Հա

Քաղաքական

12/03/2019 - 11:00

Ստ. Տարասով. «ՄԽ-ն առաջին անգամ բացեց Մադրիդեան փաստաթուղթը»

ԵԱՀԿ Մինսկի խումբը չի նախապատրաստում Փաշինեան-Ալիեւ հանդիպում, Մինսկի խումբը կը նպաստի այդ հանդիպմանը։ Դիտարկումը ռուսաստանցի քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովինն է, ով յայտարարում է, որ թէ՛ հայկական, թէ ադրբեջանական լրատւամիջոցներում սխալի, թիւրըմբռնման տեղիք տւած ձեւակերպում եղել, թէ համանխագահութիւնը յայտարարութեամբ հանդէս է եկել է Փաշինեան-Ալիեւ առաջիկայ յայտարարութեան վերաբերեալ։ 

«alikonline.or» - ԵԱՀԿ Մինսկի խումբը չի նախապատրաստում Փաշինեան-Ալիեւ հանդիպում, Մինսկի խումբը կը նպաստի այդ հանդիպմանը։ Դիտարկումը ռուսաստանցի քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովինն է, ով յայտարարում է, որ թէ՛ հայկական, թէ ադրբեջանական լրատւամիջոցներում սխալի, թիւրըմբռնման տեղիք տւած ձեւակերպում եղել, թէ համանխագահութիւնը յայտարարութեամբ հանդէս է եկել է Փաշինեան-Ալիեւ առաջիկայ յայտարարութեան վերաբերեալ։ Գրում է «Hraparak.am»-ը:

«Նրանք ասում են՝ կը նպաստենք, նրանք հանդիպման կազմակերպչի դերում հանդէս չեն գալիս։ Ռուսերէնում նրբերանգներ կան»,- ասում է քաղաքագէտը։

Յիշեցնենք, որ Իգոր Պոպովի Էնդրու Շոֆէրի ու Ստեֆան Վիսկոնտին համատեղ յայտարարութիւնը ցնցել է Հայաստանն ու Արցախը։ Ստանիսլաւ Տարասովն էլ ասում է, որ առաջին անգամ Մինսկի խումբը մինչեւ վերջ բացեց այս փաստաթուղթը՝ տարածքներ, Արցախի կարգավիճակ եւ այլն։

Յիշեցնենք, որ մարտի 9-ի յայտարարութեան մէջ ասւում էր, որ համանախագահները վերահաստատում են, որ խնդրի արդար ու տեւական կարգաւորումը պէտք է հիմնւած լինի Հելսինկեան եզրափակիչ ակտի 3 սկզբունքների վրայ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականութեան եւ հաւասար իրաւունքների ու ժողովուրդների ինքնորոշման վրայ: Այն նաեւ պէտք է ներառի յաւելեալ տարրեր, ինչպէս 2009-2012 թւականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակայ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ, միջանկեալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգութեան եւ ինքնակառավարման երաշխիքներ կը տրամադրի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի ապագայ յստակեցում իրաւականօրէն պարտադիր կամքի արտայայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանւած անձանց ու փախստականների՝ բնակութեան նախկին վայրեր վերադառնալու իրաւունք, ինչպէս նաեւ միջազգային անվտանգութեան երաշխիքներ, որը կը ներառի նաեւ խաղաղապահ գործողութիւն:

Համանախագահները յայտնում են իրենց կարծիքը, որ այս սկզբունքներն ու էլեմենտները պէտք է լինեն հակամարտութեան արդար ու տեւական կարգաւորման հիմքը եւ պէտք է համարւեն մէկ ամբողջութիւն:

Այս յայտարարութեան մէջ համանախագահութիւնը նաեւ կողմերին կոչ է արել զերծ մնալ յայտարարութիւններից ու քայլերից, որոնք առաջարկում են տեղում իրավիճակի էական փոփոխութիւններ, նախապէս վճռում են ապագայ բանակցութիւնների ելքը կամ դրանց համար նախապայմաններ են ստեղծում, առանց միւս կողմի հետ համաձայնեցման միակողմանի փոփոխութիւններ են պահանջում գործող ձեւաչափի համար կամ ցոյց են տալիս թշնամական ակտիւ գործողութիւնները վերսկսելու պատրաստակամութիւն:

Ակնյայտ է, որ «միակողմանի փոփոխութիւններ են պահանջում գործող ձեւաչափի համար»-ը վերաբերում է Հայաստանին, որի 1-ին դէմքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանը գրեթէ 8 ամիս է՝ խօսում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտութեան մասին։ Կա՞յ այստեղ «face saving» -ի (դէմք փրկելու խնդիր ) եւ կը շարունակւե՞ն Հայաստան-Ադրբեջան բանակցութիւնները։ 

