Հա

Քաղաքական

07/02/2019 - 11:20

Բաբայեան. «Ադրբեջանը թաքցնում է իր երկրում պահւող հայ գերիների մասին տեղեկութիւնները»

Ադրբեջանի քաղաքացուն ազատ արձակելու Ստեփանակերտի քայլը, դժբախտաբար, չի ազդի Ադրբեջանում գերութեան մէջ գտնւող հայերին ազատ արձակելու վրայ։ 

«alikonline.ir» - Ադրբեջանի քաղաքացուն ազատ արձակելու Ստեփանակերտի քայլը, դժբախտաբար, չի ազդի Ադրբեջանում գերութեան մէջ գտնւող հայերին ազատ արձակելու վրայ։ Այս մասին «Sputnik» Արմենիայի՝ եթերում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դաւիթ Բաբայեանը։

Նրա խօսքով, այդուհանդերձ, մենք չենք կարող անմարդկային վերաբերմունք ցուցաբերել անձի նկատմամբ, միայն նրա համար, որ նա օտարազգի է։

«Բաքուն մեր տղաներին ցանկանում է փոխանակել Արցախում ազատազրկման դատապարտւած երկու մարդասպան-ահաբեկիչների հետ, ինչը միջազգային հանրութիւնը չպէտք է անպատասխան թողնի։ Արցախի բանտում այս պահին պահւող մարդասպան-ահաբեկիչներից` Դիլհամ Ասկերովից ու Շահբազ Գուլիեւից բացի, այլ ադրբեջանցիներ չկան, մինչդեռ կան լուրջ կասկածներ, որ Ադրբեջանում դեռեւս արցախեան պատերազմի տարիներին գերեւարւած տասնեակ, միգուցէ նաեւ հարիւրաւոր հայեր կան` հասարակ քաղաքացիներ, որոնց անուն-ազգանունները փոխել են ու պահել բանտերում, որպէսզի միջազգային կառոյցները չկարողանան գտնել այդ մարդկանց։ Նրանք նաեւ վաճառել են նրանց օրգանները, ստրկացրել։ Այդ ամէնը պատմել են ադրբեջանական գերութիւնից հրաշքով փրկւածները»,- ասում է Բաբայեանը։

Նրա խօսքով` վերջինների վկայութիւնները պարբերաբար բարձրաձայնւում են միջազգային ատեաններում ինչպէս պետական խողովակներով, այնպէս էլ հասարակական կազմակերպութիւնների միջոցով, սակայն որեւէ արդիւնք դեռ չկայ, քանի որ գործ ունենք Ադրբեջանի պէս ստախօս հարեւանի հետ։

Յարակից լուրեր

  • Մեկնարկել է ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը
    Մեկնարկել է ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը

    Օգոստոսի 22-28-ը Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում ընթանում է նախօրէին հիմնւած Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը:

  • ՀՄԸՄ պաշտօնական մուտքն Արցախ
    ՀՄԸՄ պաշտօնական մուտքն Արցախ

    Ինչպէս տեղեկացրել էինք, օգոստոսի 22-ին Ստեփանակերտում կայացել է Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Արցախի մեկուսի մասնաճիւղի բացման արարողութիւնը:

    Բացման արարողութեանը ներկայ էին ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսեանը, պետական այրեր, ՀՅԴ Արցախի ԿԿ, ՀՄԸՄ Կենտրոնական Վարչութեան անդամներ, հիւրեր:

  • Արցախում բացւել է ՀՄԸՄ 111-րդ մասնաճիւղը
    Արցախում բացւել է ՀՄԸՄ 111-րդ մասնաճիւղը

    Օգոստոսի 22-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդիսաւորութեամբ նշւել է Հայ Մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ) Արցախի մասնաճիւղի բացման արարողութիւնը: ՀՄԸՄ-ի Արցախի մասնաճիւղը թւով 111-րդն է եւ բացւել է մօտ մէկ ամիս տեւած նախապատրաստական աշխատանքներից յետոյ:

  • ՄԱԿ-ում տարածւել է Արցախի Հանրապետութեան Կամաւոր ազգային զեկոյցը
    ՄԱԿ-ում տարածւել է Արցախի Հանրապետութեան Կամաւոր ազգային զեկոյցը

    ՄԱԿ-ում, որպէս պաշտօնական փաստաթուղթ, տարածւել է Արցախի Հանրապետութեան Կամաւոր ազգային զեկոյցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառւած կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերեալ:

  • ԱՄՆ-ի կողմից Արցախին տրւող ֆինանսաւորման դադարեցումը սխալ ազդանշան է Ալիեւի ռեժիմին
    ԱՄՆ-ի կողմից Արցախին տրւող ֆինանսաւորման դադարեցումը սխալ ազդանշան է Ալիեւի ռեժիմին

    Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը մտահոգիչ հաղորդագրութիւններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարութիւնը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրւող ֆինանսական աջակցութիւնը, որի տրամադրումն աւելի վաղ հաստատւել էր Կոնգրեսի կողմից: Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբէթ Չուլջեանի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։