Հա

Քաղաքական

14/03/2019 - 09:30

Փաշինեանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլաւ Լայչակին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկը:

«alikonline.ir» - Վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլաւ Լայչակին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկը: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Ողջունելով Միրոսլաւ Լայչակի այցը՝ վարչապետ Փաշինեանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերակատարութիւնը տարածաշրջանում անվտանգութեան ապահովման, մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ կայուն զարգացման խթանման գործում: Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել կառոյցում Սլովակիայի նախագահութեան առաջնահերթութիւնների առաջմղմանը: Նիկոլ Փաշինեանը յոյս է յայտնել, որ ԵԱՀԿ-ի հետ ակտիւ գործակցութիւնը կը նպաստի ՀՀ կառավարութեան բարեփոխումների օրակարգի արդիւնաւէտ իրականացմանը եւ մեր երկրում ժողովրդավարութեան ամրապնդմանը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ օրակարգային մի շարք հարցերի՝ ընդգծելով կազմակերպութեան առջեւ ծառացած մարտահրաւէրներին միասնական ջանքերով դիմագրաւելու անհրաժեշտութիւնը:

Վարչապետ Փաշինեանը վերահաստատել է Հայաստանի աջակցութիւնը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բացառապէս խաղաղ կարգաւորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան շրջանակներում եւ ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել այս ուղղութեամբ Հայաստանի մօտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը: Նա անդրադարձ է կատարել խաղաղութեան գործընթացի շրջանակներում նախատեսւող առաջիկայ քայլերին:

Կողմերը կարեւորել են խաղաղութեան համար նպաստաւոր մթնոլորտի ձեւաւորման, մարդկանց միջեւ շփումների խթանման, ռիսկերի նւազեցման եւ միջադէպերի կանխարգելման մեխանիզմների ու փոխվստահութեան ամրապնդման միջոցառումների ներդրման ուղղութեամբ արժանահաւատ քայլերի ձեռնարկումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։