Հա

Քաղաքական

07/02/2019 - 10:35

«Հրապարակ». «Սերժ Սարգսեանի պաշտպանական թիմ է ձեւաւորւել. Այն գլխաւորում են 2 նախկին նախարարները»

«Հրապարակ» թերթն իր այսօրւայ համարում գրում է. «Օրերս մամուլում գրւեց, որ փետրւարի 1-ին Սերժ Սարգսեանին հրաւիրել են ՅՔԾ՝ հարցաքննութեան, եւ մի քանի ժամ հարցաքննել Մարտի 1-ի գործով։ Բայց պարզւում է՝ սա Սերժ Սարգսեանի առաջին հարցաքննութիւնը չի եղել, դրանից առաջ էլի էր նա ՅՔԾ հրաւիրւել։

«alikonline.ir» - «Հրապարակ» թերթն իր այսօրւայ համարում գրում է. «Օրերս մամուլում գրւեց, որ փետրւարի 1-ին Սերժ Սարգսեանին հրաւիրել են ՅՔԾ՝ հարցաքննութեան, եւ մի քանի ժամ հարցաքննել Մարտի 1-ի գործով։ Բայց պարզւում է՝ սա Սերժ Սարգսեանի առաջին հարցաքննութիւնը չի եղել, դրանից առաջ էլի էր նա ՅՔԾ հրաւիրւել։

Աւելին, տեղեկացանք, որ երէկ նոյնպէս նա այցելել է ՅՔԾ ու բաւականին երկար մնացել այնտեղ։ Թէպէտ ՅՔԾ-ից մեր հարցին հրաժարւեցին պատասխանել, ասացին, որ որեւէ հարցի չեն պատասխանում այս թեմայով։

Մեր տեղեկութիւններով՝ Սերժ Սարգսյեանի համար պրոֆեսիոնալ իրաւաբանների թիմ է ստեղծւել, որոնք այս օրերին կոնսուլտացիաներ են անցկացնում նրա հետ, թէ ինչպէս պահի իրեն հարցաքննութեան ժամանակ։ Թիմը գլխաւորում են արդարադատութեան երկու նախկին նախարարներ Դաւիթ Յարութիւնեանն ու Արփինէ Յովհաննիսեանը, որոնք երկուսն էլ իշխանափոխութիւնից յետոյ լծւել են իրաւապաշտպան գործունէութեան։

Դաւիթ Յարութիւնյեանն Արփինէ Յովհաննիսեանի հետ իրաւախորհրդատւական ընկերութիւն է բացել։ Մենք տեղեկացանք, որ նախօրէին Սերժ Սարգսեանի «պաշտպանական» թիմը հաւաքւել է ՀՀԿ գրասենեակում ու բաւականին երկար քննարկում արել Սերժ Սարգսեանի հետ։ Ներկայ են եղել նաեւ այլ իրաւաբաններ, փաստաբաններ։

Դաւիթ Յարութիւնեանը երէկ մեր հարցին ի պատասխան՝ կցկտուր հերքեց, թէ իրենք են զբաղւում Սերժ Սարգսեանի պաշտպանութեամբ։ «Չէ, չեմ պատասխանի էդ հարցին։ Ընդհանրապէս, Սերժ Սարգսեանին հարցաքննութեան կանչելու-չկանչելու վերաբերեալ որեւէ մեկնաբանութիւն չունեմ։ Սխալ է քո ինֆորմացիան»,- ասաց պարոն Յարութիւնեանը։

Հարցին՝ նախօրէին ՀՀԿ գրասենեակում քննարկում եղե՞լ է Սերժ Սարգսեանի հետ, Յարութիւնեանն ասաց․ «Ուրիշ հարցերով եմ ունեցել քննարկում»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։