Հա

Քաղաքական

07/02/2019 - 12:10

Քոչարեանը կը շարունակի մնալ կալանքի տակ

Րոպէներ առաջ վերաքննիչ քրէական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցի վերաբերեալ որոշումը. փաստաբանների բողոքն ամբողջութեամբ մերժւել է, եւ Ռոբերտ Քոչարեանը կը շարունակի մնալ կալանքի տակ:

«alikonline.ir» - Րոպէներ առաջ վերաքննիչ քրէական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցի վերաբերեալ որոշումը. փաստաբանների բողոքն ամբողջութեամբ մերժւել է, եւ Ռոբերտ Քոչարեանը կը շարունակի մնալ կալանքի տակ: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Գլխաւոր դատախազութեան յատկապէս կարեւոր գործերով քննութեան նկատմամբ հսկողութեան վարչութեան ղեկավար, գործով մեղադրող Վահագն Մուրադեանը լրագրողների հարցին, թէ նրան կալանքից ազատ արձակելու հիմքեր չկայի՞ն, բացասական պատասխան տւեց` յաւելելով, որ Քոչարեանը կարող էր թաքնւել եւ խոչընդոտել քննութեանը:

Նա յայտնեց նաեւ, որ Ռոբերտ Քոչարեանը դատարանում էր։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։