Հա

Քաղաքական

11/03/2019 - 14:05

Ադրբեջանագէտ. «Ադրբեջանի այս զօրավարժութիւնը, անձնակազմի եւ զինտեխնիկայի քանակի առումով, նախորդների համեմատ, խոշորագոյնը չէ»

Մարտի 11-15-ն Ադրբեջանի զինւած ուժերը նախատեսում են խոշորագոյն զօրավարժութիւն՝ յարձակողական բնոյթի:

«alikonline.ir» - Մարտի 11-15-ն Ադրբեջանի զինւած ուժերը նախատեսում են խոշորագոյն զօրավարժութիւն՝ յարձակողական բնոյթի:

ՀՀ պաշտպանութեան նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Յովհաննիսեանը, անդրադառնալով դրան, նշել էր, որ Վիեննայի փաստաթղթի շրջանակում զօրավարժութիւնների մասին չի ծանուցւել մասնակից երկրներին՝ ենթադրելով, թէ զօրավարժութիւնը կազմակերպվել է Փաշինեան-Ալիեւ հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է։

Ադրբեջանի հարցերով փորձագէտ Տարօն Յովհաննիսեանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարկ համարեց շեշտել, որ Ադրբեջանի այս զօրավարժութիւնը խոշորագոյն է` առանձին վերցւած, բայց ոչ` ադրբեջանական նախորդ զօրավարժութիւնների համեմատ: Փոխանցում է «Yerkir.am»-ը:

«Այդ զօրավարժութիւնը ոչ նրանց խոշորագոյնն է, ոչ էլ` աննախադէպը: Առնւազն վերջին 3-4 տարւայ ընթացքում 3-4 անգամ նման զօրավարժութիւն նրանք անցկացնում են՝ գարնանը, ամռանը եւ աշնանը: Նախկին զօրավարժութիւններն անգամ յայտարարւած անձնակազմի քանակով աւելի մեծ են եղել, քան այս մէկը, որի դէպքում յայտարարւած է 10 հազար անձնակազմի մասնակցութեան մասին, մինչդեռ 2016-ի նոյեմբերին տեղի ունեցած զօրավարժութեան ժամանակ յայտարարութիւն է եղել մինչեւ 60 հազար անձնակազմի մասնակցութեան մասին, դրանից յետոյ եղել են 30 հազար, 25 հազար, 20 հազար, 15 հազար անձնակազմի մասնակցութեամբ զօրավարժութիւններ: Զինտեխնիկայի քանակով եւս 2019-ի այս զօրավարժութիւնը կարելի է դասել միջին զօրավարժութիւնների թւին: Սակայն, եթէ առանձին դիտարկենք, այն խոշոր զօրավարժութիւն է, փոքր չէ եւ հետաքրքիր մասեր է պարունակում: Նախ՝ զօրավարժութեան սցենարը յարձակողական բնոյթի է, իհարկէ, սա եւս աննախադէպ չէ. անցեալ տարի նման սցենարով զօրավարժութիւն անցկացւել է: Ինչեւէ, սրանով ցոյց է տրւում, որ այս ժամանակահատւածում Ադրբեջանի այս իշխանութեան օրոք եւ նրանց կողմից հայատեացութեան ոգով դաստիարակւող բնակչութեան պարագայում հնարաւոր չէ, որ Ադրբեջանը հետ կանգնի իր ագրեսիւ դիրքորոշումից: Սա ակնյայտ մեսիջ է՝ Ադրբեջանի հարեւանութեան պարագայում Հայաստանի եւ Արցախի բնակչութեան գոյութեանը վտանգ է սպառնում»,- ընդգծեց ադրբեջանագէտը:

Ըստ Տարօն Յովհաննիսեանի՝ Ադրբեջանն այս զօրավարժութեամբ փորձում է խուճապ ստեղծել հայ հասարակութեան շրջանում, եւ այն սրւում է, երբ մենք որակում ենք այս զօրավարժութիւնները որպէս աննախադէպ:

