Հա

Քաղաքական

13/03/2019 - 13:50

Յակոբեան. «Այս նիստը մեսիջ է, որ Հայաստանն է մնում Արցախի անվտանգութեան երաշխաւորը»

Չի բացառւում, որ Ալիեւի հետ առաջիկայ բանակցութիւնների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ուզում է արցախեան իշխանութեան կողմից որոշակի մանդատ ստանալ, դա նրան մանեւրելու հնարաւորութիւն կը տայ։

«alikonline.ir» - Չի բացառւում, որ Ալիեւի հետ առաջիկայ բանակցութիւնների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ուզում է արցախեան իշխանութեան կողմից որոշակի մանդատ ստանալ, դա նրան մանեւրելու հնարաւորութիւն կը տայ։

Մեկնաբանելով Արցախում Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստի անցկացումը` «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք է յայտնել քաղատեխնոլոգ Վիգէն Յակոբեանը։

Ըստ քաղտեխնոլոգի, Արցախում հայկական երկու պետութիւնների անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստի անցկացումը կարող է ասիմետրիկ պատասխան լինել Ադրբեջանի զօրավարժութիւններին։

«Ստեփանակերտում Անվտանգութեան խորհրդի կայանալիք նիստն ուղղակի մեսիջ է, որ Հայաստանը մնում է Արցախի անվտանգութեան երաշխաւորը»,-ասում է Յակոբեանը։

Փորձագէտը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հրապարակած փաստաթուղթը ներկայ աշխարհաքաղաքական պայմաններում ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի համար որեւէ լուրջ հեռանկար չունի։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։