Հա

Քաղաքական

02/03/2019 - 14:20

Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցք. ի՞նչ է պէտք Երեւանին նախագծին մասնակցելու համար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին բանակցութիւնների ժամանակ քննարկել են Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքը գործարկելու հնարաւորութիւնը։

«alikonline.ir» - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին բանակցութիւնների ժամանակ քննարկել են Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքը գործարկելու հնարաւորութիւնը։

Հայաստանի տարածքով Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ միջանցքն արմատապէս կը փոխի Երեւանի դիրքը տարածաշրջանում։ Տեսականօրէն երթուղու գործարկումը հնարաւոր է՝ հաշւի առնելով Հայաստանի եւ Իրանի իշխանութիւնների կամքը։ Սակայն դրա գործարկումը շատ առումներով կախւած է «Հիւսիս-հարաւ» մայրուղու շինարարութեան նախագծի իրականացումից։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջանցք ստեղծելու մասին առաջարկն ինքնին նոր չէ։ Թեման կրկին արդիական է դարձել փետրւարի 27-28-ին վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորած պատւիրակութեան՝ Թեհրան կատարած առաջին պաշտօնական այցից յետոյ։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ վարչապետի հետ երկկողմ հանդիպման ժամանակ կրկին բարձրացրել է Հայաստանի տարածքով այդ միջանցքը գործարկելու հարցը։

Երթուղու գործարկումը թոյլ կը տայ Երեւանին դառնալ «Պարսից ծոց-Սեւ ծով» տրանսպորտային միջանցքի առանցքային հանգոյցը։ Դրանով իրանական ապրանքների համար ուղի կը բացւի դէպի սեւծովեան նաւահանգիստներ, իսկ այնտեղից՝ Եւրոպա։ Ի դէպ, երթուղու հայկական ուղղութիւնն աւելի կարճ է, քան Ադրբեջանով անցնող ճանապարհը։

Ինչպէս նշեց Վրաստանի հարցերով փորձագէտ Ջոնի Մելիքեանը, «Պարսից ծոց-Սեւ ծով» նախագիծը Երեւանի մասնակցութեամբ ակտիւացնում է նաեւ վրացական ուղղութիւնը։ Նա նշեց, որ իրանական իշխանութիւնները հնչեցրել են այդ գաղափարը վերջին մի քանի տարիների ընթացքում։

«Այլ խնդիր է, որ Երեւանը պէտք է աշխատի, որպէսզի նախաձեռնութիւնը վերցնի Բաքւից։ Առաւել եւս, որ արդէն գործարկւել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին», - ասաց Մելիքեանը։

Փորձագէտը նշեց, որ անհրաժեշտ է հնարաւորին շուտ աւարտել Հիւսիս-հարաւ տրանսպորտային միջանցքի շինարարութիւնը, որը կը միացնի Հայաստանի հիւսիսային սահմանը հարաւայինի հետ։

Իր հերթին իրանագէտ Արմէն Իսրայէլեանը նշեց, որ Իրանը ձգտում է օգտագործել մի քանի տարանցիկ ուղղութիւններ։ Դրանցից մէկը Հայաստանի տարածքով «Պարսից ծոց-Սեւ ծով» միջանցքն է։

Նա շեշտեց, որ եթէ մի քանի տարի առաջ Ադրբեջանի տարածքով անցնող տարանցիկ ուղղութիւնը բաւական գրաւիչ էր Իրանի համար, ապա այսօր իրավիճակը փոխւել է։

«Իրանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցութիւնն իրականանում է ոչ Հայաստանի հաշւին»,- ասաց Իսրայէլեանը «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում։

Նրա խոսքով՝ հիմա Իրանը եւ Ադրբեջանը կապւում են Ռուսաստանի հետ այլ տրանսպորտային միջանցքի շրջանակում, ուստի Թեհրանի եւ Երեւանի համագործակցութիւնն այդ ոլորտում կախւած չէ Բաքւից։

Բացի այդ, Թեհրանի եւ Բաքւի միջեւ յարաբերութիւնները վերջին շրջանում նոյնպէս փոխւել են, ինչը, փորձագէտի կարծիքով, կապւած է ադրբեջանա-իսրայէլական համագործակցութեան, Իրանի շուրջ իրադարձութիւնների զարգացման եւ Ադրբեջանի դիրքորոշման հետ։

