Հա

Քաղաքական

13/04/2019 - 10:30

Փաշինեանի՝ Իրանին վերաբերող հարցի պատասխանը շատ բարձր է գնահատւել

Ապրիլի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ելոյթով հանդէս է եկել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում, որից յետոյ պատասխանել է ԵԽԽՎ պատւիրակութեան անդամների կողմից բարձրացրած հարցերի:

«alikonline.ir» - Ապրիլի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ելոյթով հանդէս է եկել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում, որից յետոյ պատասխանել է ԵԽԽՎ պատւիրակութեան անդամների կողմից բարձրացրած հարցերի:

Իրանագէտ Գոհար Իսկանդարեանն, անդրադառնալով Իրանին վերաբերող հարցի Ն. Փաշինեանի պատասխանին, «Orer.am»-ի հետ զրոյցում նշեց, որ շատ հետաքրքիր էր ՀՀ վարչապետի այն դիտարկումը, որ Իրանի շուրջ ծաւալւող խնդիրների պատճառով որոշակի առումով տուժում է նաեւ շրջափակման մէջ գտնւող Հայաստանը:

«Հարցն իսկապէս կարեւոր էր, որը բարձրացւեց ԵԽԽՎ-ի բարձր ամբիոնից, քանի որ, Հայաստանը հարեւան Իրանի հետ տնտեսական կապերի զարգացման խնդիր ունի: Այսօր մենք, փաստօրէն, չենք կարողանում այդ կապերը զարցացնել մի քանի պատճառով, որոնցից մէկը, օրինակ, երկու երկրների բանկային համակարգերի ոչ լիարժէք աշխատանքն է: Միացեալ Նահանգները, Իրանի բանկային համակարգի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով, դժւարացնում է նաեւ Հայաստան-Իրան առեւտրաշրջանառութիւնը, ինչը մեծ խնդիր է: Այս եւ այլ խնդիրների մասին պէտք է բարձրաձայն խօսել, քանի որ Հայաստանը երկու կողմից շրջափակւած է, եւ եթէ խնդիր ունենայ նաեւ Իրանի հետ, ապա մեզ համար յաւելեալ բարդութիւններ կառաջանան: Երէկւայ ելոյթում, փաստօրէն, այդ մասին վարչապետը հնչեցրեց աշխարհի ամենաբարձր ամբիոններից մէկից, ինչն արձանագրելը շատ կարեւոր է»,- նշեց Գ. Իսկանդարեանը:

Փաշինեանի կողմից միջազգային բարձր ամբիոնում հնչեցրած յաջորդ կարեւոր ուղերձն, ըստ իրանագէտի այն է, որ Հայաստանի բոլոր Եւրոպական գործընկերները ողջունում են Հայաստան-Իրան յարաբերութիւնները, քանի որ փաստացի դրան այլընտրանք չկայ: Վարչապետի կողմից կարեւոր էր արձանագրել նաեւ, որ Հայաստանը յայտնւել է մի այնպիսի իրավիճակում, որ պէտք է բարեկամների միջեւ ընտրութիւն կատարի, ինչը եթէ չասենք անհնարին է, ապա շատ դժւար է:

«Կարծում եմ այդ ուղերձը եւս շատ կարեւոր էր Իրանի Իսլամական Հանրապետութեան համար, քանի որ միջազգային բարձր հարթակում բարձրաձայնւել է այն մասին, որ այդ պատժամիջոցների արդիւնքում ոչ միայն Իրանն է տուժում, այլեւ Իրանի հետ համագործակցող միւս երկրները նոյնպէս: Կարեւոր արձանագրում էր, որ միւս երկրների կողմից Իրանի հետ ունեցած խնդիրները թէեւ չեն վերաբերում Հայաստանին, սակայն Հայաստանը եւս դրանց հետեւանքով տուժում է»,- ասաց Գ. Իսկանդարեանը:

Խօսելով Իրանի շուրջ կրկին մութ ամպեր կուտակւելու մասին՝ իրանագէտը նշեց, որ ԱՄՆ-ը գնալով աւելի ու աւելի է խստացնում կիրառւող պատժամիջոցները, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում: Մտահոգիչ է նաեւ այն, որ ԻՀՊԿ-ն յայտնւել է Միացեալ Նահանգների կողմից ահաբեկչական խմբերի շարքին է դասւելու խնդրի առջեւ:

