Հա

Քաղաքական

07/02/2019 - 10:00

Ստեփան Դանիէլեան. «Սա հակայեղափոխական կառավարութեան ծրագիր է»

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը կառավարութեան ծրագրի նախագծին շատ հպանցիկ կերպով ծանօթանալուց յետոյ եկել է եզրակացութեան՝ այն ոչ թէ հեղափոխական է, այլ հակայեղափոխական։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը կառավարութեան ծրագրի նախագծին շատ հպանցիկ կերպով ծանօթանալուց յետոյ եկել է եզրակացութեան՝ այն ոչ թէ հեղափոխական է, այլ հակայեղափոխական։

«Նմանատիպ ծրագիր կարող էին Սերժ եւ Տիգրան Սարգսեանների կամ Յովիկ Աբրահամեանի կառավարութիւնները ներկայացնէին։ Սա յեղափոխական կառավարութեան ծրագիր չէ, անգամ կարելի է ասել հակայեղափոխական կառավարութեան ծրագիր է։

Ինչ չկայ այնտեղ։ Չկայ․

- Սահմանադրութեան փոփոխութիւնների ցանկութիւն, որպէսզի հաւասարակշռւեն իշխանութեան ճիւղերի լիազօրութիւնները,
- Ընտրական Օրէնքսգրի փոփոխութիւններ,
- Կուսակցութիւնների մասին նոր օրէնք ընդունում,
- Ոստիկանութեան եւ ԱԱԾ-ի կարգավիճակների փոփոխութիւններ,
- Ուղիղ ժողովրդավարութեան մեխանիզմների ներդրում,
- ու էլի շատ-շատ բաներ։

Յ.Գ.- Այս հարցերին աւելի մանրամասն կանդրադառնամ արտահերթ ԱԺ ընտրութիւնների ժամանակ»,- իր ֆէյսբուքեան էջում գրել է նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։