Հա

Քաղաքական

03/03/2019 - 14:10

Գարեգին Բաղրամեան. «Իրանական կողմն առաջարկում է գազի հետ փոխանակել հանքարդիւնաբերութիւնից ստացւող ապրանքները»

 

Իրանական կողմը վարչապետ Նիկոլ Փաշինեանին Թեհրան այցի շրջանակում առաջարկել է գազի հետ փոխանակել հանքարդիւնաբերութիւնից ստացւող ապրանքները:

«alikonline.ir» - Իրանական կողմը վարչապետ Նիկոլ Փաշինեանին Թեհրան այցի շրջանակում առաջարկել է գազի հետ փոխանակել հանքարդիւնաբերութիւնից ստացւող ապրանքները: Այս մասին «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների փոխնախարար Գարեգին Բաղրամեանը:

«Դեռ չեն կոնկրետացրել, թէ ինչ տիպի ապրանքի մասին է խօսքը: Գիտէք, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ կայ փոխանակման պայմանագիր՝ գազ-էլեկտրոէներգիայի դիմաց, նոյն տրամաբանութեամբ էլ առաջարկում են փոխել այլ ապրանքներ գազի դիմաց, բայց, կրկնում եմ, դեռ չեն յստակեցրել, թե ինչ ապրանքների մասին է խօսքը»,- ասաց Գարեգին Բաղրամեանը:

Փոխնախարարը նշեց, որ ցանկացած փոխշահաւէտ առաջարկ քննարկելի է, որովհետեւ Հայաստանը կունենայ լրացուցիչ գազ ներկրելու հնարաւորութիւն:

«Ժամանակին մենք Թուրքմենստանից գազ գնելիս 50 տոկոսը վճարում էինք կանխիկ, միւս 50 տոկոսը՝ հայկական արտադրանքով: Տեքստիլ էինք տալիս եւ այլն ու կորուստ չէինք ունենում  ապրանքի ինքնարժէքում»,- նշեց Գ. Բաղրամեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։