Հա

Քաղաքական

10/03/2019 - 10:20

Դաւիթ Բաբայեան. «Անցեալին վերադարձ չի լինի, մենք շատ բարձր գին ենք վճարել»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յայտարարութիւնն ասում է այն մասին, որ միջնորդներն առաջին հերթին ձգտում են տարածաշրջանում խաղաղութիւն պահպանել։

«alikonline.ir» - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յայտարարութիւնն ասում է այն մասին, որ միջնորդներն առաջին հերթին ձգտում են տարածաշրջանում խաղաղութիւն պահպանել։ Այս մասին «Facebook»-ի ուղիղ եթերում յայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանը։

Նրա խօսքերով, համանախագահները հասկանում են, որ վաղ է խօսել վերջնական կարգաւորման մասին, քանի որ այն հնարաւոր է միայն բանակցութիւններում պաշտօնական Ստեփանակերտի մասնակցութեան դէպքում։ Առայժմ դա նշանակում է, որ շեշտը կը դրւի տարածաշրջանում խաղաղութեան պահպանման վրայ։

«Մեր մօտեցումներն անփոփոխ են՝ անցեալին վերադարձ չկայ, լինեն դրանք սահմաններ, թէ կարգավիճակ։ Մենք չափազանց բարձր գին ենք վճարել»,- ընդգծել է Դաւիթ Բաբայեանը՝ յիշեցնելով, որ Ղարաբաղի հարցում դիրքերի թուլացումը անդրադարձել է հայկական պետականութեան ինստիտուտի վրայ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։