Հա

Քաղաքական

07/02/2019 - 10:50

«Փաստ». «Ֆէյսբուքեան նամականի. պայքա՞ր, թէ՞ «բառդակ» իշխանութեան ներսում»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի պետական օրհներգի փոփոխութեան մասին քննարկումները բաւականին հետաքրքիր շերտեր բացայայտեցին ոչ միայն հասարակութեան եւ իշխանութեան գեղագիտական մօտեցումների եւ դրանց միջեւ առկայ համաձայնութիւնների ու հակասութիւնների, այլեւ հէնց իշխանութեան ներսում եղած հակասութիւնների առումով: Օրհներգի փոփոխութիւնն, իհարկէ, առիթ էր, պատճառն աւելի խորքային է: Այդ առիթը, սակայն, ցոյց տւեց, թէ ինչպիսին է իշխանութեան ներքին խոհանոցը: 

«alikonline.ir» - «Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի պետական օրհներգի փոփոխութեան մասին քննարկումները բաւականին հետաքրքիր շերտեր բացայայտեցին ոչ միայն հասարակութեան եւ իշխանութեան գեղագիտական մօտեցումների եւ դրանց միջեւ առկայ համաձայնութիւնների ու հակասութիւնների, այլեւ հէնց իշխանութեան ներսում եղած հակասութիւնների առումով: Օրհներգի փոփոխութիւնն, իհարկէ, առիթ էր, պատճառն աւելի խորքային է: Այդ առիթը, սակայն, ցոյց տւեց, թէ ինչպիսին է իշխանութեան ներքին խոհանոցը: 

Օրհներգի փոփոխութիւնների շուրջ քննարկումները վերածւեցին ներիշխանական ֆէյսբուքեան հակադրութիւնների, եղան դէպքեր, երբ իշխանութեան ներկայացուցիչները մէկը միւսի հետ սկսեցին յարաբերւել ֆէյսբուքեան բաց նամակներով կամ բաւական սուր, ներթիմային սոլիդարութեան սահմանն ակնյայտօրէն խախտող մեկնաբանութիւններով: Սա, իհարկէ, փաթեթաւորւում է որպէս ներքին դեմոկրատիա, կամ, ինչպէս ընդունւած է ասել, ներիշխանական ընդդիմութեան առկայութիւն: 

Սակայն ֆէյսբուքեան այս փոխհրաձգութիւններից զատ, նկատւում է նաեւ որոշակի անհամատեղելիութիւն հնչող յայտարարութիւնների մասով: Օրինակ, մի դէպքում յայտարարւում է, որ օրհներգի փոփոխութեան հարցը կը քննարկւի խմբակցութիւնում, մէկ այլ դէպքում յայտարարւում է, որ խմբակցութիւնում այդ հարցը չի քննարկւի:

Կառավարութիւնն էլ իր հերթին է փոխվարչապետներից մէկի գրասենեակի ղեկավարի մակարդակով տեղեկացնում, որ նման հարց քննարկման դրւած չէ գործադիրում: Այսինքն, ոչ միայն չկայ ներկուսակցական յստակ դիրքորոշում կոնկրետ հարցի վերաբերեալ, այլեւ չկայ յստակեցւած ընթացակարգ: Կամ պարզ ասած՝ աջ ձեռքը չգիտի, թէ ինչ է անում ձախը, բայց այս չիմացութիւնը ներկայացւում է որպեէս ներկուսակցական դեմոկրատիա: 

Ներկուսակցական դեմոկրատիան ու կարծիքների բազմազանութիւնն, անշուշտ, ողջունելի երեւոյթներ են: Սակայն սրանք վերացական հասկացութիւններ չեն, այլ կոնկրետ մեխանիզմներ ու մշակոյթ, որոնք իւրացւել են արեւմտեան քաղաքական, կուսակցական համակարգերի կողմից: Արեւուտքում էլ խոշոր կուսակցութիւնների ներսում կան հակադիր թեւեր, բայց այդ հակադրութիւնը հիմնւում է շատ կոնկրետ հայեցակարգային տարբերութիւնների վրայ եւ արտայայտւում շատ կոնկրետ ընթացակարգերով, օրինակ, ներկուսակցական ընտրութիւններով ու դեբատներով:

Ո՛չ ՔՊ-ում, ո՛չ էլ «Իմ քայլի» ցուցակը կազմելիս որեւէ նման ընթացակարգ չի ներմուծւել: Թիմը, այնուհետ նաեւ խմբակցութիւնը կազմւել է Փաշինեանի եւ նեղ շրջանակի հայեցողութեամբ: Հետեւաբար ցանկացած ներքին անհամաձայնութիւն, իսկ դրանք վստահաբար քիչ չեն, առանց ներկուսակցական դեմոկրատիայի յստակ ընթացակարգերի, պարզապէս վերածւում է անձնական, շահադիտական, իշխանութեան համար մղւող պայքարի կոնտեքստում արւող սակարկման:

Իշխանութեան ներսում, սակայն, անհամաձայնութիւնների այս շքերթը չի սահմանափակւում միայն քաղաքական թիմով, այն դառնում է ընդհանրապէս միջգերատեսչական հակամարտութիւնների առիթ, եւ պարգեւավճարների յայտնի թեման դրա վառ ապացոյցներից մէկն է: Ասել է թէ, բացի Նիկոլ Փաշինեանի անձից ու նրա լեգիտիմութեան շուրջ միաբանութիւնից, այլ առանցք իշխանութիւնն այս պահին չունի, եւ գտնւում է անվերջ ներքին հակամարտութիւնների պրոցեսում: Թէ ուր կարող է սա տանել, մենք շատ լաւ գիտենք նախորդ իշխանությեան փորձից:

Մի կողմից միմեանց դէմ արւող տեղեկատւական արտահոսքեր, որոնք ներքին կոնֆլիկտների արդիւնքն են, մէկ այլ կողմից՝ Սերժ Սարգսեան, որ հանդէս էր գալիս այդ կոնֆլիկտները կարգաւորողի դերում եւ դրա դիմաց ստանում էր հլու-հնազանդ եւ իրենից կախւած համակարգ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։