ռեժիմին

    Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը մտահոգիչ հաղորդագրութիւններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարութիւնը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրւող ֆինանսական աջակցութիւնը, որի տրամադրումն աւելի վաղ հաստատւել էր Կոնգրեսի կողմից: Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբէթ Չուլջեանի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։