Հա

Քաղաքական

17/04/2019 - 10:30

«Հրապարակ». «Պուտինն աշնանը կը գայ ՀՀ. որքան էլ յարաբերութիւնները լարւած են, նա չի ուզում կապը խզել ՀՀ իշխանութիւնների հետ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդէն յայտնի է, որ Եւրասիական միջկառավարական խորհրդի առաջիկայ նիստը կայանալու է ապրիլի 29-30-ը, Երեւանում, եւ նիստին մասնակցելու համար ապրիլի 29-ին Հայաստան է ժամանելու նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդւեդեւը։

«alikonline.ir» - «Հրապարակ» թերթը գրում է. «Արդէն յայտնի է, որ Եւրասիական միջկառավարական խորհրդի առաջիկայ նիստը կայանալու է ապրիլի 29-30-ը, Երեւանում, եւ նիստին մասնակցելու համար ապրիլի 29-ին Հայաստան է ժամանելու նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդւեդեւը։

Մեր աղբիւրները հաղորդում են, որ աշնանն էլ, ամենայն հաւանականութեամբ, Հայաստան կը ժամանի ՌԴ նախագահը։

Որքան էլ յարաբերութիւնները լարւած են, սակայն Վլադիմիր Պուտինը չի ուզում կապը խզել ՀՀ իշխանութիւնների հետ եւ պահպանել հաւասարակշռութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւններում։ Յիշեցնենք, որ այժմ Հայաստանն է ԵԱՏՄ նախագահող երկիրը»:

Յարակից լուրեր

  • Ժողովրդավարութեան գերեզմանափորները. դեռ ուշ չի դէմքը փրկելու համար
    Ժողովրդավարութեան գերեզմանափորները. դեռ ուշ չի դէմքը փրկելու համար

    Հրապարակախօս, լրագրող Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

    «Այն քաղաքական ու հասարակական գործիչները, ովքեր վարչապետ Նիկոլ Փաշինեանի կոչով դատարանների մուտքերը փակեցին կամ ողջունեցին այն, չդիմացան այն փորձութեանը, որով պարզւեց, որ նրանք կայուն համոզմունքներ չունեն ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների վերաբերեալ, եւ իրենց առաջնորդի մատի շարժումով կարող են վերածւել ժողովրդավարութեան գերեզմանափորների։

  • Ժողովրդավարութեան տապալում
    Ժողովրդավարութեան տապալում

    Ժողովրդավարութիւնը մի համակարգ է որում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին, որի կառավարումը իրականացւում է ժողովրդի հանրաքւէով հաստատւած սահմանադրութեան սկզբունքների հիման վրայ, կառավարող մարմինների համար պարբերաբար անցկացւող ազատ ու արդար ընտրութիւններով ժողովրդի ընտրեալների միջոցով, ոչ թէ փողոցում մութ նպատակների համար հաւաքւած մի խումբ՝ խուլիգանների:

  • «Հնարաւոր է` Փաշինեանը նախապէս մեղքը գցում է ղարաբաղցիների վրայ». «Minval.az»-ի յօդւածը
    «Հնարաւոր է` Փաշինեանը նախապէս մեղքը գցում է ղարաբաղցիների վրայ». «Minval.az»-ի յօդւածը

    Ադրբեջանական «Minval.az» պարբերականը յօդւած է հրապարակել` անդրադառնալով երէկ Հայաստանում տեղի ունեցած իրադարձութիւններին եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի` դատական համակարգի փոփոխութեան մասին ելոյթին:

  • «Իրատես». «Ո՞ւմ մտքով կանցներ, որ յանուն հայրենիքի ռազմաճակատ մեկնած մարդու հետեւից 2.5 տասնամեակ անց «թուրք» կարող են վանկարկել ու թքել նրա վրայ»
    «Իրատես». «Ո՞ւմ մտքով կանցներ, որ յանուն հայրենիքի ռազմաճակատ մեկնած մարդու հետեւից 2.5 տասնամեակ անց «թուրք» կարող են վանկարկել ու թքել նրա վրայ»

    «Իրատես» թերթը գրում է. ««Ո՞ւմ մտքով կանցներ, որ յանուն հայրենիքի ռազմաճակատ մեկնած մարդու ետեւից երկուսուկէս տասնամեակ անց «թուրք» կարող են վանկարկել ու թքել նրա վրայ: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ մի բուռ ժողովրդին կարող են սեւերի ու սպիտակների, յեղափոխականների ու հակայեղափոխականների բաժանել ու թոռների հետ զբօսանքի դուրս եկած ազատամարտիկին` ՀՅԴ-ական Հրանտ Մարգարեանին, յարձակման թիրախ դարձնել օրը ցերեկով՝ երեխաների աչքի առջեւ:

  • «Ղարաբաղը զգում է՝ իր մէջքի հետեւում ինչ-որ բան է կատարւում»․ «168 Ժամ»
    «Ղարաբաղը զգում է՝ իր մէջքի հետեւում ինչ-որ բան է կատարւում»․ «168 Ժամ»

    «168 ժամ»-ը գրում է․ «Ցանկացած յեղափոխութիւն ունի իր ժանրը, իր էպիզոդները՝ արտաքին թշնամի, դաւադրութիւններ, եւ այլն։ Այսինքն՝ այս կերպ գործում է այն իշխանութիւնը, որը նպատակ ունի ոչ թէ լուծել համահասարակական խնդիրները, այլ պահել իր ազդեցութիւնը։ Նիկոլ Փաշինեանը, մէկ տարի է՝ իշխանութիւն է, դատական համակարգն իշխանութեան ամենակարեւոր ճիւղերից մէկն է, եւ այդ ոլորտում բարեփոխումները պէտք է նախաձեռնւէին ամենաառաջին հերթին։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։