Հա

Քաղաքական

14/03/2019 - 09:10

«Եկել է հնացած սկզբունքներից հրաժարւելու ժամանակը». Արցախի ԱԳ ղեկավար

Մարտի 13-ին Արցախի ԱԳ ղեկավար Մասիս Մայիլեանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլաւ Լայչակի հետ:

«alikonline.ir» - Մարտի 13-ին Արցախի ԱԳ ղեկավար Մասիս Մայիլեանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլաւ Լայչակի հետ: Փոխանցում է «Yerkir.am»-ը:

Հանդիպումից յետոյ Մասիս Մայիլեանը լրագրողների հետ զրոյցում անդրադառնալով ԵԱՀԿ Միսնկի խմբի վերջին յայտարարութեան մասին, նշել է, որ այդ յայտարարութեան մէջ խօսւող սկզբունքների ու տարրերի մասին շատ տարիներ է խօսւել։ Ըստ Մասիս Մայիլեանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները արտայայտել են իրենց կարծիքը:

«Մեր մօտեցումն այն է, որ եկել է հնացած սկզբունքներից հրաժարւելու ժամանակը: Այդ սկզբունքները, ինչպէս նաեւ վերջին 27 տարիների ընթացքում հնչած առաջարկութիւնները հնացել են, պէտք է վերանայւեն: Պէտք են նոր, իրատեսական առաջարկութիւններ»,- ասել է Արցախի ԱԳ ղեկավարը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։