Հա

Քաղաքական

13/03/2019 - 11:10

Գիտնականներ Աւստրիայից, Իրանից, Շւեդիայից, Ռուսաստանից եւ Հայաստանից քննարկեցին հայ-իրանական յարաբերութիւնները փոփոխւող աշխարհակարգում

2019 թ. մարտի 12-ին «Չինաստան-Եւրասիա» քաղաքական եւ ռազմավարական խորհրդի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ «Իրանը եւ փոփոխւող աշխարհակարգը» սեմինարը:

«Չինաստան-Եւրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազօտութիւնների խորհուրդ 

Մամլոյ հաղորդագրութիւն

 

2019 թ. մարտի 12-ին «Չինաստան-Եւրասիա» քաղաքական եւ ռազմավարական խորհրդի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ «Իրանը եւ փոփոխւող աշխարհակարգը» սեմինարը, որի ընթացքում ելոյթ ունեցան Աւստրիայի զինւած ուժերի գիտական յանձնաժողովի ռազմավարական եւ անվտանգութեան քաղաքականութեան խորհրդատւական կոմիտէի նախագահ, Խաղաղութեան միջազգային ինստիտուտի խորհրդական, Վիեննայի համալսարանի պրոֆեսոր, ք.գ.դ. Հէյնց Գեարտնէրը, «Չինաստան-Եւրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազօտութիւնների խորհրդի ղեկավար, Մեծ Բրիտանիայի չինագիտութեան ասոցիացիայի անդամ, ք.գ.թ. Մհեր Սահակեանը, Իրանի «Շահիդ Բեհեշթի» համալսարանից դոցենտ, ք.գ.թ. Համիդռեզա Ազիզին, Արեւելագիտութեան ինստիտուտի առաջատար գիտաշխատող, դոցենտ, պ.գ.թ. Գոհար Իսկանդարեանը, Ռուսաստանի ՊԻՌ կենտրոնի «Ռուսաստանը եւ միջուկային չտարածման ծրագրի» տնօրէն Ադլան Մարգոեւը, «Չինաստան-Եւրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազօտութիւնների խորհրդի Հոգաբարձուների խորհրդի անդամ Վազգէն Պետրոսեանը, Շւեդիայի Լունդ համալսարանի գիտաշխատող Առւին Խոշնուդը եւ «Հայաստանի դիւանագիտական հիմնադրամի» տնօրէն Նայիրի Հոխիկեանը։

Սեմինարի ընթացքում քննարկւեց Իրանի ԵԱՏՄ-ին անդամակցելու հեռանկարները եւ դրա կիրառելիութիւնը Թեհրան-Երեւան յարաբերութիւններում, Հայաստանում տեղի ունեցած «թաւշեայ յեղափոխութիւնը» եւ հայ-իրանական յարաբերութիւնների տեսլականը, գործողութիւնների համատեղ, համապարփակ ծրագրի ապագան, Չինաստանի դերը Իրանի միջուկային հիմնախնդրում, Ռուսաստանի ներդրումը գործողութիւնների համատեղ, համապարփակ ծրագրի բանակցութիւններում եւ դրա ապագայի վերաբերեալ մտահոգութիւնները, ԱՄՆ-Իրան յարաբերութիւնները յեղափոխութիւնից 40 տարի անց, Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի հեռանկարները, Իրանում տիրող ներքաղաքական իրավիճակի բացասական ազդեցութիւնը երկրի արտաքին առեւտրի վրայ եւ այլ հարցեր։

Սեմինարի ընթացքում ծաւալւեց ակտիւ քննարկում եւ կարծիքների փոխանակում։ «Չինաստան-Եւրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազօտութիւնների խորհրդի ղեկավար Մհեր Սահակեանը նշեց, որ անհրաժեշտ է գիտութիւնը հասանելի դարձնել հասարակութեանը, իսկ հետազօտութիւնների արդիւնքները՝ գործածական, որից կը շահեն, թէ' պետութիւնը, թէ' գիտութիւնը, թէ' հասարակութիւնը։ Իսկ Չինաստան-Եւրասիա քաղաքական եւ ռազմավարական հետազօտութիւնների խորհուրդն էլ պատրաստ է օգտագործելով արտասահմանեան գիտական կենտրոնների հետ կապերը՝ Հայաստանում հետագայում էլ կազմակերպել նմանատիպ քննարկումներ։ Նա շնորհակալութիւն յայտնեց հայ եւ արտասահմանցի գործընկերներին, ովքեր պատրաստակամութիւն էին յայտնել այս բարդ իրավիճակում վերաիմաստաւորել Իրանի դերը փոփոխւող աշխարհակարգում եւ փորձել գտնել նաեւ հայկական շահը։

Յարակից լուրեր

  • Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը
    Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը

    Եմէնի ճկնաժամի կապակցութեամբ, Իրանի եւ Եւրոմիթեան միջեւ կայացած բանակցութիւնների 5-րդ փուլի աւարտին, ԵՄ-ն հանդէս է եկել հաղորդագրութեամբ, որում կողմերի անունից, կարեւորւել է Եմէնի ճգնաժամաի կարգաւրման կապակցութեամբ, Ստոկհոլմի համաձայնագրի, մասնաւորապէս Ալ Հոդայդէ նաւահանգստում կրակի դադերացման մասին պայմանաւորւածութեան ամբողջական իրագործումը:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ
    «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ

    Մարտի 18-ին, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը հանդիպել է Իրանի եւ Իրաքի զինւորական պատւիրակութիւնների հետ, որոնք Դամասկոսում էին, մասնակցելու տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի կապակցութեամբ Սիրիայի, Իրանի եւ Իրաքի եռակողմ խորհրդակցութեանը:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։