Հա

Քաղաքական

04/03/2019 - 12:40

Մարտի 1-ի գործով ՅՔԾ-ն մնացել է ձեռնունայն

Չնայած հնչեցւած յայտարարութիւններին` ՀՀ յատուկ քննչական ծառայութեանը (ՅՔԾ) չի յաջողւել բացայայտել 10 զոհերի մահւան հանգամանքները եւ բանակի առնչութիւնը դրանց: 

«alikonline.ir» - Չնայած հնչեցւած յայտարարութիւններին` ՀՀ յատուկ քննչական ծառայութեանը (ՅՔԾ) չի յաջողւել բացայայտել 10 զոհերի մահւան հանգամանքները եւ բանակի առնչութիւնը դրանց: Գրում է «Yerkir.am»-ը՝ «Փաստինֆօ»-ին յղումով:
 
Անգամ Պարոնեան փողոցի մի բնակիչ, որը տարիներ անց ինչ-որ պարկուճներ է փոխանցել նախաքննական մարմնին ու ասել, թէ դրանք հաւաքել է մարտի 1-ին, որ զինւորական համազգեստով մարդկանց է տեսել, այդուհանդերձ, պնդել է, որ նրանք օդ են կրակել: Աւելին` ընդգծել է, որ նրանք գտնւել են ոստիկաններ թիկունքում: Այս ցուցմունքները բաւական անյարմար վիճակի մէջ են դրել քննիչներին, սակայն վկան, չնայած բազմաթիւ հարցադրումներին, մնացել է անկոտրում: Նա պնդել է, որ զինւորները ցուցարարների ուղղութեամբ չեն կրակել, քանի որ կրակելու դէպքում առաջին հերթին կը տուժէին առջեւում կանգնած ոստիկանները: 
 
Բացի այդ` քննչական խմբին անհանգստացրել է, գրաւոր հարցմանն ի պատասխան, ՀՀ ՊՆ-ից ուղարկւած գրութիւնը: «Փաստինֆօ»-ի տեղեկութիւններով` ՊՆ-ից ՅՔԾ-ին յստակ ասել են, որ քննութեանը հետաքրքրող` հարցմամբ նշւած տեսակի ինքնաձիգներից ՊՆ հաշւեկշռում ընդհանրապէս չկայ:
 
Ձախողումը քողարկելու համար նախաքննական մարմինը փորձում է ցուցմունքներ «կորզել» զինւորականներից` բամբասանքների մակարդակով, այսինքն` ցուցմունք տան ոչ թէ իրենց յայտնի հանգամանքների, այլ տարբեր անձանցից լսածի մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։