Հա

Քաղաքական

07/03/2019 - 11:10

«168 ժամ». «Նիկոլ Փաշինեանը՝ սեփական ծուղակում»

«168 ժամ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Հայաստանին մատակարարւող գազի գնի վերաբերեալ բանակցութիւնները շարունակւում են, եւ Հայաստանի վարչապետը յուսով է, որ մէկ տարւայ ընթացքում կը յաջողւի լուծել այդ հարցը։ Այդ մասին Նիկոլ Փաշինեանը յայտարարել է ռուսական ՏԱՍՍ գործակալութեանը տւած հարցազրոյցում։

«alikonline.ir» - «168 ժամ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. ««168 ժամ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Հայաստանին մատակարարւող գազի գնի վերաբերեալ բանակցութիւնները շարունակւում են, եւ Հայաստանի վարչապետը յուսով է, որ մէկ տարւայ ընթացքում կը յաջողւի լուծել այդ հարցը։ Այդ մասին Նիկոլ Փաշինեանը յայտարարել է ռուսական ՏԱՍՍ գործակալութեանը տւած հարցազրոյցում։անին մատակարարւող գազի գնի վերաբերեալ բանակցութիւնները շարունակւում են, եւ Հայաստանի վարչապետը յուսով է, որ մէկ տարւայ ընթացքում կը յաջողւի լուծել այդ հարցը։ Այդ մասին Նիկոլ Փաշինեանը յայտարարել է ռուսական ՏԱՍՍ գործակալութեանը տւած հարցազրոյցում։ Փաշինեանը բացատրել է, որ սա ոչ միայն հայ-ռուսական յարաբերութիւնների, այլեւ Եւրասիական տնտեսական միութեան տարածքում ընդհանուր կարգաւորման հարց է, քանի որ միութեան իմաստը հէնց միասնական տնտեսական տարածքի ստեղծումն է։

«Եւ որպէսզի այդ միասնական տնտեսական տարածքը կայանայ, պէտք է, որ արտադրանքի գնագոյացման մէջ կարեւոր մաս ունեցող էներգակիրների գները լինեն հաւասար, լինեն իրար մօտ»,- ասել է Փաշինեանը։

Նիկոլ Փաշինյեանն իրականում բարձրացնում է շատ սկզբունքային, որեւէ տնտեսական միութեան, այդ թւում՝ ԵՏՄ-ի համար հիմնարար նշանակութիւն ունեցող խնդիր։ Լայն իմաստով, եթէ տնտեսական միութեան տարածքում գնագոյացման միասնականութիւնը չի ապահովւում, ապա անիմաստ է անդամակցութիւնն այդ միաւորմանը։

Այսպիսով, Նիկոլ Փաշինեանը սահմանում է բաւական բարձր նշաձող՝ սահմանել էներգակիրների միասնական գին։ Նա, իհարկէ, հարցազրոյցում չի ասում, սակայն այդ գաղափարի տրամաբանութիւնը ենթադրում է, որ դրա մերժման դէպքում Հայաստանի անդամակցութիւնը ԵԱՏՄ-ին կարող է ոչ նպատակայարմար համարւել։

Արդեօք ԵԱՏՄ-ում ներկայումս նախագահող Հայաստանը կը կարողանա՞յ հասնել Նիկոլ Փաշինեանի առաջադրած նպատակին, շատ դժւար է ասել։ Աւելին, հակառակն է շատ աւելի հաւանական։ Գազի գինը Ռուսաստանի համար տնտեսական միջոց լինելուց բացի ու դրանից առաջ՝ իրենից գազային կախւածութիւն ունեցող երկրների վրայ քաղաքականապէս ազդելու, տարբեր ճնշումներ գործադրելու միջոց է։

Այդ իմաստով Նիկոլ Փաշինեանի առաջարկը հակասում է ռուսական քաղաքականութեանը։ Միւս  կողմից՝ նման նպատակադրում սահմանելով, Նիկոլ Փաշինեանն իրեն է դնում որոշակիօրէն անյարմար դրութեան մէջ։ Որովհետեւ եթէ այդ նպատակը կեանքի չկոչւի՝ դրան պէտք է հետեւեն քայլեր։ Իսկ ամենատրամաբանական քայլը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցութեան նպատակայարմարութեան հարցի բարձրացումն է։

Մինչդեռ Նիկոլ Փաշինեանն ինքը բազմիցս յայտարարել է, որ Հայաստանի օրակարգում նման հարց չկայ։ Այսպիսով, եթէ չյաջողւի գազի միասնական գին սահմանել ԵԱՏՄ տարածքում, Հայաստանը յայտնւելու է անյարմար դրութեան մէջ։ Այդ իմաստով՝ Փաշինեանի յայտարարութիւնը որոշակիօրէն ծուղակ կարող է դառնալ իր ու իր իշխանութեան համար»,- գրում է թերթը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։