Հա

Քաղաքական

12/03/2019 - 10:30

ՆԱՏՕ-ն ԼՂ հակամարտութեան կարգաւորումը տեսնում է բացառապէս խաղաղ ճանապարհով

ՆԱՏՕ-ի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը յաջողութեամբ պսակւած ռազմական լուծում ունենալ չի կարող:

«alikonline.ir» - ՆԱՏՕ-ի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը յաջողութեամբ պսակւած ռազմական լուծում ունենալ չի կարող: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 11-ին հրաւիրւած մամուլի ասուլիսում ասաց Հարաւային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչ Ջէյմզ Ապատուրայը:

«Անհերքելի է, որ խաղաղութիւնն ու անվտանգութիւնն ուղղակիօրէն հետաքրքրում են ՆԱՏՕ-ին: Մեզ քաջալերում է այն հանգամանքը, որ Հայաստանի նոր կառավարութիւնը նոր ջանքեր է ներդնում խաղաղութեան գործընթացի մէջ: Մեզ քաջալերում է նաեւ շփման գծի երկայնքով լարւածութեան շօշափելի նւազեցումը: ՆԱՏՕ-ի գնահատականն այն է, որ այս հակամարտութիւնը կարող է կարգաւորւել բացառապէս խաղաղ ճանապարհով: Այն յաջողութեամբ պսակւած ռազմական լուծում ունենալ չի կարող»,- ասաց Ապատուրայը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։