Հա

Քաղաքական

10/04/2019 - 09:40

«Իրանի հետ յարաբերութիւններում Հայաստանը պէտք է գործի իր շահերից ելնելով». Իրանագէտ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպէօն յայտարարել էր, որ ԱՄՆ-ն Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպութիւն է հռչակում։ Այս կապակցութեամբ «Ա1+»-ը հեռախօսազրոյց ունեցաւ իրանագէտ Արտեօմ Տօնոյեանի հետ։ Իրանագէտի խօսքով՝ ԱՄՆ-ի այս քայլը եւս մէկ անգամ ընդգծում է երկու պետութիւնների միջեւ յարաբերութիւնների ծայրաստիճան լարւած լինելը։

«alikonline.ir» - ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպէօն յայտարարել էր, որ ԱՄՆ-ն Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպութիւն է հռչակում։ Այս կապակցութեամբ «Ա1+»-ը հեռախօսազրոյց ունեցաւ իրանագէտ Արտեօմ Տօնոյեանի հետ։ Իրանագէտի խօսքով՝ ԱՄՆ-ի այս քայլը եւս մէկ անգամ ընդգծում է երկու պետութիւնների միջեւ յարաբերութիւնների ծայրաստիճան լարւած լինելը։ Ըստ նրա՝ սա նպատակ ունի թուլացնել իրանական գործօնը եւ ազդեցութիւնը տարածաշրջանում, մասնաւորապէս՝ Սիրիայում, Իրաքում, Եմէնում, Լիբանանում։

 «Սա նաեւ Միացեալ Նահանգների կողմից վարած՝ աշխարհում Իրանի բացասական իմիջի ձեւաւորման քաղաքականութեան շարունակութիւնն է»,- շեշտեց Տօնոյեանը։ Իրանն էլ իր հերթին, Տօնոյեանի փոխանցմամբ, ԱՄՆ զինւած կառոյցներին սկսել է ընդգրկել ահաբեկչական կառոյցների իր ցուցակի մէջ։ Անկախ ԱՄՆ-ի այս քայլերից, ըստ իրանագէտի, Իրանի հետ յարաբերութիւններում Հայաստանը պէտք է գործի իր շահերից ելնելով։ «Ա1+»-ի մէկ այլ զրուցակից, ամերիկագէտ, միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանն էլ նշեց, որ սա կանխատեսելի քայլ էր ԱՄՆ-ի կողմից, քանի որ երկու պետութիւնների միջեւ յարաբերութիւնները թեւակոխել են պատմութեան մէջ ամենալարւած փուլերից մէկը, ինչն էլ իր հերթին լարւածութիւն է առաջ բերում թէ՛ աշխարհում, եւ թէ՛ տարածաշրջանում։

Յատկանշական է նաեւ այն առումով, ըստ միջազգայնագէտի, որ սա տեղի ունեցաւ Իսրայէլի խորհրդարանական ընտրութիւնների նախօրէին։ «Իսրայէլը եւ Միացեալ Նահանգները ռազմավարական գործընկերներ են, եւ նրանց քաղաքականութիւնը Մերձաւոր Արեւելքում գրեթէ նոյնական է Իրանի նկատմամբ»,- ընդգծեց նա։ Ամերիկագէտի խօսքով՝ Հայաստանը բարեկամական յարաբերութիւններ ունի ԱՄՆ-ի եւ Իրանի հետ, եւ այն հանգամանքը, որ Իրանը հայկական կողմի համար դէպի արտաքին աշխարհ դուրս գալու պատուհաններից մէկն է, ընկալելի է Վաշինգտոնում։ «Եւ ի պատիւ Թեհրանի եւ Վաշինգտոնի՝ նրանց կողմից որեւէ ճնշում երբեւէ Երեւանի վրայ չի եղել՝ այս կամ այն կողմնորոշումն ընտրելու նպատակով։ Ստեղծւած իրավիճակում Հայաստանը պէտք է շարունակի վարել բալանսաւորւած քաղաքականութիւն եւ ըստ անհրաժեշտութեան մանեւրի»,- եզրափակեց նա։

 

Յարակից լուրեր

  • Տեսակէտ. Սիրաշահիլ առանց նեղացնելու
    Տեսակէտ. Սիրաշահիլ առանց նեղացնելու

    Ռուսիա-Վրաստան յարաբերութիւններուն առնչուող հարցերու շուրջ քուէարկութեան չմասնակցելու Հայաստանի իշխանութիւններու նոր քաղաքականութիւնը կրնայ հաճելի ըլլալ Թիֆլիսին, սակայն, ոչ` Մոսկուային:

  • Արցախը բե՞ռ է, թէ՞ յաղթաթուղթ. Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանութեան շրջանից մինչեւ մեր օրեր
    Արցախը բե՞ռ է, թէ՞ յաղթաթուղթ. Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանութեան շրջանից մինչեւ մեր օրեր

    Հայրենի քաղաքական գործիչները հազւադէպ են հայեցակէտային գաղափարներ կամ հարցեր առաջադրում, անկախ այն բանից, թէ որքան յաճախակի կամ երկար են խօսում: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանն իր վերջին հարցազրոյցում ընդգծեց մի միտք, որը կարեւոր է ոչ միայն վերջին 25-30 տարւայ, այլեւ առաջիկայ տասնամեակների զարգացումների համատեքստում:

  • «ԱՄՆ-ում փոխւել է Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ նախկինում հաւասարազօր մօտեցումը»
    «ԱՄՆ-ում փոխւել է Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ նախկինում հաւասարազօր մօտեցումը»

    «Հայաստանին յատկացւող ամերիկեան օգնութիւնը 40 միլիոն դոլարով աւելացնելու մասին կոնգրեսական Սփիէրի առաջարկը, որն ընդունւեց ձայների զգալի մեծամասնութեամբ, ինչպէս նաեւ կոնգրեսական Փալոնի ներկայացրած հայ-ամերիկեան ռազմավարական գործընկերութեան առաջարկն անհրաժեշտ է դիտարկել միասնական, որպէս Հայաստանի զարգացմանն ուղղւած ընդհանուր ծրագիր»,- «Ամերիկայի ձայն»-ի հետ զրոյցում ասաց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրէն Բրայըն Արդունին:

  • «Իրանը շարունակում է հաւատարիմ մնալ Միջուկային գործարքին». ՄԱԿ
    «Իրանը շարունակում է հաւատարիմ մնալ Միջուկային գործարքին». ՄԱԿ

    Իրանը շարունակում է հաւատարիմ մնալ Միջուկային համապարփակ համաձայնագրին: Այս մասին ասւած է համաձայնագրի եւ ԱԽ 2231 բանաձեւի մասին, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի գրասենեակի հերթական զեկոյցում, որը երէկ՝ յունիսի 26-ին Անվտանգութեան խորհրդին է ներակայացրել քաղաքական եւ խաղաղութեան հարցերով ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի դի Կառլօն:

  • «ԱՄՆ-ը շահագրգռւած չէ Իրանի հետ երկխօսութեամբ». «CNN»
    «ԱՄՆ-ը շահագրգռւած չէ Իրանի հետ երկխօսութեամբ». «CNN»

    Միացեալ Նահանգները շահագրգռւած չեն Իրանի հետ երկխօսութեամբ՝ չնայած նախագահ Թրամփի պնդումներին, թէ ինքը պատրաստ է նստել բանակցութիւնների սեղանի շուրջ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։