Հա

Քաղաքական

04/03/2019 - 14:50

«Ես խանգարելու եմ Ղարաբաղի յանձնման ցանկացած փորձի»․ Ռոբերտ Քոչարեան

Ղարաբաղեան կարգաւորման մէջ կան մի շարք սկզբունքային դրոյթներ, որոնց վերաբերեալ իշխանութիւնները պէտք է յստակ մօտեցումներ ունենան բանակցութիւններ սկսելուց առաջ. «168 Ժամ»-ին տւած հարցազրոյցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

«alikonline.ir» - Ղարաբաղեան կարգաւորման մէջ կան մի շարք սկզբունքային դրոյթներ, որոնց վերաբերեալ իշխանութիւնները պէտք է յստակ մօտեցումներ ունենան բանակցութիւններ սկսելուց առաջ. «168 Ժամ»-ին տւած հարցազրոյցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

 

- Պարոն նախագահ, այսօր քաղաքական օրակարգի ամենաարդիական թեմաներից մէկն է Ղարաբաղեան բանակցութիւնների ընթացքը։ Հասկանալի չէ՝ արդեօք ընթանո՞ւմ են բանակցութիւններ, թէ՞ ոչ։ Միեւնոյն ժամանակ՝ փորձագիտական շրջանակներում մտավախութիւններ կան, որ հասարակութիւնից թաքուն, այնուամենայնիւ, ինչ-որ գործարք է «եփւում»։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարւում։ Ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ մօտ ապագայում՝ կարգաւորման առումով։

- Ինչպիսի բացատրութիւններով էլ որ չփորձի քողարկել Փաշինեանը բանակցութիւնները, դրանք, այնուամենայնիւ, տեղի են ունենում։ Կասկած է առաջացնում նոյնիսկ ոչ թէ՝ բանակցութիւնների բուն փաստը, այլ այն ջանասիրութիւնը, որով վարչապետը փորձում է հրաժարւել դրանց գոյութիւնից։ Հանրութեանը յայտնի չէ Ղարաբաղեան կարգաւորման վերաբերեալ իշխանութիւնների դիրքորոշումը, քանի որ այն մինչ օրս չի բարձրաձայնւել, եւ հէնց դա էլ անհանգստութիւն է առաջացնում։ Ինչպէ՞ս կարելի է յաջող բանակցութիւններ վարել՝ առանց ձեւակերպւած դիրքորոշման։ Բանակցութիւննները պարապ հաւաքոյթներ չեն, այլ ձեռք բերւած յաջողութիւնների ամրագրման գործիք։

Պատերազմ, որում մենք աւելի քան հարիւր մարդ կորցրեցինք։ Կարեւոր չէ, թէ ինչը դարձաւ վարչապետի այդպիսի գործողութիւնների պատճառ՝ գիտացւած ընտրութի՞ւնը, թէ՞ իր անիրազեկւածութիւնը։ Երկու դէպքում էլ դա մեծ սխալ է։ Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամութեան առումով չափից աւելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպէս Ադրբեջանում, այնպէս էլ՝ համանախագահների մօտ։ Ու հէնց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի յաջորդ առաջարկներն առանձնապէս դուրեկան չեն լինելու։

 

- Եւս մէկ հարց այս թեմայով։ Մամուլում եւ սոցիալական ցանցերում շատ են խօսում այն մասին, թէ Ձեր կալանաւորումն ինչ-որ կերպ կապւած է ղարաբաղեան խնդրի մօտալուտ կարգաւորման հետ։ Իբր, քանի Դուք բանտում էք՝ իշխանութիւնները գործարքի են գնալու։ Թերեւս մամուլից տեղեակ էք այդ ամէնի, ինչպէս նաեւ՝ այսպէս կոչւած, «Բոլթոնի ծրագրի» մասին (եթէ այն ընդհանրապէս գոյութիւն ունի)։ Ըստ Ձեզ, ի՞նչ է սա՝ «դաւադրութեան տեսութի՞ւն» է, թէ՞, այնուամենայնիւ, իրական մի բան։  

- Այս իշխանութեան օրoք ոչինչ բացառել չի կարելի։ Այսպէս թէ այնպէս, ես խանգարելու եմ Ղարաբաղի «յանձնման» ցանկացած փորձ՝ անկախ իմ գտնւելու վայրից։ Վստահ եմ, որ այդպէս են վարւելու բոլոր նրանք, ում համար Արցախը հայկական ինքնութեան մաս է կազմում։ Ի դէպ, դա այն է, ինչը բացակայում է վարչապետի եւ նրա թիմի մեծ մասի մօտ։ Արցախի անկախութեան եւ ռազմական յաջողութիւնների հետ նրանք ոչ մի առնչութիւն չունեն եւ ատում են բոլոր նրանց, ովքեր այդ յաղթանակի համար պայքարել են։ Այդ իսկ պատճառով հասարակութիւնը պէտք է վերահսկի նրանց ամէն մի քայլը ղարաբաղեան հարցում։ Ոչ մի դէպքում չի կարելի հաւատալ վարչապետի հակասական յայտարարութիւններին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։