Հա

Քաղաքական

05/03/2019 - 12:40

Երէկ այս մարդը վիրաւորում էր Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցուն, այսօր անցել է արցախահայութեանը, իսկ վաղը…

Երկու տարի առաջ, երբ երգիչ Ռուբէն Հախվերդեանը վիրաւորանքներ ուղղեց Հայ առաքելական եկեղեցու հասցէին` անւանելով այն փտած եկեղեցի, վերջինիս անհեթեթ մտքերին հասարակութեան կողմից համարժէք արձագանք չեղաւ, որի հետեւանքը, կարծում ենք, եղաւ այն, որ նա այսօր անցել է ազգային մեր միւս սրբութեանը` Արցախին եւ արցախահայութեանը վիրաւորելուն, իսկ թէ վաղը ո՞ր ազգային կառոյցը կը յայտնւի երգչի թիրախում, կախւած է այսօրւայ հասարակական արձագանքից, որը պէտք է լինի խիստ եւ կտրուկ: 

Տ. ՊԱՐԹԵՒ ՎՐԴ. ԲԱՐՍԵՂԵԱՆ

Միաբան Մայր Աթոռ Սրբ. Էջմիածնի

 

Երկու տարի առաջ, երբ երգիչ Ռուբէն Հախվերդեանը վիրաւորանքներ ուղղեց Հայ առաքելական եկեղեցու հասցէին` անւանելով այն փտած եկեղեցի, վերջինիս անհեթեթ մտքերին հասարակութեան կողմից համարժէք արձագանք չեղաւ, որի հետեւանքը, կարծում ենք, եղաւ այն, որ նա այսօր անցել է ազգային մեր միւս սրբութեանը` Արցախին եւ արցախահայութեանը վիրաւորելուն, իսկ թէ վաղը ո՞ր ազգային կառոյցը կը յայտնւի երգչի թիրախում, կախւած է այսօրւայ հասարակական արձագանքից, որը պէտք է լինի խիստ եւ կտրուկ: Ուշադրութիւն դարձրէք, որ նա վիրաւորել է եկեղեցուն` իբրեւ հաստատութիւն, արցախահայութեանը` իբրեւ հաւաքականութիւն, սա ուղղւած է ոչ թէ անձերին, այլ գաղափարներին, որն էլ պէտք է մտահոգի հասարակութեանը: Եւ այստեղ հարց է առաջանում. «լաւ, ի վերջոյ, ո՞րն է երգչի նպատակը...»: Քաւ լիցի, չենք ցանկանում կասկած յայտնել նրա անձի ադեկւատութեանը, սակայն միւս կողմից էլ՝ ինչպէս կարելի է առողջ բանականութեան շրջանակներում բացատրել նրա անհեթեթ եւ զառանցանքի նմանւող մտքերը, որոնք, բնաւ, բնորոշ չեն արւեստի եւ մշակոյթի հետ առնչութիւն ունեցող անձին: Այս տեսակ յայտարարութիւնները որեւէ կերպ չեն նպաստում ազգային կեանքում առողջ մթնոլորտի ձեւաւորմանը: Այդ կերպ երգիչը գրաւում է ժողովրդի ուշադրութիւնը, սակայն բացասական իմաստով, այնինչ նա իր արւեստով պէտք է զօրացնի հասարակութեան մշակութային կեանքը: Ի վերջոյ, պրն. Հախվերդեանի կողքին պէտք է լինեն մարդիկ եւ նրան բացատրեն, որ միակ միջոցը հասարակութեան ուշադրութիւնը գրաւելու եւ վերջինիս գնահատանքին արժանանալու` նրա արւեստն է, նրա երգերը եւ երաժշտութիւնը: Կարծում ենք, նման պարագաներում, երբ թիրախաւորւում են մեր ազգային սրբութիւնները եւ կառոյցները, անհրաժեշտ է, որպէսզի հասարակութիւնը միասնականօրէն հակազդի դրանց եւ համարժէք վերաբերմունքի արժանացնի` կանխելու յետագայ նման երեւոյթները: Պէտք չէ սպասել, որ այդ վիրաւորանքներն ուղղւեն իւրաքանչիւրիս անձնապէս, որպէսզի դատապարտենք: Արցախը եւ արցախահայութիւնը, եկեղեցին եւ մեր ազգային միւս կառոյցները եւ սրբութիւնները իւրաքանչիւրս ենք` մենք բոլորս: Արցախահայութիւնը եւ Արցախն այսօրւայ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Կովկասի քրիստոնէական վերջին արեւելեան ճակատն է, որին պ՝տք է աջակցել ազգովի եւ համընդհանուր ջանքերով: Հայ մեծանուն պատմաբան Լէօն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երեւակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատեան երկրի պաշտպանութիւնը»:

Յ. Գ.- Սկսւել է Մեծ Պահքը, եւ ցանկալի է, որպէսզի ինչպէս համացանցի մեր գրառումներում, այնպէս էլ կեանքում այս օրերին լինենք զուսպ եւ զերծ վիրաւորանքներից:

«Առաւօտ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։