Փորձագէտը վստահ է, որ հիմա Հայաստանի միակ խնդիրը «Հիւսիս-հարաւ» ճանապարհի շինարարութեան հարցն է։ Նա համակարծիք է ճանապարհի գործարկումը շուտափոյթ կերպով արագացնելու անհրաժեշտութեան հետ։

Նշենք, որ «Հիւսիս-հարաւը» կարեւոր դեր է խաղում Հայաստանի եւ Իրանի միջեւ յարաբերութիւններում։ Այդ մասին վերջին տարիներին բազմիցս յայտարարել են իրանական իշխանութիւնները՝ պատրաստակամութիւն յայտնելով համագործակցել նախագծի շրջանակում երկաթուղու հայկական հատւածի շինարարութեան ձեւաչափում։

Երեւանն իրեն այդ նախագծում տեսնում է որպէս «Պարսից ծոց-Սեւ ծով» միջանցքի կապող օղակ։

«Հիւսիս-հարաւ» տրանսպորտային միջանցքը ռազմավարական նշանակութիւն ունի Հայաստանի համար։ 550 կմ. երկարութիւն ունեցող այդ ճանապարհը թոյլ կը տայ դուրս գալ դէպի Սեւ ծով եւ եւրոպական երկրներ՝ կապ ապահովելով Իրանի եւ Վրաստանի հետ:

Հայաստանը դեռեւս 2009 թւականին վարկային համաձայնագիր է ստորագրել Ասիական զարգացման բանկի հետ։ Համաձայնագրով նախատեսւում էր մայրուղու շինարարութիւնն աւարտել 2016 թւականին, սակայն շինարարական աշխատանքները սկսեցին բանկի հետ պայմանագիրը կնքելուց միան երեք տարի անց։

Յարակից լուրեր

  • «Իշխանութիւնները ժամանակաւոր են, պետութիւնն ու ազգային-պետական շահը՝ մնայուն». Յակոբ Տէր-Խաչատուրեան
    «Իշխանութիւնները ժամանակաւոր են, պետութիւնն ու ազգային-պետական շահը՝ մնայուն». Յակոբ Տէր-Խաչատուրեան

    Հայաստանեան վերջին իրադարձութիւններուն եւ ՀՀ վարչապետին Ամերիկայի Միացեալ Նահանգներ կատարելիք այցելութեան ընթացքին հայ համայնքին հետ հանդիպումներուն հետ կապուած հարցերուն մասին «Երկիր»-ը հարցազրոյց մը ունեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին հետ։

  • Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ
    Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ

    Անգարայի մէջ կայացած Թուրքիա-Ռուսիա-Իրան միջնախագահական ձեւաչափով եռակողմ հանդիպման պաշտօնական յայտարարութիւնը ո՛չ միայն հակիրճ է, այլ նոյնիսկ անբովանդակ: Նման ամփոփ եւ որեւէ հիմնական շեշտադրում չպարփակող յայտարարութիւն կա՛մ կ՛ուզէ թաքցնել հիմնական բաժինը եւ ուշադրութիւն ցրուել, կա՛մ ալ ընդհանուր յայտարարներու չգալու պարագային կը շրջանցէ տարակարծութիւններու գոյութեան փաստը:

  • Իրանը 10-15 տարւայ ընթացքում կը գնի Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծաւալը
    Իրանը 10-15 տարւայ ընթացքում կը գնի Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծաւալը

    Երեւանն ու Թեհրանը պարբերաբար միջկառավարական յանձնաժողովի նիստեր են անցկացնում, որոնց ընթացքում քննարկւում է էլեկտրակայանի շինարարութեան հարցը, բայց նախագծի ապագան առայժմ մշուշոտ է։

  • Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ
    Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ

    ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյեանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ:

  • Թեհրանը Վաշինգտոնին նախազգուշացնում է
    Թեհրանը Վաշինգտոնին նախազգուշացնում է

    Իրանի արտաքին գործերի նախարարութիւնը Saudi Aramco-ի կառոյցների վրայ յարձակման պատճառով, Իրանի հասցէին հնչեցրած անհիմն մեղադրանքների վերաբերեալ բողոքի նոտա է յղել Իրանում Շւէյցարիայի դեսպանութեանը, որը Թեհրանում պաշտպանում է ԱՄՆ-ի շահերը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։