«Պէտք է նշել, որ պատմութեան մէջ առաջին անգամ պետութեան զինւած ուժերն ամբողջութեամբ ահաբեկչական զինւած խմբաւորում որակելու փորձ է արւում: Անհասկանալի է, սակայն, թէ Միացեալ Նահանգներն ինչ ձեւակերպումներով է այն հիմնաւորելու, երբ խօսքը երկրի ողջ զինւած ուժերի մասին է: Այս պարագայում Հայաստանի կողմից Իրանին աջակցելու քայլը պէտք է տարբեր մակարդակներում Իրանի հետ կապւած յարաբերութիւների բարձրաձայնումը լինի, քանի որ Հայաստանն այն ներուժը չունի, որ կարողանայ այլ օժանդակութիւն ցուցաբերել հարեւան երկրին: Պէտք է նշեմ նաեւ, որ Իրանի ղեկավարութիւնը շատ բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրեն ձեռք մեկնելու ցանկացած քայլ, ինչը Իրանը չի տեսնում ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի կողմից»,- ասաց Գ. Իսկանդարեանը:

Յարակից լուրեր

  • «ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ կիրառած առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը վերածւել է է առաւելագոյն ստի քաղաքականութեան». ԱԳՆ խօսնակ
    «ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ կիրառած առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը վերածւել է է առաւելագոյն ստի քաղաքականութեան». ԱԳՆ խօսնակ

    ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ կիրառած առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը վերածւել է առաւելագոյն ստի քաղաքականութեան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

  • Իշխանութիւնն ատում է հերոսականը
    Իշխանութիւնն ատում է հերոսականը

    Հայաստանի Հանրապետութեան ներկայիս՝ մէկուկէսամեայ իշխանութիւնն արդէն բազմիցս ցոյց է տւել, որ հակակրանք ունի ցանկացած հերոսականի, ազգայինի նկատմամբ: Իշխանութեան ներկայացուցիչները, կարծես, չեն կարողանում համակերպւել այն հանգամանքի հետ, որ իրենք հերոս չեն, Արցախեան գոյամարտի, Ապրիլեան պատերազմի մասնակից-առաջամարտիկ չեն, պետականաշինութեան մէջ ներդրում չունեն: Բանակից «թռած»-ի սինդրոմն է ուղեկցում նրանց, փորձում են ամէն կերպ ազատւել այդ պիտակից, սակայն միայն հակառակն է ստացւում:

  • Անդրադարձ. Նեթանեահուի Սոչի այցելութեան նպատակները
    Անդրադարձ. Նեթանեահուի Սոչի այցելութեան նպատակները

    Իսրայէլի վարչապետ Պենիամին Նեթանիահու 12 սեպտեմբերին այցելեց Սոչի, ուր հանդիպում ունեցաւ Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինի եւ պաշտպանութեան նախարար Ալեքսանտր Շոյկուի հետ: Այցելութեան հեռակայ նպատակը Իրանը Սուրիայէն դուրս բերելն էր: Նպատակ մը, որ Իսրայէլ անկարող է իրագործել սեփական ուժով եւ առանց Ռուսիոյ աջակցութեան:

  • Պոմպէոն հանդէս է եկել Իրանին ուղղւած հերթական անհիմն մեղադրանքով
    Պոմպէոն հանդէս է եկել Իրանին ուղղւած հերթական անհիմն մեղադրանքով

    ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն հանդէս է եկել Իրանին ուղղւած հերթական անհիմն մեղադրանքով:

    Ըստ նրա՝ Իրանը կապ ունի նախօրէին Սաուդական Արաբիայի նաւթային հանքավայրերի վրայ իրականացւած յարձակումների հետ:

  • Ընկերական մտորումներ
    Ընկերական մտորումներ

    Վերջերս հաւաքական զրոյցի մը ընթացքին յայտնուեցաւ այն կարծիքը, թէ սփիւռքահայ կեանքի մէջ լճացում մը, եթէ ոչ արդէն նահանջ մը կ՚արձանագրուի. պատճա՞ռը՝ մեր աւանդական կուսակցութիւններու, իրենց ուղեկից կազմակերպութիւններով հանդերձ եւ թեմական-եկեղեցական կառոյցներու ժամանակավրէպ դարձած ըլլալն է։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։