Հա

Քաղաքական

02/03/2019 - 14:10

Հայաստանը Իրանի համար այլեւս ոչ միայն հիւսիսային բարեկամ պետութիւն է, այլ նաեւ նոր՝ աւելի մեծ կարեւորութեան տարածաշրջանային գործընկեր. Խոսրով Յարութիւնեան

Վարչապետի այցը Իրան առանց սխալւելու հաւանականութեան կարելի համարել յաջողւած: Թէպետ փորձագիտական շրջանակներում դեռևս մանրակրկիտ վերլուծութեան կենթարկւեն այցելութեան գործնական արդիւնքներն, այդուհանդերձ այսօր արդէն կարելի է երկու երկրների ղեկավարների հանդիպումից արձանագրել մի քանի ուշագրաւ փաստեր, որոնք խոստանում են հայ-իրանական փոխյարաբերութիւնները բարձրացնել որակական նոր մակարդակի:

«alikonline.ir» - Վարչապետի այցը Իրան առանց սխալւելու հաւանականութեան կարելի համարել յաջողւած: Թէպետ փորձագիտական շրջանակներում դեռևս մանրակրկիտ վերլուծութեան կենթարկւեն այցելութեան գործնական արդիւնքներն, այդուհանդերձ այսօր արդէն կարելի է երկու երկրների ղեկավարների հանդիպումից արձանագրել մի քանի ուշագրաւ փաստեր, որոնք խոստանում են հայ-իրանական փոխյարաբերութիւնները բարձրացնել որակական նոր մակարդակի: Գրում է «Aravot.am»-ը:

Առաջին անգամ Իրանի Նախագահը հրապարակաւ արտայայտւեց հիւսիս-հարաւ տրանսպորտային միջանցքի կառուցմանը մասնակցելու Իրանի ցանկութեան մասին: Սա նոր, ըստ իս, շրջադարձային մօտեցում է ոչ միայն մեր երկու երկրների համագործակցութեան տեսանկիւնից, այլ գլխաւորապէս այն առումով, որ Իրանը (միգուցէ եւ գործնականում առաջին անգամ) ընդգծում է այն կարեւորութիւնը, որը նա տալիս է տարածաշրջանային ենթակառուցւածքների ձեւաւորման խնդրում Հայաստանի մասնակցութեանը:

Ըստ էութեան սա այն փաստի արձանագրումն է, որ Հայաստանը Իրանի համար այլեւս ոչ միայն հիւսիսային բարեկամ պետութիւն է, այլ նաեւ նոր՝ աւելի մեծ կարեւորութեան տարածաշրջանային գործընկեր: Ընդ որում` Իրանի համար Հայաստանի այդ նոր դերակատարման արձանագրմամբ էր պայմանաւորւած նաեւ Պարսից ծոցը Հայաստանով Սեւ ծովին միացնելու, Հայաստան մատակարարւող իրանական գազի ծաւալների աւելացման եւ գազի մատակարարման Իրան-Հայաստան- Վրաստան եռակողմ, էլեկտրաէներգիայի փոխանակման քառակողմ ծրագրերը գործնական հիմքերի վրայ տեղափոխելու մասին երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները:

Իհարկէ, այլ բնագաւառներում փոխշահաւէտ համագործակցութեան վերաբերեալ նոյնպէս ձեռք բերւեցին պայմանաւորւածութիւններ, բայց կարծում եմ, որ ամենաշոշափելին, որն իրեն զգացնել կը տայ արդէն իսկ միջնաժամկէտ հորիզոնում, դա Իրանի կողմից Հայաստանին տարածաշրջանային նոր, էլ աւելի կարեւոր, դերակատարում վերապահելու փաստն է:

Անշուշտ, առանձին վերլուծութեան կարիք ունեն հայ-իրանական յարաբերութիւններում նշւած տեղաշարժերի պատճառները, բայց մի բան ակնյայտ է, որ այդ իրողութիւնը Հայաստանի որպէս վստահելի գործընկերոջ ռազմավարական կարեւորութեան ճանաչման արձանագրումն է, որն անշուշտ, աշխարհաքաղաքական լուրջ կապիտալ է եւ նրան պէտք է վերաբերւել ծայրաստիճան խնամքովեւ շրջահայացութեամբ:

Յարակից լուրեր

  • Թրամփի ժողովրդային «իմփիչմենտը»...
    Թրամփի ժողովրդային «իմփիչմենտը»...

    Օմանի ծովում երկու լցանաւերի պայթիւնները, ինչ խօսք, աշխատում են հակաիրան հռետորաբանութեան օգտին, որին լծւած են ինչպէս ԱՄՆ-ի թրամփեան վարչակազմը, նոյնպէսեւ՝ տարածաշրջանային ռազմական թէ՛ նաւթային խամաճիկները: Այս վերջինները նոյնիսկ պատերազմական իրավիճակների արդարացման կոչերով են շարունակում հանդէս գալ, յար եւ նման անցեալ ամիս Ս. Արաբիայում կայացած արաբական լիգայի հապճեպ ու անարդիւնաւէտ համաժողովի կոչերի...

  • Իրանը չորս անգամ աւելացրել է ուրանի արտադրութեան ծաւալները
    Իրանը չորս անգամ աւելացրել է ուրանի արտադրութեան ծաւալները

    Իրանը չորս անգամ աւելացրել է ուրանի արտադրութեան ծաւալները: Առաջիկայ 10 օրւայ ընթացքում այն կը գերազանցի 300 կգ.-ը:

  • «Հիւսիսային Կովկասը Իրան-Ռուսաստան տնտեսական յարաբերութիւնների դարպասն է». Արդաքանիան
    «Հիւսիսային Կովկասը Իրան-Ռուսաստան տնտեսական յարաբերութիւնների դարպասն է». Արդաքանիան

    Հիւսիսային Կովկասը Իրան-Ռուսաստան առեւտրատնտեսական յարաբերութիւնների դարպասն է: Այս մասին, ՌԴ Հիւսիսային Կովկասի հարցերով նախարար Սերգէյ Չերբոտարեւի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Իրան-Ռուսաստան առեւտրատնտեսական համագործակցութեան համատեղ յանձնաժողովի համանախագահ, Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:

  • ԵՄ-ում ամփոփել են Շմիտի Իրանի եւ տարածաշրջան կատարած այցի արդիւնքները
    ԵՄ-ում ամփոփել են Շմիտի Իրանի եւ տարածաշրջան կատարած այցի արդիւնքները

    ԵՄ-ի արտաքին քաղաքականութեան ղեկավարի տեղակալ Հելգա Շմիտի Իրան եւ Պարսից ծոցի երեք երկրներ կատարած պաշտօնական այցի արդիւնքներն ամփոփւել են ԵՄ-ի պաշտօնական կայքում տեղադրած հաղորդագրութեան մէջ, որտեղ շեշտադրւել է ԵՄ-ի հաւատարմութիւնն Միջուկային համապարփակ համաձայնագրին

  • Արցախը եւ ամբոխային տրամաբանութեան ասպետները
    Արցախը եւ ամբոխային տրամաբանութեան ասպետները

    Դաշնակցական մտաւորական, հրապարակագիր եւ հրածարակախօս Սեդօ Պոյաճեանը «Facebook»-ի իր էջում գերլ է. «Կ՚ըսեն Արցախը բեռ է Հայաստանի վրայ։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։