Հա

Քաղաքական

14/03/2019 - 09:00

«Այս այցը նոր էջ է բացելու երկկողմ յարաբերութիւններում». Նախագահն ամփոփել է իրաքեան այցի արդիւնքները

Իրաք կատարած եռօրեայ պաշտօնական այցի աւարտից յետոյ, երէկ՝ ուշ երեկոյեան Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Իրան է վերադարձել:

«alikonline.ir» - Իրաք կատարած եռօրեայ պաշտօնական այցի աւարտից յետոյ, երէկ՝ ուշ երեկոյեան Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Իրան է վերադարձել: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանաւակայանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նախագահն ամփոփել է իրաքեան այցի արդիւնքները՝ նշելով, որ այցը նոր էջ է բացելու երկու երկրների յարաբերութիւններում:

«Այցի ընթացքում հանդիպել ենք Իաքի ղեկավարութեան գրեթէ բոլոր բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թւում՝ նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ: Կայացած հանդիպումների ընթացքում քննարկւել են երկկողմ յարաբերութիւններին, տարածաշրջանային եւ միջազգային կարեւոր հիմնախնդիրներին վերաբերող թեմաներ: Համագործակցութեան 5 փաստաթուղթ է ստորագրւել»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով. «Այս այցը նոր էջ է բացելու երկկողմ յարաբերութիւններում: Յուսանք, որ մօտ ապագայում Իրանի եւ Իրաքի յարաբերութիւնների ընդլայնման ականատեսը կը դառնանք: Դա երկու երկրների եւ տարածաշրջանի անմիջական շահերից է բխում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։