«Խորհրդարանի ղեկավարի պաշտօնում իմ գործունէութեան ընթացքում չի եղել մի դէպք, երբ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման համատեքստում երբեւէ Արցախի իշխանութիւնների հետ խօսեն պարտադրանքի լեզւով: Հետեւաբար ինձ համար անհասկանալի են փաստերի բոլոր այն խեղաթիւրումները, որոնք այս օրերին հանրային հարթակ են նետւում 2020 թ. Արցախում սպասւող ընտրութիւնների ֆոնին:
«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը իր ֆէյսբուքեան էջում գրել է.
«Խորհրդարանի ղեկավարի պաշտօնում իմ գործունէութեան ընթացքում չի եղել մի դէպք, երբ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման համատեքստում երբեւէ Արցախի իշխանութիւնների հետ խօսեն պարտադրանքի լեզւով: Հետեւաբար ինձ համար անհասկանալի են փաստերի բոլոր այն խեղաթիւրումները, որոնք այս օրերին հանրային հարթակ են նետւում 2020 թ. Արցախում սպասւող ընտրութիւնների ֆոնին:
Ինչ վերաբերում է 2016 թ. յուլիսին Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հետ Արցախի քաղաքական ուժերի պատասխանատուների հանդիպմանը, ապա որպէս դրա մասնակից՝ կը ցանկանայի անդրադառնալ մի կարեւոր հանգամանքի:
Թէ ինչ է քննարկւել ՀՀ նախկին նախագահի հետ եւ որոնք էին հետեւանքները, կարծում եմ՝ ակնառու է. դրանից յետոյ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ թէ՛ պաշտօնական Երեւանի, եւ թէ՛ Ստեփանակերտի դիրքորոշումներն աւելի են կոշտացել:
Բազմիցս նշել եմ եւ այսօր էլ շարունակում եմ պնդել. տարածք՝ խաղաղութեան դիմաց, տարածք՝ կարգավիճակի դիմաց կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են:
Դաւադրութեան տեսուիւն զարգացնելու փոխարէն խորհուրդ եմ տալիս շահագրգիռ անձանց մտածել հայկական կողմերի դիրքերն ամրապնդելու մասին»: