Հա

Քաղաքական

10/03/2019 - 10:10

Քաղաքագէտները՝ Մինսկի խմբի յայտարարութեան մասին

«Մէկ Հայաստան» կուսակցութեան հիմնադիր, իրաւաբանական գիտութիւնների թեկնածու Արթուր Ղազինեանը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին յայտարարութիւնը, ընդգծել է. 

«alikonline.ir» - «Մէկ Հայաստան» կուսակցութեան հիմնադիր, իրաւաբանական գիտութիւնների թեկնածու Արթուր Ղազինեանը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին յայտարարութիւնը, ընդգծել է. 

«Մինսկի խումբը մերժեց Արցախը բանակցութիւնների սեղանին վերադարձնելու Հայաստանի պահանջը՝ գնահատելով այն որպէս նախապայման: Շատ շուտով պարզ կը դառնայ, թէ կը բանակցի արդեօք Փաշինեանը Ալիեւի հետ առանց Արցախի, թէ ոչ»։

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը համարում է, որ Մինսկի խմբի վերջին յայտարարութեան իմաստը հասկանալու համար կարեւոր է մէկ անգամ եւս այդ ֆորմատի տրամաբանութիւնը ֆիքսել։

«Ֆիքսենք մի քանի սկզբունքներ

- Արցախի խնդիրն աշխարքաղաքական կոնֆլիկտ է։

- Մինսկի խումբն Արցախի հարցով աշխարքաղաքական ակումբ է: Հայաստանին եւ Ադրբեջանին «լուծման» առաջարկութիւններ անելուց առաջ, նրանք նախ միմեանց հետ են այդ առաջարկութիւնները համաձայնեցնում՝ ըստ իրենց աշխարքաղաքական շահերի։ Կարճ ասած, միմեանց հանդէպ վերահսկողութիւն են իրականացնում, որ որեւէ մէկն իր վրայ վերմակը չքաշի։

- Ադրբեջանն իր ուժեղ կողմն է համարում Թուրքիայի աջակցութիւնը, այնինչ դա իրականում իրենց թոյլ կողմն է։ Որ աշխարքաղաքական բեւեռը Թուրքիայի հետ խնդիր է ունենում, կամ ցանկանում է Թուրքիային դաս տալ, դա անում է նաեւ Ադրբեջանի միջոցով։

Հայաստանի վարչապետի ճոխ ընդունելութիւնն Իրանում նաեւ պայմանաւորւած էր Սիրիայում թուրքերի ու իրանցիների միջեւ առկայ հակասութիւններով։ Բնականաբար, կայ նաեւ Իրանի ադրբեջանցիների խնդիրը, բայց դա մշտական գործօն է։

- Եթէ Ադրբեջանի «թուրքական խաղաքարտը» չլինէր, չի բացառւում, որ Ռուսաստանի, ԱՄՆ,Եւրոպայի դիրքորոշումները լինէին ի նպաստ Ադրբեջանի։

- Ռուսաստանի պահով կայ նաեւ ԵԱՏՄ-ում թիւրքական պետութիւնների գործօնը, որոնք առանձին՝ թիւրքական երկրների համադաշնութեան տեսքով Թուրքիայի հետ առանձին, ինքնուրոյն քաղաքական ֆորմատով են յարաբերւում, ինչը Ռուսաստանին մտահոգում է՝ սա նոյնպէս Ադրբեջանի ոչ թէ ուժեղ, այլ թոյլ գործօններից է։

- Ադբեջանի հիմնական խնդիրը ոչ թէ Արցախն է, այլ Թուրքիայի հետ ցամաքային սահման ունենալն է, սա նոյնպէս կարեւոր է նկատի ունենալ, հասկանալու համար, թէ որն է Ադրբեջանի ստրատեգիական նպատակը Արցախի բանակցութիւնների ժամանակ։

Սրանք մշտական գործօններնեն, մնացածն ըստ իրավիճակի պէտք է դիտարկւի»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։