Հա

Քաղաքական

15/04/2019 - 09:00

Արցախում յարգել են Արթուր Մկրտչեանի յիշատակը. երէկ նրա մահւան 27-րդ տարելիցն էր

Ապրիլի 14-ին լրացաւ ԼՂՀ Գերագոյն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի մահւան 27-րդ տարին։ Երէկ, Արցախում յարգանքի տուրք են մատուցել նրա յիշատակին:

«alikonline.ir» - Ապրիլի 14-ին լրացաւ ԼՂՀ Գերագոյն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի մահւան 27-րդ տարին։ Երէկ, Արցախում յարգանքի տուրք են մատուցել նրա յիշատակին: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս Արթուր Մկրտչեանի յիշատակին նրա շիրիմին են այցելել եւ իրենց յարգանիք տուրքն են մատուցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի եւ ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչեան» կոմիտէութեան անդամները, Արթուր Մկրտչեանի հարազատները:

Արթուր Մկրտչեանը Արցախը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն իր քաղաքական ու մարդկային բացառիկ յատկանիշների շնորհիւ նա անջնջելի հետք է թողել Արցախի նորագոյն պատմութեան մէջ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։