Հա

Քաղաքական

06/03/2019 - 13:50

«Ժողովուրդ». 2017 թ. համեմատ իրանցի զբօսաշր­ջիկների թիւը պակասել է 44.3 տոկոսով

«Հայաստան այցելած իրանցի զբօսաշրջիկների թիւը զգալի նւազել է. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղե­կացաւ ՀՀ վիճակագրական կոմիտէից:

«alikonline.ir» - «Հայաստան այցելած իրանցի զբօսաշրջիկների թիւը զգալի նւազել է. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղե­կացաւ ՀՀ վիճակագրական կոմիտէից: Պարզւում է, որ անցած տարի, 2017 թւականի համեմատ, իրանցի զբօսաշր­ջիկների թիւը պակասել է 44.3 տոկոսով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացաւ, որ իրանցի զբօսաշրջիկները վերջին եր­կու տարիներին նախընտրում են հան­գիստն անցկացնել Վրաստանում, քան Հայաստանում, քանի որ այնտեղ ծառա­յութիւնները աւելի մատչելի են:

Փոխարէնը 76.7 տոկոսով աւելացել է Թուրքի­այից ՀՀ ժամանած զբօսաշրջիկների թիւը. սա տոկոսային առումով միգուցէ մեծ թւայ, բայց բացարձակ թւով քիչ քանակի մասին է խօսքը:

Նկատենք, որ Ռուսաս­տանից ՀՀ եկող զբօսաշրջիկների քա­նակը եւս աճել է 20.5 տոկոսով: Աւելացել է նաեւ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հոլանդիայից ՀՀ ժամա­նող զբօսաշրջիկների թիւը»,-գրում է թերթը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։