«Պէտք է օբեկտիւ դիտարկենք սա, հետեւենք եւ արձանագրենք այն վտանգները, որոնք կարող են լինել, եւ դրանք չեզոքացնենք: Հարց՝ եթէ Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակում, կարո՞ղ է անցնել լայնամասշտաբ յարձակման, ի՞նչ վտանգ կայ այս առումով: Վտանգ միշտ կայ, դա բացառել չենք կարող, սակայն, հանկարծակի յարձակման համեմատ՝ 2016-ի ապրիլեան գործողութիւնների, այս դէպքում յայտարարւած է, ուստի գիտենք, որ նրանք հիմնական զօրավարժարաններում կուտակելու են զինտեխնիկա, այդ թւում՝ հրթիռային, աւիացիա եւ այլն: Բնականաբար, այս դէպքում Հայաստանի եւ Արցախի զինւած ուժերն իրենց մարտական պատրաստականութեան աստիճանը նոյնպէս պէտք է բարձրացնեն, այսինքն՝ այս շրջանում զգօնութիւնը պէտք է բարձրանայ: Կրկնում եմ՝ ինչ-որ գործողութեան դիմելու հավանականութիւնն Ադրբեջանի կողմից աւելի բարձր չէ, քան այլ ժամանակահատւածներում, երբ հայկական կողմը չգիտի, թէ ինչ է լինելու»,- նշեց Յովհաննիսեանը:

Յարակից լուրեր

  • Ֆրանսիայի դատական որոշումները Արցախի ճանաչման նոր ակտիւ փուլ են նախանշում
    Ֆրանսիայի դատական որոշումները Արցախի ճանաչման նոր ակտիւ փուլ են նախանշում

    Ֆրանսիա-Արցախ քաղաքային խորհուրդների գործակցութեան համաձայնագրերն անվաւեր յայտարարող ֆրանսիական դատարանի որոշումը միանշանակ մեկնաբանութիւններով արձագանքելը քաղաքականօրէն կարող է ճիշտ ընկալման համարժէք չլինել։

  • Ադրբեջանը հրթիռակոծել է սեփական քաղաքը
    Ադրբեջանը հրթիռակոծել է սեփական քաղաքը

    «Ազադլըխ» («Ազատութիւն») թերթի գլխաւոր խմբագիր Գանիմաթ Զահիդն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել, որում նշում է, որ 6 օր առաջ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը «լուրջ յաջողութիւնների է հասել» եւ հրթիռակոծել Գանձակը (Գեանջա):

  • Արցախը եւ ամբոխային տրամաբանութեան ասպետները
    Արցախը եւ ամբոխային տրամաբանութեան ասպետները

    Դաշնակցական մտաւորական, հրապարակագիր եւ հրածարակախօս Սեդօ Պոյաճեանը «Facebook»-ի իր էջում գերլ է. «Կ՚ըսեն Արցախը բեռ է Հայաստանի վրայ։

  • «Եթէ մեծ պատերազմի մասին որոշում կայացւի, ապա դրա հեղինակն Ադրբեջանը չի լինելու». փորձագէտ
    «Եթէ մեծ պատերազմի մասին որոշում կայացւի, ապա դրա հեղինակն Ադրբեջանը չի լինելու». փորձագէտ

    Ադրբեջանի ԱԳՆ յայտարարութիւնը շատ չափանիշներով վկայում է Արցախի շուրջ բանակցութիւնների նախկին պարադիգմի կոտրւելու մասին: Չափազանցութիւն չի լինի, եթէ ասենք, որ կողմերը ճամփաբաժանի դիմաց են յայտնւել․ կա՛մ բանակցութիւնները շարունակւելու են, կա՛մ երկար դադար է լինելու, որի ժամանակ չեն բացառւում 2016-ի ապրիլի իրադարձութիւնների պէս արտակարգ իրավիճակները:

  • Շահումեանի անկումը
    Շահումեանի անկումը

    Շահումեանի կորուստը մեծ ողբերգութիւն է, սակայն սերունդները պիտի իմանան իրադարձութիւնների ստոյգ ընթացքը եւ այն, թէ շրջանը պատրա՞ստ էր ինքնապաշտպանութեան:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։