Հա

Քաղաքական

14/04/2019 - 09:05

Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները հանդիպել են

Ապրիլի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը հանդիպել է Արցախի  ԱԳ նախարար Մասիս Մայիլեանի հետ:

«alikonline.ir» - Ապրիլի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը հանդիպել է Արցախի  ԱԳ նախարար Մասիս Մայիլեանի հետ: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Երկուստէք կարեւորւել են երկու գերատեսչութիւնների միջեւ խորհրդակցութիւնների ու հանդիպումների պարբերականութիւնը, որը  նպաստում է Հայաստանի եւ Արցախի միջեւ երկխօսութեան եւ բազմաոլորտ համագործակցութեան ամրապնդմանը:

ԱԳ նախարարները քննարկեցել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչւող հարցերի լայն շրջանակ՝ ապրիլի 15-ին Մոսկւայում կայանալիք հանդիպմանն ընդառաջ: Զոհրաբ Մնացականեանը եւ Մասիս Մայիլեանն եւս մէկ անգամ անդրադարձել են Վիեննայում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի, համանախագահների եւ Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ կայացած հանդիպումներին:

Նախարարները մտքեր են փոխանակել խաղաղութեանը նպաստող մթնոլորտի ձեւաւորման եւ հումանիտար միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ:

Նախարար Մնացականեանը վերստին ընդգծել է, որ Արցախի անվտանգութիւնը եւ կարգավիճակը Հայաստանի Հանրապետութեան առաջնահերթութիւններն են՝ նշելով, որ Արցախի` որպէս հակամարտութեան հիմնական սուբիեկտի որոշիչ ձայնը եւ ներգրաււածութիւն ունենալու սկզբունքը մնում է կարեւոր խաղաղ կարգաըորման գործընթացի արդիւնաւէտութեան ապահովման տեսանկիւնից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։