Հա

Քաղաքական

20/04/2019 - 09:40

Շարմազանով. «Դաշնակցութեան առաջարկած Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրի կնքումը շատ կարեւոր հարց է, որին իշխանութիւնը պիտի ուշադրութիւն դարձնի»

ՀՀԿ մամուլի խօսնակ Էդւարդ Շարմազանովի կարծիքով՝ Դաշնակցութեան առաջարկած Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրի կնքումը շատ կարեւոր հարց է, քանի որ չկայ արցախեան հարց, կայ Հայկական հարցի արցախեան դրսեւորում:

«alikonline.ir» - ՀՀԿ մամուլի խօսնակ Էդւարդ Շարմազանովի կարծիքով՝ Դաշնակցութեան առաջարկած Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրի կնքումը շատ կարեւոր հարց է, քանի որ չկայ արցախեան հարց, կայ Հայկական հարցի արցախեան դրսեւորում: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

«Մենք մեր գործընկերների հետ մի քանի անգամ այդ հարցի շուրջ ունեցել ենք լուրջ քննարկումներ: Ես ափսոսանքով պէտք է նշեմ, որ այսօրւայ պառլամենտում չկայ ազգային ուժ՝ ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ էլ Դաշնակցութիւնը: Համազգային հարցերի շուրջ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ուժերի հետ, նախեւառաջ՝ Դաշնակցութեան, որի համար Արցախի եւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը գերակայ խնդիր է: Ինչ վերաբերում է պայմանագրին, իհարկէ, սա այն հարցն է, որը պէտք է միշտ լինի մեր օրակարգում: Բայց սա այն հարցը չէ, որի դետալներից հրապարակային խօսենք: Կրկնում եմ՝ սա այն հարցն է, որը պիտի լինի մեր օրակարգում եւ սրան պիտի ուշադրութիւն դարձնի  իշխանութիւնը: Բայց քանի որ այսօրւայ  իշխանութիւնն  աւելի շատ ձեւին է տուրք տալիս, «դըմփ-դըմփ-հու»-ին, միլիոններ է ծախսում ու Քաղաքացու օր նշում, այնքան էլ համոզւած եւ վստահ չեմ, որ նրանք նման հարցերը խորը ուսումնասիրութեան կենթարկեն»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա:

Յարակից լուրեր

  • Մեկնարկել է ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը
    Մեկնարկել է ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը

    Օգոստոսի 22-28-ը Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում ընթանում է նախօրէին հիմնւած Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը:

  • ՀՄԸՄ պաշտօնական մուտքն Արցախ
    ՀՄԸՄ պաշտօնական մուտքն Արցախ

    Ինչպէս տեղեկացրել էինք, օգոստոսի 22-ին Ստեփանակերտում կայացել է Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Արցախի մեկուսի մասնաճիւղի բացման արարողութիւնը:

    Բացման արարողութեանը ներկայ էին ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսեանը, պետական այրեր, ՀՅԴ Արցախի ԿԿ, ՀՄԸՄ Կենտրոնական Վարչութեան անդամներ, հիւրեր:

  • Արցախում բացւել է ՀՄԸՄ 111-րդ մասնաճիւղը
    Արցախում բացւել է ՀՄԸՄ 111-րդ մասնաճիւղը

    Օգոստոսի 22-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդիսաւորութեամբ նշւել է Հայ Մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ) Արցախի մասնաճիւղի բացման արարողութիւնը: ՀՄԸՄ-ի Արցախի մասնաճիւղը թւով 111-րդն է եւ բացւել է մօտ մէկ ամիս տեւած նախապատրաստական աշխատանքներից յետոյ:

  • Խմբագրական. Ուղղակի ժողովրդավարութեամբ` հանրաքուէով
    Խմբագրական. Ուղղակի ժողովրդավարութեամբ` հանրաքուէով

    Ամուլսարը հանքարդիւնաբերական նպատակներով շահագործելու խնդիրը համատարած եւ սուր հնչեղութիւն ստացած է մեր երկրին մէջ: Տեղեկատուական բաց համակարգը բնականաբար կը նպաստէ, որ երկրի սահմանները հատուին դէպի ընդհանրապէս հայկական աշխարհ եւ հրապարակային քննարկումները շարունակուին այս առումով: 

  • ՄԱԿ-ում տարածւել է Արցախի Հանրապետութեան Կամաւոր ազգային զեկոյցը
    ՄԱԿ-ում տարածւել է Արցախի Հանրապետութեան Կամաւոր ազգային զեկոյցը

    ՄԱԿ-ում, որպէս պաշտօնական փաստաթուղթ, տարածւել է Արցախի Հանրապետութեան Կամաւոր ազգային զեկոյցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառւած կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերեալ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։