Հա

Քաղաքական

09/03/2019 - 08:45

«Ենթադրւում է, որ այս զօրավարժութիւնը կազմակերպւել է Փաշինեան-Ալիեւ հանդիպման համատեքստում եւ ճնշման փորձ է». ՀՀ ՊՆ մամուլի խօսնակը՝ արդրբեջանական ԶՈՒ-ի զօրավարժութիւնների մասին

ՀՀ պաշտպանութեան նախարարի մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը իր ֆէյսբուքեան էջում յայտարարութիւն է տեղադրել.

«alikonline.ir» - ՀՀ պաշտպանութեան նախարարի մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը իր ֆէյսբուքեան էջում յայտարարութիւն է տեղադրել.

«Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակէտի զօրավարժութիւնները ենթակայ են յայտարարման եթէ ընդգրկւած են`

1. ամենաքիչը 9000 մարդ, ներառեալ աջակցող զօրքերը, կամ,

2. ամենաքիչը 250 մարտական տանկեր, կամ,

3. ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենաներ, կամ,

4. ամենաքիչը 250 ինքնագնաց եւ յետագլոր (քարշարկւող) հրետանային միջոցներ, ականանետեր եւ ռէակտիւ համազարկային միջոցներ (100 մմ եւ աւել):

Վիեննայի 2011թ. Փաստաթղթի արդիականացման վերաբերեալ քննարկումների ժամանակ երկրները համաձայնութեան են եկել յայտարարել այն զօրավարժութիւնը, որը ոչ թէ առաստաղներով է սահմանւած, այլ համարւում է խոշորագոյնը (առաստաղներն այստեղ չեն գործում), որովհետեւ ներկայումս խոշորագոյն զօրավարժութիւն իրականացնող երկրները հազիագիւտ են:

Միաժամանակ, համաձայն Վիեննայի 2011թ. փաստաթղթի VII մասի 66-րդ կէտի պահանջների, եթէ հաշւետու տարում նախապէս յայտարարւած զօրավարժութիւնից բացի մասնակից երկիրը պլանաւորել է իրականացնել ծաւալներով աւելի մեծ զօրավարժութիւն, ապա պարտաւոր է հնարաւորինս սեղմ ժամկէտներում եւ սահմանւած կարգով այդ մասին ծանուցել մասնակից բոլոր երկրներին:

Տեղեկացնում եմ, որ ս.թ. մարտի 11-ից 15-ը ժամանակահատւածում ԱՀ (Ադրբեջանի Հանրապետութիւն-ԽՄԲ.) զինւած ուժերը նախատեսում են իրականացնել խոշորագոյն զօրավարժութիւն հետեւեալ կազմով.

  1. անձնակազմ` 10 000 մարդ,
  2. մինչեւ 500 մարտական տանկեր եւ այլ զրահապատ տեխնիկայ,
  3. ամենաքիչը 300 միաւոր տարբեր տրամաչափի ինքնագնաց եւ յետագլոր (քարշարկւող) հրետանային միջոցներ, ականանետեր, հրթիռներ եւ ռէակտիւ համազարկային միջոցներ,
  4. բանակային աւիացիայի աւելի քան 20 միաւոր մարտական ինթնաթիռներ եւ ուղղաթիռներ:

Զօրավարժութիւնը կրելու է յարձակողական բնոյթ: Զօրավարժութեան խնդիրներն են.

- զօրքերի նախապատրաստում յարձակողական գործողութիւնների,

- հարւած պայմանական հակառակորդին մի քանի ուղղութիւններով, խախտելով իր պաշտպանական եւ մարտական դասաւորւածութիւնը,

- հրթիռային եւ հրետանային հարւածներ հասցնել հակառակորդին, ոչնչացնելով նրա ռազմական եւ ռազմավարական նշանակութեան կարեւոր կառոյցները,

- նոր տեսակի սպառազինութեան ւ տեխնիկայի փործարկումներ:

Տեղեկացնում եմ, որ ԱՀ-ն ՎՓ-11-ի շրջանակներում տրւող տարեկան տեղեկատվւութեաբ վերոնշեալ զօրավարժութեան վերաբերեալ չի ծանուցել մասնակից երկրներին ւ նման դէպքերում, համաձայն վերը նշւած կէտի, ԱՀ պարտաւոր է այդ մասին ծանուցել հնարաւորինս անհապաղ, սակայն ԵԱՀԿ տեղեկատւական ցանցով զօրավարժութեան անցկացման մասին ԱՀ կողմից դեռեւս ծանուցում չի ստացւել:

Եզրակացութիւն.

Ենթադրւում է, որ այս զօրավարժութիւնը կազմակերպւել է Փաշինեան-Ալիեւ հանդիպման համատեքստում եւ ճնշման փորձ է, ի պատասխան այն յայտարարութիւնների որ, ազատագրւած տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի չզիչելու Ադրբեջանին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։