Հա

Քաղաքական

20/02/2019 - 14:50

Լարիսա Ալավերդեան. «Նա, ով կարագացնի Արցախի նախագահական ընտրութիւնների գործընթացը, կը նշանակի՝ ցանկութիւն ունի տապալել ամբողջ խնդիրը, պատմութիւնը»

Եթէ որեւէ մէկը թոյլ տայ իրեն արագացնել Արցախի նախագահական ընտրութիւնների գործընթացը, դա կը լինի այն ուժը, որը փորձում է տապալել Արցախի ամբողջ խնդիրը, պատմութիւնը: Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց «Ընդդէմ իրաւական կամայականութիւնների» հասարակական կազմակերպութեան գործադիր տնօրէն, ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդեանը:

«alikonline.ir» - Եթէ որեւէ մէկը թոյլ տայ իրեն արագացնել Արցախի նախագահական ընտրութիւնների գործընթացը, դա կը լինի այն ուժը, որը փորձում է տապալել Արցախի ամբողջ խնդիրը, պատմութիւնը: Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց «Ընդդէմ իրաւական կամայականութիւնների» հասարակական կազմակերպութեան գործադիր տնօրէն, ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդեանը: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

«Մենք միշտ որպէս կարեւոր գործօն ենք նշել, որ Արցախն առանց որեւէ ցնցումների, մշտապէս լեգիտիմութիւն ունեցող իշխանութիւններ է ունեցել: Կարելի է քննադատել իշխանութիւններին, բայց երբ սկսում ես արագացնել այդ տեմպը՝ նմանակելով ՀՀ-ին, դա չճանաչւած պետութեան համար աւելի մեծ հարւած է, քան ճանաչւած պետութեան: Երկրորդ՝ նրանք, ովքեր արդէն իսկ նախագահի թեկնածուի յայտ են ներկայացրել, դրանք բաւականին տարբեր մարդիկ են, տարբեր լումա ունեն, տարբեր ոլորտներում են նրանց ունակութիւնները, ուստի պէտք է սպասենք, թէ ինչով են նրանք հանդէս գալու: Ի վերջոյ, յայտ ներկայացնելը մի բան է, ծրագրով հանդէս գալը՝  այլ: Բացի Արայիկ Յարութիւնեանից, մնացածների հետ շփւել եմ, ուստի պէտք է ասեմ՝ եթէ սադրիչ գործողութիւններ տեղի չունենան, Արցախում կունենանք հետաքրքիր ընտրութիւններ: Ամէն տեղ Արցախի ընտրութիւնները օրինակ եմ բերել, որ միայն Արցախում է, որ ընդդիմութիւնը լուրջ ձայներ է հաւաքում, ոչ մի տեղ դա տեղի չի ունեցել՝ 20-ից աւելի տոկոս, միայն Ստեփանակերտում՝ 1/3-ից աւելի, այսինքն՝ այստեղ միշտ տեղի են ունեցել մրցակցային ընտրութիւններ, հիմա ուզում են ամէն ինչը սեւացնել եւ իրենք այդ սեւի ֆոնին երեւան, դա ամենավատ գործողութիւնն է»,-նշեց Ալավերդեանը:

«Yerkir.am»-ի հարցին՝ Երեւանի՞ց են փորձում Արցախի ներքին քաղաքական կեանքին միջամտել եւ արագացնել 2020-ին նախատեսւած նախագահական ընտրութիւնները, Լարիսա Ալավերդեանը պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ նման ուժեր կարող են լինել Արցախում, ես կրկնում եմ՝ չեմ ասում, որ հիմքեր չկան քննադատելու, բայց կայ ազգային շահ եւ կայ կուսակցական, եւ կուսակցութիւնը պէտք է այնպիսի գործիքակազմ բերի, ունենայ, որ չվնասի ազգային շահին:  Մինչեւ մենք չսովորենք դա համադրել եւ ընտրել, մենք ամէն անգամ ունենալու ենք ցնցումներ, յեղափոխութիւն ճչալով առաջ չենք գնայ, պէտք է յստակեցնենք՝ իրական փոփոխութիւնները քրտնաջան աշխատանքից յետոյ են գալիս»:

Յիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ Արցախի նախագահ  Բակօ Սահակեանը մինչեւ մայիս հրաժարական կը ներկայացնի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։