Հա

Քաղաքական

12/03/2019 - 09:10

Յովհաննիսեան. «Ադրբեջանը չի փոխում իր կեցւածքը եւ վտանգ է սպառնում Արցախի բնակչութեանը»

Ռազմական փորձագէտ Տարօն Յովհաննիսեանը «Sputnik» Արմենիայի՝ հետ զրոյցում խօսել է Ադրբեջանի կազմակերպած զօրավարժութեան ու ագրեսիւ կեցւածքի մասին։

«alikonline.ir» - Ռազմական փորձագէտ Տարօն Յովհաննիսեանը «Sputnik» Արմենիայի՝ հետ զրոյցում խօսել է Ադրբեջանի կազմակերպած զօրավարժութեան ու ագրեսիւ կեցւածքի մասին։

Յովհաննիսեանի խօսքով` Ադրբեջանը չի փոխում իր ագրեսիւ կեցւածքը, ինչը մէկ անգամ եւս ցոյց է տալիս, որ ներկայիս Ադրբեջանն իր ղեկավարութեամբ, իր կառուցւածքով, մարտավարութեամբ եւ հռետորաբանութեամբ, արդէն վտանգ է սպառնում Արցախի բնակչութեանը, ինչու ոչ, հէնց Հայաստանի Հանրապետութեան բնակչութեանը` հաշւի առնելով Իլհամ Ալիեւի յայտարարութիւնները։

Մարտի 11-ից 15–ը Ադրբեջանում անցկացւող զօրավարժութիւններին անդրադառնալով` ռազմական փորձագէտը չհաստատեց տեսակէտը, որ զօրավարժութիւնն իր ծաւալներով աննախադէպ է։

«Վերջին տարիներին Ադրբեջանն այս ու աւելի լայնածաւալ զօրավարժութիւններ յաճախակի է անցկացնում։ Անցած տարի առնւազն նման 3 զօրավարժութիւն է իրականացրել, եւ երեքն էլ անձնակազմի յայտարարւած քանակով աւելի մեծ են եղել։ Այս զօրավարժութիւնը ներգրաււած զինտեխնիկայի առումով գրեթէ նոյնն է` չնայած անցած տարի եղել է աւիացիոն ուժերի մինչեւ 50 միաւորի ներգրաւում։ Այս տարի 20 միաւոր էր»,- ասաց Յովհաննիսեանը։

Նրա խօսքով՝ Ադրբեջանը չի փոխում իր մարտավարութիւնն ու ագրեսիւ կեցւածքը եւ քանի որ նրանք զօրավարժութիւնն անում են յարձակւողական սցենարով, ապա սա կարող ենք որակել որպէս ագրեսիայի դրսեւորում ՀՀ եւ Արցախի նկատմամբ։

Փորձագէտի համոզմամբ` շփման գծում նման քանակով զինտեխնիկայի կուտակման պարագայում հայկական կողմն ու մասնաւորապէս Արցախի պաշտպանութեան բանակը պէտք է համապատասխան մարտական պատրաստւածութեան բերւի։

«Հաւանականութիւնը ցածր է, որ նման զօրավարժութիւնների ժամանակ ակնյայտ ռազմական ագրեսիայի կը գնան, քան այն դէպքերում, երբ դա նախապէս չի յայտարարւում։ Ինչպէս 2016-ի դէպքում, երբ հանկարծակիի էին փորձում բերել»,- ասաց նա։

Փորձագէտը անհաւանական է համարում զօրավարժութեան ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի վրայ յարձակումը` միաժամանակ նշելով, որ ագրեսիւ հռետորաբանութիւնը վկայում է, որ Ադրբեջանը չի փոխել իր կեցւածքը, շարունակում է չկատարել միջազգային պարտաւորութիւնները` ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելու ուղղութեամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։