Հա

Քաղաքական

07/02/2019 - 09:40

Դաւիթ Իշխանեան. «Նոր իշխանութիւնների հետ յոյսեր էինք կապում, բայց գործնական քայլեր չենք տեսնում. ԼՂ հարցում մշուշոտ քաղաքական զարգացումներ կան»

2020 թւականին նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ են սպասւում Արցախում, բայց մինչեւ այդ, 2019 թւականին Արցախում ՏԻՄ ընտրութիւններ կանցկացւեն: Այս մասին «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը:

«alikonline.ir» - 2020 թւականին նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ են սպասւում Արցախում, բայց մինչեւ այդ, 2019 թւականին Արցախում ՏԻՄ ընտրութիւններ կանցկացւեն: Այս մասին «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը:

Նա նշեց, որ դեռ վաղ է խօսել սպասւող ընտրութիւններից, քանի որ ընտրապայքար դեռ չի սկսւել, թեկնածուներն էլ յստակ յայտնի չեն:

Խօսելով Արցախի ներքաղաքական զարգացումներից` Իշխանեանն անդրադարձաւ վերջին շրջանում այնտեղ տեղի ունեցած կադրային փոփոխութիւններին: «ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականեանի պաշտօնից ազատւելը եւ այս հանգրւանում որոշակի փոփոխութիւն մտցնելը, չեմ կարծում, թէ անհրաժեշտութիւն էր: Սակայն ՊԲ հրամանատարի փոփոխութիւնը ներքաղաքական զարգացումների վրայ որեւէ անդրադարձ չի ունեցել: Լեւոն Մնացականեանը բոլորիս կողմից յարգւած գեներալ է, իր փառապանծ ուղին է անցել, բայց նա քաղաքական գործընթացների մէջ չի եղել»,- ասաց նա:

Նա իր խօսքում նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնից յետոյ ներքին քաղաքական ցնցումներ են եղել նաեւ Արցախում: «Հայաստանեան իրադարձութիւնների ֆոնից` իշխանափոխութիւնից յետոյ որոշակի փոփոխութիւնների պահանջ առաջացաւ նաեւ Արցախում: Սակայն հիմա Արցախի քաղաքական կեանքը շարունակում է իր բնականոն ընթացքը եւ որեւէ առումով խոր ազդեցութիւն չեղաւ: Այնուհանդերձ կան որոշ մտահոգութիւններ` ղարաբաղեան հիմնահարցի հետ կապւած: Հայաստանի նոր իշխանութիւնների կողմից որդեգրած նոր քաղաքականութիւնը կարող է իր անդրադարձն ունենալ հիմնախնդրի վրայ, բայց դեռ վաղ է դրա մասին խօսելը: Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնից յետոյ ներքին քաղաքական ցնցումներ են եղել նաեւ Արցախում»,- ասաց նա:

Մեր ճշտող հարցին` ի՞նչ մտահոգութիւնների մասին է խօսքը, նա պատասխանեց, որ խնդիրն այն քաղաքական մեսիջների մէջ է, որ ստանում են տարբեր ձեւաչափերի հանդիպումներից, ինչպէս նաեւ որոշակի զարգացումներից:

«Իմ մատնանշած մտահոգութիւններով է պայմանաւորւած այն հանգամանքը, որ իմ հարազատ կուսակցութիւնը` «Դաշնակցութիւնը», Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի` որպէս իրաւական փաստաթղթի առկայութեան անհրաժեշտութիւնը օրակարգ մտցրեց: Եւ թերեւս մեր բաց թողած քաղաքական պահերին մենք պէտք է կարողանանք նոր իրավիճակ եւ նոր պահ ստեղծելու հնարաւորութիւն տալ: Արդէն անհրաժեշտ է ռազմաքաղաքական այդ դաշինքը գործնականի վերածել, տրամաբանական աւարտին հասցնել գործընթացը»,- նշեց նա:

Ըստ Դաւիթ Իշխանեանի` այդ մտահոգութիւնները միշտ էլ եղել են, բայց վերջին շրջանում աւելի են խորացել: «Մտահոգութիւնները նախկինում էլ են եղել` կապւած մադրիդեան սկզբունքների, կազանեան փաստաթղթի հետ: Այդ մտահոգութիւններն աւելի խորացան 2016 թւականի ապրիլեան իրադարձութիւններից յետոյ: Ապրիլեան իրադարձութիւնները մեզ յուշեցին, որ անհրաժեշտ է որոշակի կոնկրետ եւ գործնական քայլեր ձեռնարկել: Գուցէ նոր իշխանութիւնների հետ յոյսեր էինք փայփայում, որ ազգային շահերից բխող գործնական քայլեր կը ձեռնարկեն, բայց ցաւօք սրտի, կարող եմ ասել` այդ քայլերը չենք տեսնում եւ նաեւ կան որոշակի մշուշոտ պատկեր եւ մշուշոտ քաղաքական զարգացումներ»,- եզրափակեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։