Հա

Քաղաքական

13/03/2019 - 10:30

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախագահի հանդիպումները խորհրդարանում

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը մարտի 12-ին հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Ռուբէն Ռուբինեանի, ԱԺ եւրոպական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Արման Եղոյեանի, ԱԺ գիտութեան, կրթութեան, մշակոյթի, սփիւռքի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետեանի հետ:

«alikonline.ir» - ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը մարտի 12-ին հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Ռուբէն Ռուբինեանի, ԱԺ եւրոպական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Արման Եղոյեանի, ԱԺ գիտութեան, կրթութեան, մշակոյթի, սփիւռքի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետեանի հետ:

Հաշւի առնելով Հայ Դատի գրասենեակի փորձը եւ հմտութիւնը՝ հայ խորհրդարանականներն ընդգծել են մեր երկրի համար կարեւոր նշանակութիւն ունեցող հարցերի վերաբերեալ կառոյցի հետ սերտ համագործակցութիւնը: Խօսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագրի մասին՝ զրուցակիցները կարեւորել են դրա հնարաւորինս արագ վաւերացումը ԵՄ անդամ պետութիւնների խորհրդարանների կողմից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարւել նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում հայկական պատւիրակութիւնների գործունէութեանը, առաջիկայում տեղի ունենալիք Եւրոխորհրդարանի ընտրութիւններին:

«Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան ղեկավար Էդմոն Մարուքեանը, անդամներ Տարօն Սիմոնեանը, Անի Սամսոնեանը եւ Աննա Կոստանեանը նոյնպէս հանդիպել են ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախագահի հետ: Էդմոն Մարուքեանը կարեւորել է գրասենեակի հետ ակտիւ համագործակցութիւնը՝ նշելով, որ կառոյցն իր ամենօրեայ աշխատանքներով մշտապէս աջակցում է հայաստանեան պատւիրակութիւններին: Կողմերը վերահաստատել են առկայ գործակցութեան խորացման անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ քննարկել հետագայ համագործակցութեանն առնչւող հարցեր:

Նոյն օրը Գասպար Կարապետեանի հետ հանդիպել է ԱԺ մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Նայիրա Զոհրաբեանը: Մշտական յանձնաժողովի նախագահը ներկայացրել է մեր երկրի օրակարգին առնչւող այն հարցերը, որոնց վերաբերեալ թէ՛ ԵԽԽՎ-ում, թէ՛ Եւրոպական խորհրդարանում պէտք է ակտիւ աշխատանք տարւի: Նայիրա Զոհրաբեանը նշել է, որ այդ կառոյցներում առկայ որոշ հարցերի վերաբերեալ անհրաժեշտ է ԱԺ-ի, ՀՀ արտաքին գործերի նախարարութեան եւ Սփիւռքի կառոյցների համատեղ օպերատիւ աշխատանքը եւ արձագանգը: Կողմերն անդրադարձել են ՀՀ Ազգային ժողովում ներկայացւած քաղաքական ուժերի եւ Հայ Դատի յանձնախմբի գրասենեակի միջեւ ակտիւ կապերին եւ շփումներին: Ըստ Նայիրա Զոհրաբեանի՝ անհրաժեշտ է փոփոխութիւն կատարել ԱԺ-ի միջազգային պատւիրակութիւնների եւ Սփիւռքի կառոյցների համատեղ աշխատանքում, ներդնել նոր եւ ճկուն մեխանիզմներ՝ ներգրաււելով հայկական լայն լոբբիստական շրջանակներ՝ ՀՀ արտաքին օրակարգի գերակայ խնդիրները միջազգային հարթակներում առաւել արդիւնաւէտ ներկայացնելու եւ պաշտպանելու համար:

Հանդիպումներին ներկայ է եղել նաեւ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի գրասենեակի գործադիր տնօրէն Հեղինէ Էւինեանը:

ՀՀ Ազգային ժողով

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։