Հա

Քաղաքական

14/03/2019 - 10:30

«Յեղափոխական էյֆորիան նահանջում է` մեծացնելով Փաշինեանի խանդը միջազգային մեծ հեղինակութիւն ունեցող Արմէն Սարգսեանի հանդէպ». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած` Հայաստանի ու Արցախի անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստը, քաղաքական առումով, աւելի տպաւորիչ կը լինէր, եթէ չուղեկցւէր ներիշխանական սկանդալով։ ԱՀ մայրաքաղաքում անցկացւած իրապէս պատմական նիստը նպատակ ունէր ցոյց տալ երկու հայկական պետութիւնների, մեր ժողովրդի միասնականութիւնը, ու պատշաճ կը լինէր, եթէ դրան մասնակցէր նաեւ Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանը, թէեւ նա ԱԽ անդամ չէ։

«alikonline.ir» - «Փաստ» թերթը գրում է. «Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած` Հայաստանի ու Արցախի անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստը, քաղաքական առումով, աւելի տպաւորիչ կը լինէր, եթէ չուղեկցւէր ներիշխանական սկանդալով։ ԱՀ մայրաքաղաքում անցկացւած իրապէս պատմական նիստը նպատակ ունէր ցոյց տալ երկու հայկական պետութիւնների, մեր ժողովրդի միասնականութիւնը, ու պատշաճ կը լինէր, եթէ դրան մասնակցէր նաեւ Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանը, թէեւ նա ԱԽ անդամ չէ։

ԱԽ նիստի նախօրէին մամուլը տարակուսում էր, թէ ինչու Ստեփանակերտ չի մեկնել հանրապետութեան չորրորդ նախագահը, թէպէտ Արցախի մայրաքաղաքում էր, օրինակ, Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյեանը, ով ի պաշտօնէ նոյնպէս ԱԽ անդամ չէ։

Յեղափոխութեան թիմը Սարգսեանին Արցախ չէր հրաւիրել կա՛մ աւանդական դարձած թափթփւածութեան, կա՛մ էլ այն պատճառով, որ նրան իւրային չի համարում։ Ամէն դէպքում գործ ունենք բացասական հետեւանքներով յղի իրավիճակի հետ, որովհետեւ ցանկացած դէպքում ակնյայտ է պետական մտածողութեան դեֆիցիտը։

ԶԼՄ-ների տարակուսանքից յետոյ պարզւեց, որ Արմէն Սարգսեանին նիստի նախորդ օրւայ ուշ երեկոյեան, փաստացի՝ նիստից ժամեր առաջ, այնուամենայնիւ, հրաւիրել են Արցախ։ Նախագահի գրասենեակը շտապեց տեղեկացնել, որ Արմէն Սարգսեանը մարտի 11-ի ուշ երեկոյեան հրաւիրւել էր մասնակցելու մարտի 12-ին Արցախում կայանալիք ԱԽ նիստին, սակայն տեխնիկական պատճառներով հանրապետութեան նախագահը Ստեփանակերտ չի մեկնել։

Եթէ պաշտօնական հաղորդագրութեան մէջ յիշատակւում է «ուշ երեկոյեան» արտայայտութիւնն, ապա ակնյայտ է, որ Սարգսեանը պատշաճ չի համարել իրեն հասցէագրւած հրաւէրի ձեւն ու արժանապատիւ կեցւածքով հրաժարւել է մեկնել Արցախ։

Ինքնին հասկանալի է, որ ԱԽ նիստն ընդամենը պատրւակ է, ու Փաշինեանի թիմի ու Սարգսեանի միջեւ հակասութիւններն աւելի խորքային բնոյթ են կրում։ Չնայած այն հանգամանքին, որ նախագահն անգնահատելի կայունացնող դեր է խաղացել յեղափոխութեան օրերին ու դրան յաջորդող անցումային շրջանում, ակնյայտ է, որ անցած գրեթէ մէկ տարում նա չի կարողացել ինտեգրւել իշխանութեան նոր էլիտային, որը «քայլողների» շրջանակից դուրս ցանկացած մէկի մէջ տեսնում է օտարի կամ մրցակցի։

Յեղափոխական էյֆորիան նահանջում է՝ անխուսափելիօրէն յանգեցնելով Նիկոլ Փաշինեանի ու նրա թիմի վարկանիշի կորստին, ինչն աւելի է մեծացնում խանդը միջազգային մեծ հեղինակութիւն ունեցող Արմէն Սարգսեանի հանդէպ։ Մինչդեռ պետական մտածողութիւնը պահանջում էր Փաշինեանի ու նրա թիմի յեղափոխական աւիւնը, հանրային ռեսուրսը համադրել Արմէն Սարգսեանի փորձառութեան, միջազգային հեղինակութեան հետ։ Այդ դէպքում պետութիւնը միայն կը շահէր, սակայն միշտ չէ, որ մեր էլիտան կարողանում է սանձել խմբային շահերը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։