Հա

Քաղաքական

19/03/2019 - 11:00

«Հիւսիս-հարաւ»-ի շինարարութեան աւարտը կախւած է ծրագրի ամբողջական ֆինանսաւորումից

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Յակոբ Արշակեանի հետ «Sputnik» Արմենիան զրուցել է «Հիւսիս-հարաւ» աւտոճանապարհի շինարարութեան, Իրան-Հայաստան երկաթգծի կարեւորութեան ու նախարարութեան վերակազմաւորման մասին։

«alikonline.ir» - Տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Յակոբ Արշակեանի հետ «Sputnik» Արմենիան զրուցել է «Հիւսիս-հարաւ» աւտոճանապարհի շինարարութեան, Իրան-Հայաստան երկաթգծի կարեւորութեան ու նախարարութեան վերակազմաւորման մասին։

««Հիւսիս-հարաւ»-ի շինարարութեան աւարտը կախւած է նրանից, թէ որքանով ենք պատրաստ ծրագրի ամբողջական ֆինանսաւորմանը»,- ասում է Յակոբ Արշակեանը։

Ինչ վերաբերում է մարզային տրանսպորտի վիճակին, նախարարի խօսքով, նախատեսւում է մարզային աւտոբուսների երթեւեկը կանոնակարգելու համար փոխադրամիջոցներում նաւիգացիոն համակարգի տեղադրում։

«Դա որակապէս կը փոխի մարզային ուղեւորափոխադրումների վիճակը»,-վստահեցնում է նախարարը։

Անդրադառնալով նախարարութեան վերակազմաւորմանը` Յակոբ Արշակեանն ասաց, որ առաջիկայում առաւել մեծ ուշադրութիւն է դարձւելու բարձր տեխնոլոգիաների ոլորտին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։