Ստանիսլաւ Տարասովն, ի պատասխան ասում է․ «Այո, այդպէս ասացին, բայց այստեղ կայ մի նրբերանգ։ Վիեննայից յետոյ, Սերժ Սարգսեանի վարչախմբի ժամանակ կար Արցախը բանակցային սեղանին մասնակից դարձնելու հնարաւորութիւն, բայց հայկական կողմը չգիտես ինչու լռութիւն պահպանեց, կարծես թէ, անտեսեց, թէեւ մշտապէս խօսում էր այդ մասին։ Հիմա Նիկոլ Փաշինեանն էլ է խօսում այդ մասին, բայց արտգործնախարարների հանդիպումները, նաեւ վերջինը՝ Փարիզում անցկացւել են հին ձեւաչափով։ Այնպէս, որ, կարծում եմ՝ ՄԽ-ն հիմա էլ կարող է եւս նման հանդիպում կազմակերպել։ Չեմ կարծում, որ դա շատ արագ կը լինի»։ 

Նա վերջին հարցի հետ կապւած յաւելեց՝ Նիկոլ Փաշինեանը մատնանշել է իր դիրքորոշումը, դեռ պահպանում է նախաձեռնողականութիւնը, Ալիեւը պաշտպանւում է։ Թէեւ Տարասովը կասկածներ ունի, որ կայ Փաշինեան-Ալիեւ ինչ-ինչ բանաւոր պայմանաւորւածութիւն եւ փոխզիջում։

«Նրանք երեք անգամ հանդիպել են, ընդհանուր՝ 40 րոպէ խօսել են, ինչ-որ բանի մասին խօսել են, չէ՞, թէպետ Փաշինեանն ասաց, որ Մադրիդեան սկզբունքների մասին չեն խօսել, այլ ձեւաչափի փոփոխութեան։ Այնպէս որ, կարծում եմ, կայ ինչ-որ փոխզիջումային բանաւոր պայմանաւորւածութիւն։ Շատ, ինչ-որ փխրուն։ Յետոյ, չմոռանանք, Փաշինեանն ասում էր՝ թող Ադրբեջանն առաջինը ասի՝ ինչ փոխզիջումների են գնում, յետոյ մենք կասենք» ,-Փաշինեանին մէջբերելուց յետոյ Ստանիսլաւ Տարասովը կրկնեց՝ ուրեմն, ինչ-որ մի բան կայ։

Որպէս ամփոփում ռուսաստանցի քաղաքագէտն ասում է, որ այնուամենայնիւ, հնարաւոր է Փաշինեան-Ալիեւ հանդիպում որոշակի պայմանների դէպքում։

Յարակից լուրեր

  • Յայտարարութիւն ՀՅԴ Կեդրոնական Եւրոպայի կոմիտէի
    Յայտարարութիւն ՀՅԴ Կեդրոնական Եւրոպայի կոմիտէի

    Վերջին օրերուն դարձեալ դժնդակ պահեր կ'ապրի հայրենիքը եւ անոր հետ` ամբողջ հայութիւնը:

  • ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը
    ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը

    Վերջին օրերին երկրում ընթացող զարգացումները եւ, յատկապէս, դատաիրաւական համակարգի վերաբերեալ վարչապետ Ն. Փաշինեանի մօտեցումները կրկին մեր հանրային-պետական կեանքի ալեկոծման պատճառ են դարձել։ Այս կապակցութեամբ հարկ ենք համարում կատարել հետեւեալ արձանագրումները.

  • «Ղարաբաղը զգում է՝ իր մէջքի հետեւում ինչ-որ բան է կատարւում»․ «168 Ժամ»
    «Ղարաբաղը զգում է՝ իր մէջքի հետեւում ինչ-որ բան է կատարւում»․ «168 Ժամ»

    «168 ժամ»-ը գրում է․ «Ցանկացած յեղափոխութիւն ունի իր ժանրը, իր էպիզոդները՝ արտաքին թշնամի, դաւադրութիւններ, եւ այլն։ Այսինքն՝ այս կերպ գործում է այն իշխանութիւնը, որը նպատակ ունի ոչ թէ լուծել համահասարակական խնդիրները, այլ պահել իր ազդեցութիւնը։ Նիկոլ Փաշինեանը, մէկ տարի է՝ իշխանութիւն է, դատական համակարգն իշխանութեան ամենակարեւոր ճիւղերից մէկն է, եւ այդ ոլորտում բարեփոխումները պէտք է նախաձեռնւէին ամենաառաջին հերթին։

  • ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը
    ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը

    Ընդամենը մէկ օր առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հանդէս եկաւ քաղաքական յայտարարութեամբ՝ արձանագրելով, որ վերջին շրջանում ահագնացած ատելութեան խօսքը, փողոցային արդարադատութեան մերժելի դրսեւորումները, հանրութեանը բաժանարարներով թշմանացնելն ու երկրում անհանդուրժողականութեան մթնոլորտի շիկացումը խաթարում են Հայաստանում ժողովրդավարական եւ պետական ինստիտուտների կայացմանը եւ լրջագոյն սպառնալիք են երկրի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրաւէրների լուծմանը։

  • ՀՀ նախագահի յայտարարութիւնը` ստեղծւած իրավիճակի վերաբերեալ
    ՀՀ նախագահի յայտարարութիւնը` ստեղծւած իրավիճակի վերաբերեալ

    Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցութեամբ ՀՀ նախագահ Արմէն Սարգասեանը հանդէս է եկել յայտարարութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։