Հա

Քաղաքական

16/03/2019 - 12:20

Արծրուն Յովհաննիսեան. «ՀՀ հիւսիսարեւելեան սահմանագօտում Ադրբեջանի քաղաքացի է յայտնաբերւել եւ վնասազերծւել»

Այսօր` ժամը 01։30 սահմաններում, ՀՀ հիւսիսարեւելեան սահմանագօտում, N զօրամասի պահպանութեան տեղամասում, հայ դիրքապահների կողմից յայտնաբերւել, նախազգուշացւել եւ նախազգուշացմանը չենթարկւելուց յետոյ վնասազերծւել է ՀՀ պետական սահմանը խախտած անյայտ անձ։

«alikonline.ir» - Այսօր` ժամը 01։30 սահմաններում, ՀՀ հիւսիսարեւելեան սահմանագօտում, N զօրամասի պահպանութեան տեղամասում, հայ դիրքապահների կողմից յայտնաբերւել, նախազգուշացւել եւ նախազգուշացմանը չենթարկւելուց յետոյ վնասազերծւել է ՀՀ պետական սահմանը խախտած անյայտ անձ։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է պաշտպանութեան նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Յովհաննիսեանը: 

«Ստորին վերջոյթի հրազէնային վիրաւորումից յետոյ նրան ցուցաբերւել է առաջին բուժօգնութիւն, յետոյ տեղափոխւել է բուժհաստատութիւն։ Նրա կեանքին վտանգ չի սպառնում։ Նրա մօտ յայտնաբերւած փաստաթղթերի համաձայն՝ անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետութեան Ղազախի շրջանի բնակիչ, 1986 թ․ ծնւած Էլւին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցւել է քրէական գործ, ընթանում է նախաքննութիւն»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։